Հրապարակվել են Վաշինգտոնի Hilton հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ հնչած կրակոցների կադրերը։
Հիշեցնենք, որ զինված անձը ներխուժել էր սրահ և կրակ բացել։ Գաղտնի ծառայության աշխատակիցներն անմիջապես Դոնալդ Թրամփին և նրա կնոջը դուրս էին բերել, մյուս հյուրերը թաքնվել էին սեղանների տակ։
Նախագահը չի տուժել, սակայն գաղտնի ծառայության 1 աշխատակից վիրավորվել է։
Հարձակվողը 31-ամյա ուսուցիչ է Կալիֆոռնիայից, նա ձերբակալվել է։