Փողոցով իշխանության են եկել, պետությունն իրե՞նք են

ԱԺ նիստում ելույթ ունենալով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը քննադատել է գործող իշխանության կառավարման համակարգը՝ այն բնութագրելով որպես մեկ անձի իշխանություն։

Վարդանյանի պնդմամբ՝ իշխանությունը գործում է այն տրամաբանությամբ, թե պետական կառավարման բոլոր թևերը և ուժային կառույցներն իրեն են ենթարկվում, իսկ իր սահմանած կանոնները չընդունողները դիտարկվում են որպես ներքին թշնամիներ։

«Փողոցից իշխանության եկած ուժը ժողովրդի մեծամասնության ոգևորության ու միամտության արդյունքում ձևավորեց մեծամասնություն խորհրդարանում, սեփականաշնորհեց գործադիր իշխանությունը և առաջնորդվում է՝ պետությունը ես եմ, ես եմ գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունը, ուժային կառույցները իմ ենթականերն են նարատիվներով, ով չի ընդունում խաղի իմ կանոնը՝ ներքին թշնամի է»,– ասել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *