«Who is Banksy?». լրագրողները պարզել են հանրահայտ փողոցային նկարչի ինքնությունը
Author: Julbaz
«Ատոմային էներգետիկայի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում» թեմայով մասնագիտական քննարկում՝ «Էկոլուր» մամուլի ակումբում

Սույն թվականի մարտի 12-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ում տեղի ունեցավ «Ատոմային էներգետիկայի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում» թեմայով մասնագիտական քննարկում։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը, «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը, ՄԱԶԾ միջազգային խորհրդատու Դիանա Հարությունյանը, «էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի նախագահ Վահան Սարգսյանը, Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ Մասիս Սարգսյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը, Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Հրաչյա Սարգսյանը, փորձագետներ Արա Մարջանյանը, Մկրտիչ Ջալալյանը, Գագիկ Մարտոյանը, Արսեն Ղազարյանը, Ռոզա Ջուլհակյանը, Էկոլուրի թիմը։

Ներկաներին ողջունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը՝ մաղթելով արդյունավետ քննարկում։
Բացման խոսքով մասնակիցներին դիմեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։ Նա նշեց, որ աշխարհաքաղաքական հակամարտությունների սրացումն ու նավթագազային ոլորտի ներքին ռազմավարությունների վերագնահատումը հանգեցրել են Եվրոպայի էներգետիկ հաշվեկշռում միջուկային էներգետիկայի դիրքերի ուժեղացմանը։ Սույն թվականի մարտի 10-ին Փարիզում տեղի ունեցած միջուկային էներգետիկային նվիրված համաժողովի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ափսոսանք է հայտնել Եվրոպայի էներգետիկ հաշվեկշռում միջուկային էներգիայի մասնաբաժնի նվազման կապակցությամբ և հայտարարել մինչև 2030 թվականը Եվրամիության ամբողջ տարածքում փոքր մոդուլային ռեակտորների ներդրման և անդամ պետությունների իրավական ակտերի ներդաշնակեցման նպատակի մասին։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցեց ֆոն դեր Լայենի գաղափարներին և առաջարկեց ստանդարտացնել ռեակտորների կառուցվածքներն ամբողջ Եվրոպայում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ համակարծիք է Եվրահանձնաժողովի նախագահի հետ, որ միջուկային էներգիայից հրաժարվելը ռազմավարական սխալ էր։ Փաստորեն, համաժողովը խթան հանդիսացավ միջուկային էներգետիկայի ոլորտում քաղաքական նախաձեռնությունների վերականգնման համար, ուրվագծեցին հնարավոր նպատակներն ու տեխնիկական լուծումների անհրաժեշտությունը։ Անկասկած է, որ յուրաքանչյուր երկիր այս հարցերը կլուծի՝ ելնելով սեփական շահերից և, ամենակարևորը, հնարավորություններից, ինչը միշտ չէ, որ համապատասխանում է քաղաքացիական հասարակության սպասումներին։ Մեր քննարկման նպատակն է լսել մասնագետների միջուկային էներգետիկայի ոլորտի վերաբերյալ։ Այսօր բոլորը խոսում են, բացի էներգետիկներից։ Էներգետիկները, որպես կանոն, լուռ աշխատում են։ Մենք ուզում ենք, որ էներգետիկների ձայնը լսելի լինի, մասնագետները պետք է ասեն իրենց խոսքը»,- ասաց Ինգա Զարաֆյանը։

Այնուհետև փորձագետ Արա Մարջանյանը հանդես եկավ ատոմային էներգետիկայի հիմնախնդիրների վերաբերյալ զեկուցմամբ։ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը հանդես եկավ «Հայկական ատոմային էլեկտրակայանի վիճակի մասին» զեկուցմամբ, որին հաջորդեցին ելույթներն ու հարցադրումներ։
Շարունակելի
Մարտ 17, 2026 at 17:02

2024 թվականին Հայաստանում ուղղակի արտասահմանյան ներդրումների ծավալը նվազել է 4 անգամ. ՄԱԿ
ԻՀՊԿ. ԱՄՆ-ն ձախողել է, պատերազմն ավարտելու նախաձեռնությունը Իրանի ձեռքում է
ԻՀՊԿ. ԱՄՆ-ն ձախողել է, պատերազմն ավարտելու նախաձեռնությունը Իրանի ձեռքում է
Արարատի ավագանին նախնական համաձայնություն է տվել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներին

2026թ․ մարտի 13-ին Արարատ համայնքի ավագանին նախնական համաձայնություն է տվել «ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներին: Կողմ է քվեարկել ավագանու 11 անդամ։ Դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել։
Ավագանու այս որոշման համար հիմք է հանդիսացել 2026թ․ փետրվարի 27-ին Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում «ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը։
Նշենք, որ մարտի 12-ին նախագծին դրական կարծիք են տվել Արարատ համայնքի ավագանու իրավական, սոցիալական, առողջապահության, խնամակալության և հոգեբարձության հարցերի մշտական գործող հանձնաժողովը և ավագանու քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության հարցերի և շրջակա միջավայրի պահպանության մշտական գործող հանձնաժողովը։
Հանրային լսումների արձանագրության համաձայն՝ լսումներին մասնակցել են Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Կարեն Քենդրիջյանը և Արմեն Բաղդասարյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանը, «ԳՊՄ ԳՈԼԴ» ընկերության ներկայացուցիչները, նախագծող «Ակունք ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը, Արարատի համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ, լրագրողներ, բժիշկներ, բնակիչներ և այլոք։
«ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ բնապահպանության և տեխնիկական անվտանգության գծով կառավարչի տեղակալ Ա․Գևորգյանը ներկայացրել է նախատեսվող գործունեության անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման գործընթացը նոր չէ համայնքի համար, այն կիրառվել է 1996-1998թթ․ ֆաբրիկայի վերաբացման ժամանակ։
Հովհաննես Նիկողոսյանը նշել է, որ պոչամբարի նոր բջիջը կառուցվելու է գործող պոչամբարի տարածքում։ «․․․Ջրանցքներից հեռու, պատնեշը նախատեսվում է ստեղծել ոսկի չպարունակող պոչերից, պատնեշի ընդհանուր բարձրությունը՝ 20 մ։ Տարածքը նախապատրատսվելու է, գրունտային ջրերի պահպանության համար նախատեսվում է դրենաժային համակարգ։ Պոչերի վրա նախատեսվում է ավազի շերտ, ապա գեոմեմբրան։ Ոսկի պարունակող պոչերը տեղափոխվում են խյուսապատրաստման տեղամաս, նոսրացվում մինչև 50 տոկոս, ապա մղվում հարստացուցիչ ֆաբրիկա։ Այս նախագիծը հնարավորություն կտա ունենալ 1,5 միլիոն տոննա/տարի պոչերի վերամշակման արտադրողականություն, մոտ 9 միլիոն տոննա պոչերի տեղադրման հնարավորություն և 5-6 տարվա աշխատանք»,- նշել է նա։
Համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը բարձրացրել է պատվարի ամրության հարցը, ինչին ի պատասխան՝ Հովհաննես Նիկողոսյանը նշել է, որ պոչերը տեղադրվելու են 2,5 մ բարձրությամբ շերտերով, յուրաքանչյուր շերտ գլանակվելու է, ապա տեղադրվելու է նոր շերտ։ «Կայունության հաշվարկ կատարվել է, վերցվել են պոչերի նմուշներ, կատարվել է համապատասխան անալիզ», – ասել է նա։
Ասլան Ավետիսյանը լսման ավարտին բնակիչներին տեղեկացրել է, որ տեխնոլոգիական ցիկլի փոփոխություն չի լինելու։ Նրա խոսքով՝ նախորդ հանդիպումների և քննարկումների ժամանակ համայնքի կողմից վերհանված հարցադրումները պահպանվելու են։
Մարտ 18, 2026 at 14:34
ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է․ «Փաստ»
«Հրապարակային խոստովանություն՝ կապիտուլյացիայի մասին»․ Անի Սամսոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ
1900 թվականի Benz-ից մինչև Skyline GT-R. հայտնաբերվել է աշխարհի ամենաարտասովոր ավտոհավաքածուներից մեկը
1900 թվականի Benz-ից մինչև Skyline GT-R. հայտնաբերվել է աշխարհի ամենաարտասովոր ավտոհավաքածուներից մեկը
Էկոլուրի նոր տեսանյութը՝ Աջակցություն Հայաստանին՝ COP 17-ին ընդառաջ

Էկոլուրը հրապարակել է իր նոր՝ «Աջակցություն Հայաստանին՝ COP 17-ին ընդառաջ» տեսանյութը։ Այն պատրաստվել է «Աջակցություն Հայաստանին՝ պատրաստվելու COP17 կողմերի համաժողովին» ծրագրի շրջանակում։
2026թ․ հոկտեմբերին Երևանում տեղի կունենա ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (REC Caucasus) ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ աջակցում են այս գործընթացին՝ բարձրացնելով ազգային շահագրգիռ կողմերի գիտելիքներն ու պատրաստվածությունը։
Նախաձեռնության շրջանակում Երևանում և Դիլիջանում անց է կացվել կարողությունների զարգացման աշխատարանների շարք՝ «Կենսաբազմազանության ռազմավարություններ և հիմնական փաստաթղթեր» խորագրով։ Աշխատարաննների ընթացքում ծրագրի փորձագետները պետական, դիվանագիտական, միջազգային, հասարակական կառույցների ներկայացուցիչներին ներկայացրել են ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիան, Նագոյայի և Կարթագենայի արձանագրությունները, Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը, կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, COP 17-ին մասնակցության ռազմավարական ուղղությունները, COP 17-ի առաջնահերթություններն ու COP 16-ի արդյունքները։
Տեսանյութում աշխատարանների մասնակիցներն ու փորձագետները ներկայացնում են, թե ինչպես է Հայաստանը նախապատրաստվում Կենսաբազմազանության կոնվենցիայի COP 17 համաժողովին՝ կարևորելով նման միջազգային հարթակի դերը համագործակցության խորացման, նոր գաղափարների ձևավորման և կենսաբազմազանության խնդիրների համատեղ լուծումներ գտնելու գործում։ Նրանք անդրադառնում են կարողությունների զարգացման աշխատարաններին, միջազգային կոնվենցիաներին և արձանագրություններին, ինչպես նաև ազգային ռազմավարություններին ու առաջնահերթություններին։ Մասնակիցները շեշտում են կենսաբազմազանության պահպանման կարևորությունը՝ այն դիտարկելով ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալ-տնտեսական տեսանկյունից, խոսում են կլիմայի փոփոխության և էկոհամակարգերի վրա աճող ճնշումների մասին, ինչպես նաև ընդգծում քաղաքացիական հասարակության, համայնքների և մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ արդյունավետ և կայուն լուծումներ ապահովելու համար։
Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանին՝ պատրաստվելու COP17 կողմերի համաժողովին» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (REC Caucasus)՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։
https://www.youtube.com/watch?v=lBNUr3lPhw8
Մարտ 19, 2026 at 16:20