Սա միջազգային հարկային թափանցիկության լավագույն ստանդարտն է


Հայաստան


2023 թվականին Հայաստանը վավերացրել է միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրմանը վերաբերող համաձայնագիրը, որը ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակում է նախատեսում: Թեմային առնչվող՝ «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելուն վերաբերող օրենքի նախագիծը Ազգային ժողովի՝ ապրիլի 14-ի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ ընդգծելով, որ ողջունելի է՝ Հայաստանը ևս միացել է նախաձեռնությանը՝ հնարավորություն ստանալով իր ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն ստանալ տարբեր երկրներից:

Ըստ նախարարի տեղակալի՝ սա միջազգային հարկային թափանցիկության լավագույն ստանդարտն է: «Անցած տարվա դրությամբ արդեն 47 երկրի հետ նման փոխանակում ենք իրականացրել, այսինքն՝ մենք իրենց տվել ենք իրենց ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն և փոխադարձաբար ստացել ենք մեր ռեզիդենտների վերաբերյալ տեղեկատվություն»,- ասաց նա:

Նախատեսված փոփոխությունները, ըստ Ռաֆայել Գևորգյանի, հիմնականում վերաբերում են համաձայնագրի որոշակի դրույթների հստակեցմանը՝ հաշվի տեսակների հարգավիճակներին, նույնականացման կանոններին, կազմակերպությունների և անձանց հաշվետերերի նույնականացմանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ միանալով կոնվենցիային՝ հնարավո՞ր է բանկային գաղտնիքի հետ խնդիրներ լինեն, քանի որ փոխանակվող ֆինանսական տվյալների մի մասն ունի գաղտնիություն, նախարարի տեղակալը պարզաբանեց՝ խոսքը վերաբերում է հենց գաղտնիքով պաշտպանված տվյալների փոխանակմանը:

«Հայաստանը գրեթե վերջինների շարքում է, որ միանում է: Կարծում ենք՝ շատ ավելի շուտ միանալն ավելի մեծ օգուտներ կբերեր հարկային թափանցիկության համար»,- ասաց նա:

Պատգամավորը ճշտեց՝ փոխանակվող տեղեկությունը վերաբերելո՞ւ է ֆիզիկական անձի ավանդների մասին տվյալների փոխանակմանը, կամ, ասենք, շվեյցարական բանկում պահվող գումարներին: Նախարարի տեղակալը պարզաբանեց. «Մենք կարող ենք ունենալ Հայաստանի բանկերից տվյալներ, բայց չենք կարող ունենալ Շվեյցարիայի բանկերից տվյալներ: Փոխարենը Շվեյցարիայի բանկերից տվյալներ ունի Շվեյցարիայի հարկային մարմինը, ու մենք իրար հետ փոխանակում ենք հենց այդ տվյալները: Օրինակ՝ շվեյցարական բանկում Հայաստանի ռեզիդենտը, որն ունի զգալի ավանդ կամ այլ հաշիվ, այդ տվյալն այսուհետ փոխանցվում է Հայաստանի հարկային մարմնին, և փոխադարձը մենք ենք տալիս, եթե Շվեյցարիայի ռեզիդենտ ունի Հայաստանում ֆինանսական հաշիվ:

47 երկիր արդեն փոխանակվում է Հայաստանի հետ [այդ տվյալներով], այս տարի երկրների ցանկը կընդարձակվի»:



Երեկոյան ԿԲ կայքը եւ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը հնարավոր է հասանելի չլինի


Բիզնես


Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչև ժամը 23:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը (https://www.cba.am) և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:



Մոսկվան և Անկարան պատրաստակամ են աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը


Քաղաքականություն


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ ՌԴ ԱՆԻ հաղորդագրության՝ կողմերը «քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության վրա չհրահրված հարձակման հետևանքով առաջացած ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելու հետ կապված հարցեր»։ Մոսկվան և Անկարան հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին։

