Դատախազությունը պահանջում է չվերացնել Վեհափառի խափանման միջոցը․ քրեական հետապնդումը կասեցվա՞ծ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իրեն չի հետաքրքրում՝ Իրանը կվերադառնա՞ բանակցությունների սեղանի շուրջ, թե՞ ոչ։ «Եթե (իրանցիները) չվերադառնան, դա ինձ ձեռ…
Կիպրոսի Պեյա քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու խաղափուլ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
12-րդ խաղափուլում տղամարդկանց մրցաշարի բոլոր խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
12-րդ խաղափուլից հետո տղամարդկանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է.
Ջավոխիր Սինդարով՝ 9 միավոր
Անիշ Գիրի՝ 7 միավոր
Ֆաբիանո Կարուանա՝ 6 միավոր
Վեյ Ի՝ 5.5 միավոր
Մաթիաս Բլյուբաում՝ 5.5 միավոր
Հիկարու Նակամուրա՝ 5.5 միավոր
Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 5 միավոր
Անդրեյ Եսիպենկո՝ 4.5 միավոր:
Կանանց մրցաշարում Չժու Ջիները հաղթանակ է տարել Ռամեշբաբու Վայշալիի նկատմամբ, Բիբիսարա Ասաուբաևան հաղթել է Եկատերինա Լահնոյին, իսկ Թան Չժունյին առավելության է հասել Դիվյա Դեշմուխի նկատմամբ:
Այսօր կանանց պայքարում միակ ոչ-ոքին գրանցվեց Աննա Մուզիչուկ-Ալեքսանդրա Գորյաչկինա խաղում:
12-րդ խաղափուլից հետո կանանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է.
Չժու Ջիներ՝ 7 միավոր
Ռամեշբաբու Վայշալի՝ 7 միավոր
Բիբիսարա Ասաուբաևա՝ 6.5 միավոր
Աննա Մուզիչուկ՝ 6.5 միավոր
Ալեքսանդրա Գորյաչկինա՝ 5.5 միավոր
Եկատերինա Լահնո՝ 5.5 միավոր
Դիվյա Դեշմուխ՝ 5 միավոր
Թան Չժունյի՝ 5 միավոր:
Նախավերջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 16:30-ին:
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:
Հենացատկի վարժության եզրափակչում նա 14.583 միավոր է հավաքել:
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը երեկ ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում: Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը 14,733 միավոր էր վաստակել և զբաղեցրել առաջին տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում. Եզրափակչում նա հավաքել էր 14.133 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ընդ որում, Արթուր Ավետիսյանը դարձել է 2026 թվականի օղակներ մարզագործիքի աշխարհի բացարձակ գավաթակիր: