Ինչ գործի շրջանակում է ձերբակալվել Մարտուն Գրիգորյանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ օգոստոսի 13-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

​Իրավապահ մարմիների մեր աղբյուրների փոխանցմամբ` Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, քանի որ նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածուն։ Ձերբակալումն իրականացվել է վերջինիս դատարան ներկայացնելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու նպատակով։

​Նկատենք, որ այս քայլով իշխանությունը փորձում է «մեկ հարվածով երկու նապաստակ որսալ»։ Մi կողմից՝ սա դիտարկվում է որպես քաղաքական ճնշում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ վերջինիս դեմ նոր գործեր հարուցելու և իրավական հիմքեր նախապատրաստելու նպատակով։

​Մյուս կողմից՝ թիրախում է հայտնվում Գյումրիի տեղական իշխանությունը։ Հայտնի է, որ Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքն ակտիվ ներկայացվածություն ունի Գյումրու ավագանիում։ Գրիգորյանի ձերբակալությունն ու հնարավոր կալանավորումն ուղղակիորեն օգտագործվում են դաշինքի ավագանու անդամների վրա ճնշումներ գործադրելու, նրանց կամքը պարտադրելու և, ըստ էության, Գյումրիում քաղաքային իշխանությունը զավթելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *