Ո՞ր երկրներ և որքա՞ն է արտահանվել հայկական գյուղամթերքը. նոր ցուցանիշներ

Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն աստիճանաբար տարանջատվում (դիվերսիֆիկացվում) է ավելի մեծ թվով երկրների միջև՝ աստիճանաբար նվազեցնելով կախվածությունը կոնկրետ առանձին շուկաներից։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Փոխնախարարի փոխանցմամբ՝ 2026 թվականի հուլիսին գրանցվել է արտահանման աշխարհագրության զգալի ընդլայնում.

  • Ծաղիկներն արտահանվել են 26 երկիր,
  • Միրգը՝ 21 երկիր,
  • Բանջարեղենը՝ 14 երկիր։

Ինչ վերաբերում է հուլիս ամսվա ծավալներին, Հայաստանից արտահանվել է.

  • Ծիրան — 7010 տոննա,
  • Պղպեղ — 2325 տոննա,
  • Կեռաս — 1715 տոննա,
  • Դեղձ և նեկտարին — 1645 տոննա,
  • Լոլիկ — 1579 տոննա,
  • Սալոր — 430 տոննա,
  • Ծաղիկներ — շուրջ 3.6 միլիոն հատ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *