Չինաստանն ու Ինդոնեզիան զորավարժություններ կանցկացնեն Թայվան կղզու մոտ

Չինաստանի և Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի նավերը օգոստոսի կեսերին համատեղ նավարկային զորավարժություններ կանցկացնեն Թայվան կղզուց արևելք ընկած ջրատարածքում։ Այդ մասին հայտնել է ՉԺՀ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Սինհուան։

 Զորավարժություններին մասնակցող երկու երկրների ֆրեգատները կկենտրոնանան այնպիսի առաջադրանքների մշակման վրա, ինչպիսիք են կապի կազմակերպումն ու ծովում պաշարների համալրումը։

Ինչպես նշել է Չինաստանի պաշտպանական գերատեսչությունը, զորավարժություններն ուղղված են երկու երկրների ռազմածովային ուժերի համատեղ գործողությունների կարողության բարձրացմանը, գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության համատեղ պաշտպանությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *