Սաուդյան SPARK ընկերությունը և օմանական Arkan ընկերությունը ստորագրել են ցամաքային լոգիստիկ միջանցքի գործարկման համաձայնագիր, հաղորդում են սաուդյան լրատվամիջոցները։
Այս քայլը միտված է ամրապնդելու տարանցիկ գործառնությունները, բարելավելու բեռնափոխադրումները և բարձրացնելու մատակարարման շղթաների արդյունավետությունը երկու երկրների միջև։
Ակնկալվում է, որ 564 կիլոմետր երկարությամբ նոր միջանցքը կավելացնի ապրանքների հոսքը Սաուդյան Արաբիայի և Օմանի շուկաների միջև, կնվազեցնի փոխադրման ժամանակն ու արժեքը, ինչպես նաև կնպաստի սահմանի երկու կողմերում պահեստային, բաշխիչ և լոգիստիկ ծառայությունների ընդլայնմանը։