Նովոռոսիյսկի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է ութամյա երեխա, ևս ութ մարդ, որոնց թվում՝ մեկ երեխա, տուժել են։ Այդ մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, փոխանցում է Ինտերֆաքսը։
«Ամբողջ գիշեր Կրասնոդարի երկրամասը հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը։ Հարվածի տակ են հայտնվել Նովոռոսիյսկը, Անապան, Գելենջիկը և Տեմրյուկի շրջանը», — նշել է նա։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ավելի ուշ Կոնդրատևը հայտնել է, որ Կուբանում գտնվող Վոլնա ավանում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով ևս մեկ մարդ է զոհվել։