Հայաստան ադրբեջանական պատվիրակության այցը պատմական իրադարձություն էր. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ։   Նա հավելել է,…

«Մուտք Հայաստան՝ առանց դիմադրության․ ադրբեջանցիները ստացել են այն, ինչ երազում էին»․ Մետաքսե Հակոբյան

«Մուտք Հայաստան՝ առանց դիմադրության․ ադրբեջանցիները ստացել են այն, ինչ երազում էին»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ Նիկոլն ու իր շքախումբը զբաղված են ցուցադրական անհոգությամբ և հանրությանը շեղող դատարկ զբաղմունքներով, իրականությունը ձևավորվում է մեր թիկունքում։ Բաքվում այլևս չեն էլ թաքցնում իրենց նպատակը․ նրանք պարծանքով հայտարարում են, որ ստացել են այն, ինչի մասին տարիներ շարունակ միայն երազում էին՝ մուտք Հայաստան՝ առանց դիմադրության։ Իհարկե ըստ երկուստեք պայմանավորվածությունների, դրա անունը դրել են «խաղաղություն»։
     Եվ սա հետևանք է, հետևանք՝ անհայրենիք, դավաճան ու հայատյաց իշխանություններ ունենալու։
     Մինչ Հայաստանի ղեկավարը ցուցադրում է անհոգություն և քաղաքական անլրջություն, նրանք, ովքեր դեռ երեկ պարտվել էին մեր զինվորին, այսօր քայլում են մեր հերոսների արյամբ ազատագրված, բայց մեկ ստորագրությամբ հանձնված հայրենիքում՝ իրենց պիղծ ոտնահետքերը թողնելով այնտեղ,
     իրենց ոճրագործության հետքերը վերածելով ցուցադրության օբյեկտի օտարերկրյա դիվանագետների առաջ։
     Եվ այս ամենը տեղի է ունենում ոչ թե Հայաստանի իշխանությունների դիմադրության պայմաններում, այլ նրանց աջակցությամբ։
     Այս իրավիճակը սխալների շղթա չէ։ Սա քաղաքական պատասխանատվության լիակատար ձախողում է, որի գինը վճարում է պետությունը, ժողովուրդը և ապագան։
     Իսկ իշխանությունը, որը չի կարողանում պաշտպանել հայրենիքը, կորցնում է բարոյական և քաղաքական իրավունք՝ ղեկավարելու այդ հայրենիքը։
     Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը։
     Առանց Նիկոլ գերությունից կազատվի Արցախն ու անվտանգ կլինի Հայաստանը։
     Այլ ճանապարհ, որը կպահպանի արժանապատվությունն ու պետականությունը, պարզապես չի մնացել»։

Վայլդբերիսը և Օզոնը դադարեցրել են Հայաստանից վաճառքը․ էկոնոմիկայի նախարարի պարզաբանումը

Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ․ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը արձագանքել է համացանցում շրջանառվող լուրերին, որ…

OZON-ի Հայաստանի ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է վաճառքի հետ կապված խնդիրները

Ռուսաստան ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպման պահանջների փոփոխությունների հետևանքով առաջացել են ժամանակավոր դժվարություններ Հայաստանից ապրանքների առաքման գործընթացում. OZON-ում վաճառքի հետկապված խպնդիրները մեկնաբանել է ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Հայկ Կարապետյանը։

«Առաքման ուշացումների պատճառով պատվերների չեղարկումներից խուսափելու նպատակով մենք ժամանակավորապես սահմանափակել ենք այդ ապրանքների տեսանելիությունը ՌԴ հաճախորդների համար։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Ozon-ի պահեստներում գտնվող հայաստանյան ձեռնարկատերերի բոլոր ապրանքները շարունակում են վաճառվել առանց սահմանափակումների։

Հայաստանի ներսում նույնպես վաճառքը շարունակվում է ամբողջ ծավալով. հաճախորդները տեսնում են բոլոր ապրանքները և, ինչպես միշտ, կարող են պատվիրել ցանկացած ապրանք տեղական վաճառողներից։

