Իրանի՝ Նահանգներին պատճառած իրական վնասը

«Ուոլ Սթրիթ Ջորնալը»–ը հայտնում է, որ Իրանը իր դեմ պատերազմի ընթացքում 13 միլիարդ դոլարի վնաս է պատճառել Միացյալ Նահանգներին։

13 միլիարդ դոլարն իհարկե Նահանգների համար շատ մեծ փող չէ, եթե հաշվի առնենք, որ Նահանգների գերժամանակակից Ջերալդ Ֆորդ ավիակիրը արժեցել էր 12 միլիարդ դոլար։ Ըստ էության, Իրանը Նահանգներին պատճառել է մի ավիակրի վնաս։

Սա իհարկե շատ կոպիտ համեմատությամբ։ Որովհետեւ, իրականում Իրանի պատճառած վնասը չափելի չէ միլիարդներով։ Թեեւ, իհարկե չնայած ամերիկյան դրամապանակի հսկա տարողությանը, այդուհանդերձ այնտեղ փուչիկը այնքան մեծ ու շոշափելի է, որ փոքր ծակն անգամ կարող է բերել ամբողջական պարպման։ Հարցը սակայն, կրկնեմ՝ դա չէ։

Իրանը Նահանգներին պատճառել է ռեպուտացիոն եւ քաղաքական մեծ վնաս։ Սա է ամենից էականն ու ամենից ցավոտը Նահանգների համար։ Իրանը մեծ հաշվով փլուզել է Նահանգների գերհեգեմոնության ընկալումն ու դրել այն «նահանջի» ռեժիմի վրա։ Սա է, որ թույլ է տալիս ասել՝ Նահանգների աշխարհաքաղաքական խոփը դեմ է առել Իրանի քարին։

Գրել է Հակոբ Բադալյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *