2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ ընտանիքում երեխայի կարգաթվից։ Համապատասխան որոշման նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության նիստում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից (ԱՍՀՆ) հայտնում են, որ նպաստի նշանակման դիմումներն այսուհետ կընդունվեն բացառապես առցանց եղանակով՝ e-social.am հարթակի միջոցով (բացառություն կկազմեն միայն օրենքով սահմանված հատուկ դեպքերը)։
Նախարարությունը հիշեցնում է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել մինչև երեխայի մեկ տարեկան դառնալը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