«Ձյունիկ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Առաքելյանին պատկանող «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան):

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝

– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցման կանխարգելումը, սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը,

– հատակի սալիկները տեղ-տեղ եղել են կոտրատված, դռների, պատերի և հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,- հումքը և բաղադրիչները չեն պահվել փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում,

– կիսապատրաստվածքն ու վերջնական արտադրանքը չեն պահվել ախտածին մանրէների բազմացումը և թունավոր նյութերի առաջացումը կանխող համապատասխան ջերմաստիճանում,

– սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *