ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ

ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ

ԱՄՆ-ում դատավարություն է սկսվել մի բժշկի նկատմամբ, ով սխալմամբ հեռացրել էր հիվանդի սխալ օրգանը։ Նրա գործողությունները հանգեցրել են տղամարդու մահվան, հաղորդում է Associated Press-ը։

Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի օգոստոսի 21-ին Ֆլորիդայում։ Թոմաս Շակովսկին լապարոսկոպիկ սպլենէկտոմիա է կատարել 70-ամյա տղամարդուն։ Գործի նյութերի համաձայն՝ վիրաբույժը խառնել է օրգանները և հեռացրել լյարդը փայծաղի փոխարեն։ Հիվանդը մահացել է վիրահատական ​​սեղանին՝ արյան կորստից։
     Դեպքից հետո Ֆլորիդայում Շակովսկու բժշկական լիցենզիան չեղյալ է հայտարարվել։ Նա կամավոր հրաժարվել է իր լիցենզիայից Ալաբամայում։ Ներկայում նա դատվում է բժշկական անփութության և չկանխամտածված մարդասպանության մեղադրանքով։

Հիմա հարց Արայիկ Հարությունյանին՝ ի՞նչ խոստումներ էիր տվել և ոնց հայտնվեցիր Ծանրամարտի ֆեդերացիա

Լավ կլիներ ինչ որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունե՞ս Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չու՞նի Հայ…

ՆԱՏՕ-ն Ուկրաինային 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ՆԱՏՕ-ն Ուկրաինային 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԱՄՆ-Իրան բանակցության երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա ավարտին

ԱՄՆ-Իրան բանակցության երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա ավարտին՝ կրկին Իսլամաբադում․ հաղորդում է Geo ՀԸ-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ բանակցային խումբը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Կազմում կլինեն նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և գործարար Ջարեդ Քուշները։

Իրանական կողմը կներկայացնեն Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Թրափը նոր լուսանկար է հրապարակել` Հիսուսի գրկում

Թրափը նոր լուսանկար է հրապարակել` Հիսուսի գրկում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է Հիսուս Քրիստոսի հետ «գրկախառնված» իր լուսանկարը։

«Արմատական ​​ձախակողմյան խելագարներին սա կարող է դուր չգալ, բայց ես կարծում եմ, որ դա բավականին հետաքրքիր է», – գրել է Թրամփը իր գրառման մեջ։

Այս գրառումը հայտնվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հրապարակել էր իր՝ Հիսուս Քրիստոսի կերպարով վիճահարույց լուսանկարը (գրառումը հետագայում ջնջվել է):

Քուվեյթում ազատազրկել են ամերիկյան ռազմական ինքնաթիռի կործանումը նկարահանած լրագրողին

Իշխանությունները նրան մեղադրել են «կեղծ տեղեկություն տարածելու և ազգային անվտանգությանը վնաս հասցնելու» մեջ…

ԱՄՆ նախագահը «սրտնեղել է», որ Հորմուզի նեղուցը հնարավոր չէ անվանակոչել «Թրամփի նեղուց»

ԱՄՆ նախագահը կեսկատակ-կեսլուրջ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը հնարավոր չէ անվանակոչել ի պատիվ իրեն։

«Կարելի է ասել թե՛ Հորմուզի նեղուց, թե՛ նեղուց «Հորմուզ»․․․ Ես հարցրեցի՝ ո՞ր՝ տարբերակն է ավելի ճիշտ, ասացին՝ երկուսն էլ։ Միակ ձևը, որ չի կարելի ասել «Թրամփի նեղուց»-ն է․ նրանց դա դուր չի գալիս»,- ասել է Թրամփը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։

Ավտովթար՝ Մարգարա-Վանաձոր ճանապարհին․ կա 6 վիրավոր

Ավտովթար՝ Մարգարա-Վանաձոր ճանապարհին․ կա 6 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 48 կմ հատվածում, Արտաշավանի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից նրանցից երկուսին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։