Մենք արդեն աշխատում ենք մատակարարման շղթաների վերականգնման ուղղությամբ և նախատեսում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել ժամանակավորապես անհասանելի ապրանքների հասանելիությունը»,- նշել է նա։

Գևորգ Պապոյանն ադրբեջանական մամուլի «աստղն» է դարձել

Ադրբեջանական Haqqin.az-ը ժամեր առաջ հրապարակում է արել, որտեղ մեջբերել է Հայաստանի Էկոնոմիակայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունը` հայ-ադրբեջանական հար…

«Քաղաքացիները հաճախ բախվում են արժանապատիվ աշխատանքային պայմանների բացակայության խնդիրների»․ Անահիտ Մանասյան

«Քաղաքացիները հաճախ բախվում են արժանապատիվ աշխատանքային պայմանների բացակայության խնդիրների»․ Անահիտ Մանասյան

Մայիսի 1-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

«Շնորհավորելով Աշխատանքի օրվա առթիվ՝ պաշտպանը նշել է, որ չնայած կատարվող փոփոխություններին՝ ոլորտում դեռ շատ են խնդիրները և գործնականում քաղաքացիները հաճախ բախվում են խտրականության, ենթադրյալ ապօրինի ազատումների և անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների բացակայության խնդիրների։

Պաշտպանը շեշտել է, որ աշխատանքային միջավայրը դեռևս ներառական չէ, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Անդրադառնալով աշխատանքային իրավունքների պաշտպանությանը՝ պաշտպանը նշել է.

«Չնայած առկա մեխանիզմներին՝ առավել խոցելի վիճակում գտնվող խմբերն են հաճախ ստանում նվազագույն պաշտպանություն։ Անհրաժեշտ է բարձրացնել իրավագիտակցությունը և ապահովել աշխատանքային միջավայրի իրական ներառականություն»։

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև արդար վարձատրության ապահովումը, արտաժամյա աշխատանքի փոխհատուցումը, սեռական ոտնձգությունների կանխարգելման մեխանիզմները, գործադուլի իրավունքին առնչվող օրենսդրական ու գործնական խոչընդոտների վերացումը, ինչպես նաև երեխաների հարկադիր աշխատանքի կանխարգելումն ու միգրանտ աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերը»։

Ահազանգից հետո նախարարության աշխատակիցներն այցելել են «Հույսի օջախ» կենտրոն

Ի պատասխան «Հույսի օջախ» կենտրոնում բնակվող անձանց խնամքի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ մամուլի հրապարակումների՝ հայտնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործում են բացառապես պետական խնամքի հաստատությունները․ հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։

«Նշված կենտրոնը մասնավոր է, հավաստագրված չէ ԱՍՀ նախարարության կողմից, սակայն գտնվում է Միասնական սոցիալական ծառայության ուշադրության ներքո։

Կենտրոնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգից հետո ՄՍԾ աշխատակիցներն իրականացրել են այց, տեղում ծանոթացել պայմաններին, կապ հաստատել շահառուների հարազատների հետ։ Ներկայում ևս իրականացվում են մշտադիտարկման այցեր․ նոր ահազանգեր չեն ստացվել։ Նշենք, որ գործող կարգավորումներով խնամքի կենտրոնների պարտադիր հավաստագրումը վերաբերում է միայն պետական ֆինանսավորմամբ ծառայություններ մատուցող կազմակերպություններին, սակայն որդեգրվել է նոր մոտեցում, համաձայն որի՝ խնամք տրամադրող բոլոր կազմակերպություններն առաջիկայում պետք է պարտադիր հավաստագրված լինեն։ Այս նպատակով ԱՍՀ նախարարության կողմից մշակվում են խնամքի նվազագույն չափորոշիչներ, որոնք գտնվում են ավարտական փուլում։ Դրանց ուժի մեջ մտնելուց հետո կիրականացվի հավաստագրման գործընթացը»,- մանրամասնել է նա։