Կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության վավերացման նախագծին

Մի կողմ դրեք սեփական ամբիցիաները, եկեք լուծենք նիկոլիզմի խնդիրը

Խնդիրը այն է, որ, երբ դու թույլ ու խեղճուկրակ ես, ելք չես տեսնում

Խնդիրը այն է, որ, երբ դու թույլ ու խեղճուկրակ ես, ելք չես տեսնում

ՌԴ Մագադանի մարզում հանքի փլուզում է տեղի ունեցել։, փլատակների տակ կարող է լինել ութ մարդ։ Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ։ Այս մասին հայտնել են ռուսական…
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն․ հայտնում են ՀՀ Կառավարությունից։
«Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Մայիսի 5-ին կմեկնարկի Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն:
Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով:
Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև կայցելի Մատենադարան:
Տեղի կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին»,- ասված է հայտարարության մեջ։

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կ…

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կ…