Ռուսաստանն իրավունք ունի հարձակվելու թշնամական երկրների ցանկացած նավի վրա, եթե բավարար կասկածներ կան, որ այն Կիևի շահերից բխող բեռ է տեղափոխում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այսինքն՝ առաջնորդվելով համաչափ մոտեցմամբ (ինչը արդարացի է), Ռուսաստանն իրավունք ունի հարձակվելու թշնամական երկրների ցանկացած առևտրային նավի վրա, որը գտնվում է թե՛ մեր, թե՛ չեզոք ջրերում, եթե բավարար կասկածներ կան, որ այն հակառակորդի շահերից բխող բեռ է տեղափոխում։ Այսինքն՝ ցանկացած բեռ։ Եվ այդպիսի նավեր շատ են», — նշել է Մեդվեդևը։