Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին

Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին

Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին

Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին

Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի. վարչապետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետը՝ կից տեսանյութ հրապարակելով:

Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի. վարչապետ

Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի. վարչապետ

Դմբուլիկ, որձ թոռ, Վարդան Մամիկոնյան անել, շուն-շանգյալ․ թույլիկների Մորզեի այբուբենը․ Թորոսյան

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստանի» ընտրակեղծարարների կողմից օգտագործվող բառերին ու ձևակերպումներին, որոնք առկա են մասնավորապես ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ ձայնագրությունների մեջ։

Թորոսյանը դրանցից մի քանիսն է առանձնացրել՝ գրելով․

«Թույլիկների Մորզեի այբուբենը…քաբաբ, շուն-շանգյալ, սպարտիվկա, ավտո-մավտո սարքել, Վարդան Մամիկոնյան անել, դմբուլիկ, որձ թոռ, շարունակելի»։

Շքերթ, ուղղաթիռներ, համերգ, հրավառություն․ մայիսի 1-ին Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակ կլինեն

Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.-Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում են տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան:

Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանը, մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից, Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժամը 14:00-ից, Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում են օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք:

«Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.04.2026թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ընտրությունների արդյունքները պետք է որոշի միայն Հայաստանի ժողովուրդը». Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հարցով բանաձև է ընդունել

Եվրոպական խորհրդարանն ընդունել է Հայաստանի ժողովրդավարության
կայունությանն աջակցելու մասին բանաձև։

Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում քվեարկել է
Հայաստանի հարցով բանաձևի օգտին՝ հաստատելով ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության
զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող
բարեփոխումներին։

Բանաձևի օգտին քվեարկել են 476 պատգամավորներ, դեմ՝
47-ը, 48-ը ձեռնպահ է մնացել։

Բանաձևը աջակցում է 2026 թվականի հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական
ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշի
միայն Հայաստանի ժողովուրդը։ Միաժամանակ նշվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման
և ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Բանաձևը ողջունում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը և Հայաստանի
հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և բարեփոխումներին։ Հատկապես
ընդգծվում է 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի
և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովների անցկացումը՝ որպես Հայաստանի հետ համերաշխության կարևոր
քաղաքական ազդանշան։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ բանաձևը աջակցում է Հայաստանի
ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և համապարփակ խաղաղության համաձայնագրի
ձեռք բերման կոչ է անում՝ հիմնված ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության
վրա։

Բանաձևը դատապարտում է հայ գերիների ձերբակալումը Ադրբեջանում և պահանջում
է նրանց անհապաղ ազատ արձակել։

Բանաձևը ողջունում է ԵՄ մոնիթորինգային առաքելության և քաղաքացիական հասարակության
միջև համագործակցության ընդլայնումը և կոչ է անում ավելացնել ԵՄ ֆինանսական ու տեխնիկական
աջակցությունը Հայաստանին, հատկապես էներգետիկայի, թվային և տնտեսական կայունության
ոլորտներում։

Բանաձևը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝
սահմանների բացման և տարածաշրջանային կայունության նպատակով։

Բանաձևը վճռականորեն դատապարտում է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաները
և միջամտությունները՝ այդ առումով ընդգծելով հատկապես Ռուսաստանի և դրա ազդեցության
ցանցերի գործունեությունը՝ ներառյալ կիբեռհարձակումները և ապատեղեկատվությունը։

 

 

 

 

Ընտրակաշառքի գործով 3 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքնեով նախօրեին ձերբակալված 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտնել էր, որ իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընտրակաշառքի դեպք․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալների, քաղաքացիներին գումար են առաջարկել՝ ՀՀ Ազգային ժողով ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց, ինչի առթիվ հարուցվել է քրեական վարույթ և ձերբակալվել է հինգ անձ։

Պետք է ջարդենք որոշ շրջանակների կողմից ոստիկանի նկատմամբ սերմանվող անվստահությունը․ Ալեքսանյան

Պետք է ջարդենք որոշ շրջանակների կողմից ոստիկանի նկատմամբ սերմանվող անվստահությունը․ Ալեքսանյան