Ֆիդանը նաև անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումներին և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցությունների վերսկսման հեռանկարներին՝ հաստատելով իր պատրաստակամությունը՝ Ստամբուլը հասանելի դարձնելու այդ նպատակների համար։ 

Լավրովը նաև ներկայացրել է Կիևի գործողությունների և հայտարարությունների իր գնահատականը այս փուլում։



Հայաստանը կդառնա հաշվողական համախառն հզորությամբ աշխարհի թոփ 10 երկրներից մեկը


Գիտություն


Ապրիլի 18-ին Երևանում կկայանա AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը, որը չորրորդ անգամ կմեկտեղի ոլորտի առաջատար մասնագետներին, գիտնականներին, գործարարներին և բոլոր նրանց, ովեր հետաքրքված է ԱԲ հայկական հեռանկարով։   

Կազմակերպչական հանձնաժողովի այսօր կայացած ամփոփիչ հանդիպման ընթացքում տրվեց պաշտոնական հետհաշվարկը։ Տեխնոլոգիական համայնքում ընդունված ավանդույթի համաձայն՝ հանձնաժողովի ղեկավարները՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UATE) տնօրեն Սարգիս Կարապետյանը, Krisp ընկերության տնօրեն Արտավազդ Մինասյանը, «Երևանէն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Հրանտ Խաչատրյանը  և ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ստորագրեցին AI Conf 2026-ի առաջին պաշտոնական պաստառը։

Այսօր հաստատված օրակարգի շուրջ AI Conf համաժողովը «Մայր ԲՈՒՀ»-ի հարկի տակ մեկտեղելու է ոլորտի առաջնորդներին՝ վերաիմաստավորելու արհեստական բանականության ասպարեզում վերջին տարում Հայաստանում տեղի ունեցած բեկումնային փոփոխությունները։ Միջոցառմանը հանդես կգա ավելի քան 20 առաջատար բանախոս պետական և մասնավոր հատվածներից:  

AI Conf-ին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ով հանդես կգա «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։ NVIDIA-ն ԱԲ-ով զբաղվող աշխարհի ամենաառաջադեմ ընկերություններից է, ինչպես նաև շուկայական արժեքով աշխարհի ընկերություններից ամենաթանկը։

Հատուկ հյուրերի շարքում է Perceptron-ի հիմնադիր Արմեն Աղաջանյանը՝ «Արհեստական բանականության հայկական դոկտրին» բանախոսությամբ։

Հանդիսատեսի համար AI Conf-ի մուտքը, ինչպես և նախորդ տարիներին, ազատ է, և այս տարի ակնկալվում է ռեկորդային հոսք՝ շուրջ 2000 մասնակից։ Համաժողովի դահլիճն ամբողջությամբ տրամադրվելու է երիտասարդ գիտնականներին, ուսանողներին, տեխնոլոգիական ձեռներեցներին և բոլոր նրանց, ում հետաքրքիր է ԱԲ հայկական հեռանկարը։

Վերջին տարիներին Հայաստանը գերհամակարգիչների և GPU ենթակառուցվածքների առումով արձանագրել է աննախադեպ աճ։ Մեկնարկած ներդրումային ծրագրերի բարեհաջող ընթացքի դեպքում արդեն հաջորդ տարի Հայաստանը կդառնա հաշվողական համախառն հզորությամբ աշխարհի թոփ 10 երկրներից մեկը։ Եվ գալիք AI Conf Armenia-ն մեծապես միտված է սրընթաց այս աճը վերաիմաստավորելուն և երկրի զարգացմանը ծառայեցնելու ուղիներ որոնելուն։

Համաժողովի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը, «Երևանէն» գիտակրթական հիմնադրամը (YerevanN),  Krisp ընկերությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ/UATE)։



ԱՄՆ դատարանը մերժել է Թրամփի 10 միլիարդ դոլարի հայցը Wall Street Journal-ի դեմ


Քաղաքականություն


Ֆլորիդայի շրջանային դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ The Wall Street Journal-ի հրատարակիչների դեմ ներկայացված, 10 միլիարդ դոլարի զրպարտության հայցը։ Այս մասին հաղորդվել է թերթի կայքում։

Հայցը վերաբերում է WSJ-ի 2025 թվականի հուլիսին հրապարակված հոդվածին, ըստ որի՝ Թրամփը բացիկ է նվիրել սեռական հանցագործությունների համար դատապարտված, այժմ արդեն հանգուցյալ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին: Թրամփը հերքում է այդ տեղեկությունը և դատի է տվել պարբերականին:

Իր 17-էջանոց որոշման մեջ ԱՄՆ շրջանային դատավոր Դարին Գեյլսը նշել է, որ Թրամփը չի կարողացել ապացուցել, որ Մերդոկին պատկանող թերթը և դրա լրագրողները գործել են «չարամտորեն», այսինքն՝ նրանք դիտավորյալ հրապարակել են կեղծ տեղեկատվություն կամ անզգուշորեն անտեսել են ճշմարտությունը։

Նախկին նախագահ Բարաք Օբամայի նշանակած դատավորը Թրամփին ժամանակ է տվել մինչև ապրիլի 27-ը՝ բողոքը փոփոխելու և դատական ​​հայցը վերստին ներկայացնելու համար։ Թրամփի իրավաբանական թիմի խոսնակը հայտարարել է, որ նախագահը «ուժեղ հայց» կներկայացնի The Wall Street Journal-ի և մյուս պատասխանողների դեմ։



Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ, նրանցից մեկը անչափահաս է, կա ձերբակալված. ՔԿ

Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից։

 

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:

 

Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ»,- ասվում է հաղորդագրությունում:

 

ԵՄ-ն չի հասկանում Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին` ապրիլի 13-ին, հայտարարել է, որ Վաշինգտոնը կապահովի Իրանի միջուկային ծրագրի լիակատար վերացումը կամ ուժի, կամ բանակցությունների միջոցով։ Նա այս հայտարարությունն անում է բանակցություններում ստեղծված փակուղու ֆոնին։ «Իրանը չի ունենա միջուկային զենք, եւ մենք կվերադարձնենք այդ միջուկային «փոշին»։ Մենք այն կվերադարձնենք. կամ կստանանք նրանցից, կամ էլ կվերցնենք այն», – ասել է նա լրագրողներին Օվալաձեւ աշխատասենյակի մուտքի մոտ։

Իր հերթին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ վարչակարգի արագ քայքայման շուրջ հաշվարկները չեն արդարացել։ «Թշնամիների մոլորությունը, թե երկիրը արագ կփլուզվի, փարատվել է վերջին ավելի քան քառասուն օրերի ընթացքում իրանցի ժողովրդի դիմադրության ու տոկունության շնորհիվ։ Քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ հայտարարությունները ոչ թե ուժի, այլ անզորության նշան են»,- ասել է նա։

Այս պայմաններում ԵՄ-ն չի հասկանում ԱՄՆ գործողությունները Հորմուզի նեղու-ում։ Այս մասին էլ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նա կոչ է արել հակամարտության դիվանագիտական լուծում գտնել «փոխադարձ հարգանքի հիման վրա»։



ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանն ընդգծել են 2 երկրի երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը

Ապրիլի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Կատար երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ լիարժեք իրացնելու բազմաոլորտ համագործակցության առկա ներուժը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը:ինները իրենց համար են դղյակ սարքել, դու մեր գյուղի համար․ քաղաքացի

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանն ընդգծել են 2 երկրի երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը

Ապրիլի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Կատար երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ լիարժեք իրացնելու բազմաոլորտ համագործակցության առկա ներուժը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը:ինները իրենց համար են դղյակ սարքել, դու մեր գյուղի համար․ քաղաքացի

ԱԽ քարտուղարը և Կատարի դեսպանը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

Ապրիլի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Կատար երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ լիարժեք իրացնելու բազմաոլորտ համագործակցության առկա ներուժը: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը: