Միլանի Լինատե օդանավակայանում ցամաքային սպասարկման ծառայության ավտոմեքենան մանևրելու ընթացքում բախվել է մասնավոր ինքնաթիռի, հաղորդում է Sky TG24-ը։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օգոստոսի 10-ին։
Բախումից հետո օդանավակայանից թռիչքները մոտ կես ժամով դադարեցվել են։ Ժամանող երկու չվերթ վերահասցեագրվել է Մալպենսա և Օրիո ալ Սերիո օդանավակայաններ։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կարճատև դադարից հետո օդանավակայանի աշխատանքը վերադարձել է բնականոն ռեժիմի։