ՀՀ ԿԲ-ն քննարկման է ներկայացրել կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող ևս երկու նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկը հանրային քննարկման է ներկայացրել «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի ևս երկու նախագիծ, հայտնում է կարգավորող մարմնի մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը, քննարկման է ներկայացվել «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ կանոնները և պահանջները» կանոնակարգ 7/07-ը», ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2026 թ.-ի հունվարի 26-ի «Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) և դրանց բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաև դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխությունները:

ԿԲ-ն առաջարկում է բոլոր շահագրգիռ անձանց նախագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել մինչև 2026 թ.-ի օգոստոսի 26-ը [email protected] էլեկտրոնային հասցեին՝ որպես  նամակի թեմա նշելով «Կրիպտոակտիվների կարգավորում»։

Նամակում անհրաժեշտ է նշել անունը և ազգանունը, առկայության դեպքում՝ ներկայացվող կազմակերպությունը, ինչպես նաև հետադարձ կապի կոնտակտային տվյալները։

Ներկայացված առաջարկությունները Կենտրոնական բանկի կողմից ամփոփելուց հետո ԿԲ-ն մտադիր է կազմակերպել հանդիպում դիտարկումներով հանդես եկած անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու նպատակով։ Ստացված դիտարկումներն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները կհրապարակվեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *