Կործանված ուղղաթիռի օդաչուները զոհվել են

Երկու մարդ զոհվել է ԱՄՆ Տեխաս նահանգի կենտրոնական հատվածում գտնվող դաշտում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով։

Այս մասին հայտնել է Բելլ շրջանի շերիֆի գրասենյակի խոսնակը, հաղորդում է CNN-ը։

Ըստ հաղորդագրության, Ֆորտ Հուդից թռչող Apache դասի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:35-ին։ Երկու օդաչուներն էլ զոհվել են։

Ուղղաթիռի կործանումից հետո բռնկվել է մեծ, անվերահսկելի հրդեհ։

Շերիֆի գրասենյակի խոսնակը հայտնել է, որ հրդեհի պատճառով տարհանում է հայտարարվել։

Վթարի հանգամանքները դեռևս պարզված չեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *