
ԱՄՆ-ում դատավարություն է սկսվել մի բժշկի նկատմամբ, ով սխալմամբ հեռացրել էր հիվանդի սխալ օրգանը։ Նրա գործողությունները հանգեցրել են տղամարդու մահվան, հաղորդում է Associated Press-ը։
Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի օգոստոսի 21-ին Ֆլորիդայում։ Թոմաս Շակովսկին լապարոսկոպիկ սպլենէկտոմիա է կատարել 70-ամյա տղամարդուն։ Գործի նյութերի համաձայն՝ վիրաբույժը խառնել է օրգանները և հեռացրել լյարդը փայծաղի փոխարեն։ Հիվանդը մահացել է վիրահատական սեղանին՝ արյան կորստից։
Դեպքից հետո Ֆլորիդայում Շակովսկու բժշկական լիցենզիան չեղյալ է հայտարարվել։ Նա կամավոր հրաժարվել է իր լիցենզիայից Ալաբամայում։ Ներկայում նա դատվում է բժշկական անփութության և չկանխամտածված մարդասպանության մեղադրանքով։