Գիշերը Ուկրաինայի մեր պաշտպանական ուժերը իրականացրել են եզակի գործողություն և հարվածել Նովոռոսիյսկում գտնվող ռազմածովային բազային՝ Սև ծովում ռուսական նավատորմի վերջին հիմնական ֆորպոստին։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր ռեակտիվ դրոնները, հրթիռները և ծովային անանձնակազմ համակարգերը ճշգրիտ խոցել են նշանակված թիրախները։ Հաստատվել է հարվածը հակաօդային պաշտպանության դիրքերին, նավահանգիստների կառամատույցներին և ծովային նավահանգստի ենթակառուցվածքին։
Պատերազմը պետք է կանգնեցնել, և դիվանագիտության համար բոլոր ողջամիտ առաջարկները սեղանին են», — նշել է նա։