Այս իշխանության միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին


Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպ…

Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է․ Օսկանյան

Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է․ Օսկանյան

Մակրոնը վերահաստատել է Եվրոպայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և անվտանգությանը

Մակրոնը վերահաստատել է Եվրոպայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և անվտանգությանը

«Փաշինյանին տրված յուրաքանչյուր քվե կարող է լինել ի վնաս Հայաստանի»․ Վարդան Օսկանյան

«Փաշինյանին տրված յուրաքանչյուր քվե կարող է լինել ի վնաս Հայաստանի»․ Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր վարչապետությունը սկսեց Երևանում անցկացված ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների բարձրակարգ գագաթնաժողովով, և հնարավոր է, որ այն ավարտի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով։ Այն, ինչ նախատեսված էր որպես ներքաղաքական խթան, կարող է վերածվել ռազմավարական սխալի։
     Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը երբեք չի եղել երկրի շահերի պաշտպանության գործիք։ Արտաքին քաղաքական անզգույշ, կտրուկ և անբովանդակ մանիֆեստները բացառապես ներքին լսարանում դիվիդենտներ շահելու նպատակ են ունեցել։ Դրա հետևանքով Հայաստանի նման խոցելի դիրքում գտնվող երկրում հավասարակշռված և մտածված քաղաքականություն վարելու փոխարեն, Փաշինյանն իրեն հռչակել է որպես «Հայաստանը Եվրոպա տանող»։
     Սակայն եթե մի քանի տարի առաջ այս մակերեսային «ծրագրին» հավատացողներ կային, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը Եվրոպային ոչ մի քայլով չի մոտեցել, փոխարենը դարձել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտ։ Այս «մարտում» Հայաստանը շահելու ոչինչ չունի։ Շահ ունի միայն իշխանությունը, որը հույս ունի հակառուսական օրակարգի դիմաց ստանալ եվրոպացիների լռությունը՝ իր հակաժողովրդավարական քայլերի նկատմամբ։
     Սակայն քաղաքացին անցած ութ տարվա ընթացքում արդեն հասկացել է, որ այս քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրել է իր անվտանգային համակարգը, կրել է ահռելի կորուստներ, իսկ դրա դիմաց ոչինչ չի ստացել։ Այս իշխանությունը նույնիսկ կենցաղային հարցում՝ վիզայի ազատականացման խնդրում, չի կարողացել որևէ արդյունք ստանալ եվրոպական չինովնիկներից։
     Հայաստանը, այո՛, պետք է սերտ կապեր ունենա Եվրոմիության հետ։ Բայց այս իշխանությունն ապացուցել է, որ այդ ուղղությամբ ևս որևէ առաջընթաց չի արձանագրել։ Նրանց համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։
     Այդ համատեքստում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ իր օրակարգով, ընդունվելիք հայտարարություններով և այնպիսի գործիչների ներկայությամբ, ինչպիսին է Վոլոդիմիր Զելենսկին, կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը՝ խորացնելով մտահոգությունները նման ընթացքի տնտեսական ու անվտանգային բացասական հետևանքների վերաբերյալ։
     Ուստի Հայաստանի յուրաքանչյուր քվեարկողի համար առավել ակնհայտ է դառնում, որ գագաթնաժողովից մեկ ամիս անց Փաշինյանին տրված յուրաքանչյուր քվե կարող է լինել ի վնաս Հայաստանի անվտանգության և տնտեսական կենսունակության»:

Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա գագաթնաժողովին


Այսօր՝ մայիսի 4-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում։…

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

Հայաստանն ինքը կորոշի. այսօր Երևանում հայտարարեց Եվրամիության արտգործնախարարը՝ պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին «Ազատության» հարցին:

«Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի»,- ասաց Կայա Կալասը։

Անդրադառնալով Գերմանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերմանը, Եվրամիության բարձր ներկայացուցիչը «անակնկալ» համարեց ժամանակահատվածը:

«Երկար ժամանակ է, որ քննարկվում էր ԱՄՆ զորքերի դուրսբերումը Եվրոպայից, բայց այս հայտարարությունն այս ժամանակահատվածում անակնկալ էր: Դա ապացուցում է, որ մենք պետք է ուժեղացնենք եվրոպական հենասյունը ՆԱՏՕ-ում և պետք է ավելին անենք: Ամերիկյան զորքերը Եվրոպայում են ոչ միայն եվրոպական, այլև ամերիկյան շահը պաշտպանելու համար»:

«Կքննարկենք ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը»․ Ռոբերտա Մեցոլա (տեսանյութ)

«Կքննարկենք ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը»․ Ռոբերտա Մեցոլա

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան լրագրողների հետ զրույցում հայտնել է․

«Մենք կքննարկենք ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։ Դրանք այլևս հեռավոր ռիսկեր չեն․ սա մի խնդիր է, որի վրա Եվրոպական խորհրդարանը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում՝ փորձելով գտնել ուղիներ, որպեսզի շահագրգիռ կողմերը միասին կարողանան ապահովել դրանց վերացումը, քանի որ դրանք իրական վտանգ են ժողովրդավարության համար»։

«Ինչո՞ւ Ուկրաինան ֆոսֆորային ռումբեր տվեց Ադրբեջանին»․ Զելենսկին անպատասխան թողեց լրագրողի հարցը


Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ զրույցում…

«Ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից»․ Տիգրան Աբրահամյան

«Ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նորմալ կառավարության պայմաններում կարող էր դառնալ հայկական շահերի բարձրաձայնման, իմիջային խնդիրների լուծման և ՀՀ-ի դերի՝ միջազգային ասպարեզում առաջմղման հնարավորություն։
     Այն ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն է ակնկալում, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ։
     Այստեղ կա նաև այլ հանգամանք․ իսկ ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից՝ ընտրական փուլում բոնուսներ շռայլելու և ժպիտներ փոխանակելու դիմաց։
     Այստեղ ամենամեծ սպառնալիքը կարող է դառնալ երրորդ երկրների դեմ հակազդեցության և այլոց հավակնությունների հարթակ դառնալը, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում»։