06.05.2026
Քաղաքականություն
Ինչ փողեր ու փաստաբան էլ ձեզ խոստանան՝ բռնվելու եք, ու ձեզ ոչ մեկը չի փրկելու. Ալեքսանյանը՝ ընտրակաշառատուներին
06.05.2026
Քաղաքականություն
Ինչ փողեր ու փաստաբան էլ ձեզ խոստանան՝ բռնվելու եք, ու ձեզ ոչ մեկը չի փրկելու. Ալեքսանյանը՝ ընտրակաշառատուներին
Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
06.05.2026
Քաղաքականություն
Քոչարյանին արդեն երեք լեզվով «Հայր մեր»-ն եք սովորեցրել, ու չի բացառվում՝ նաև եթերում էշի պես զռռա. Սիմոնյան
06.05.2026
Քաղաքականություն
Մարտի 1-ին ԼՂ-ից բերված խումբը ղեկավարել է Սամվել Կարապետյանը. Կանդազը եկել էր Երևան, որ ի՞նչ աներ
Նախօրեին տեղեկացրել էինք, որ 19-ամյա երիտասարդը Երևանում մեքենայով մտածված գերազանցել է ավտոմեքենայի արագությունն ու տեսանկարահանել իր արարքը:
ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ երիտասարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:
1lurer.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին՝ դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել տղայի՝ Վահրամ Մարկոսյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասով, 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 1-ին մասով:
Վարշավայում ընթացող պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված«Defence24 Days համաժողովի շրջանակում, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է համաժողովի տաղավարներում, ծանոթացել ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցադրվող նմուշներին։ Այդ մասին նախարարը գրառում է կատարել իր սոցցանցում։

Մանրամասները՝ տեսանյութում։
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 336 կգ (150+186 կգ) արդյունքով:
Հայ ծանրորդը նաև դարձել է հրում վարժության բրոնզե մեդալակիր՝ գլխավերևում պահելով նախ 182 կգ, ապա 186 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրել է 150 կգ ծանրաձողը:
Եգիպտոսում ընթացող առաջնության կանանց 69 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Միսակյանը երկամարտի 209 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը: Պոկում վարժությունում նա ցույց է տվել 94 կգ, իսկ հրում վարժությունում՝ 115 կգ արդյունք:
Ավելի վաղ 71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը դարձել էր պոկում վարժության ոսկե մեդալակիր 144 կգ արդյունքով: Հրում վարժությունում Գրիգորյանը հաջող մոտեցում չէր կատարել:
Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել էր 130 կգ, իսկ հրումում՝ 165 կգ ու 171 կգ: Այս ձևում նա նվաճել էր արծաթե մեդալ: Հովհաննես Հովհաննիսյանը երկամարտի 301 կգ արդյունքով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան նաև 94 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը, +110 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը: Կանանց պայքարում մրցահարթակ դուրս կգան նաև 77 կգ քաշային Աննա Ամրոյանն ու 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը: