Գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում

Գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում

Մայիսի 3-ին, ժամը 03։38-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։29-ին, մարվել՝ 04։40-ին։ Այրվել են հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը և պատշգամբը՝ գույքով, ջերմահարվել՝ 2 սենյակները։ Ջերմահարվել են նաև 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակաները։

Հրշեջ-փրկարարները տարհանել են 20 քաղաքացու, որոնցից 4-ը հոսպիտալացվել է։

Հրդեհի հետևանքով թափված բեկորներից վնասվել է շենքի մոտ կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհի տարածումը կանխվել է։

«Եկել եք՝ օգնելու այս կառավարությանը վերընտրվե՞լ, թե՞ օգնելու Հայաստանի ժողովրդին»․ Արթուր Խաչիկյան

«Եկել եք՝ օգնելու այս կառավարությանը վերընտրվե՞լ, թե՞ օգնելու Հայաստանի ժողովրդին»․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոպական գագաթնաժողովը Հայաստանում. ջերմ ընդունելություն և մի քանի էլ ավելի ջերմ հարցեր․
     Հարգելի՛ եվրոպացի բարեկամներ, ուրախ ենք ձեզ տեսնել Հայաստանում։ Հուսով ենք, որ ձեր այցը միտված է մեր ժողովրդին խաղաղություն և կայունություն բերելուն ու մեր փոքրիկ Հանրապետությանն օգուտ տալուն, այլ ոչ թե սեփական քաղաքական նկատառումների վրա հիմնված առանձին օրակարգ առաջ մղելուն՝ ի վնաս մեր ժողովրդի։ Հուսով ենք՝ ձեզ դուր կգա ձեր գտնվելն այստեղ։ Թույլ տվեք ձեզ մի քանի հարց տալ.
     Բաժին 1. Հայաստանը և ԵՄ-ն
     1.Մենք ուրախ ենք ձեզ տեսնել Հայաստանում։ Մենք կարոտել էինք ձեզ և սպասում էինք ձեզ 2020 թվականին՝ կործանարար պատերազմի ժամանակ, երբ մեր վրա հարձակվեցին Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես նաև սիրիացի իսլամիստ ահաբեկիչները։ Այն ժամանակ մենք օգնություն խնդրեցինք ձեզնից, բայց դուք մեզ մերժեցիք։ Ապա մենք կրկին սպասում էինք ձեզ 2022 թվականի սեպտեմբերին՝ Ջերմուկի վրա հերթական հարձակման ժամանակ, և 2023 թվականին, երբ Արցախի բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման։ Այն ժամանակ մենք նորից օգնություն խնդրեցինք ձեզնից, բայց դուք չեկաք Հայաստան… Իսկ հիմա դուք այստեղ եք՝ ընտրություններից մեկ ամիս առաջ։ Ինչո՞ւ եք հենց հիմա եկել. օգնելու այս կառավարությանը վերընտրվե՞լ, թե՞ օգնելու Հայաստանի ժողովրդին։
     2. ԵՄ ներկայացուցիչները բազմիցս ասում են, որ ողջունում են ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ մեր հանրաքվեն։ Շնորհակալություն այս ջերմ արձագանքի համար։ Եղե՞լ է արդյոք որևէ պաշտոնական արձագանք ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ մեր հանրաքվեին, և արդյո՞ք դա կհանգեցնի Հայաստանի իրական անդամակցությանը ԵՄ-ին։ Կարո՞ղ եք ասել, թե երբ մենք կդառնանք ԵՄ անդամ։ Դա տեղի կունենա ավելի շո՞ւտ, քան Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի դեպքում։ Դա կլինի 25, 50, թե՞ 100 տարի անց։
     3. ԵՄ-ն աջակցում է Հայաստանի վերակողմնորոշմանը ռուսական շուկայից դեպի եվրոպական շուկա։ Կբացե՞ք արդյոք ԵՄ շուկան հայկական ապրանքների, օրինակ՝ գյուղատնտեսական մթերքների համար։ Կտրամադրե՞ք արդյոք մեզ քվոտաներ ԵՄ շուկայում, և ո՞ր երկրների հաշվին։ Ե՞րբ Հայաստանը կկարողանա իր գյուղատնտեսական արտադրանքը վաճառել ԵՄ-ում։
     4. Հայաստանի տնտեսության զգալի մասը սնվում է արտագնա աշխատողներով, ովքեր իրենց օրվա հացն են վաստակում Ռուսաստանում։ Եթե մենք դուրս գանք Ռուսաստանի հետ տնտեսական միությունից, կտա՞ք արդյոք հայ աշխատավորներին ԵՄ-ում աշխատելու իրավունք։ Կընդունե՞ք արդյոք 300 հազար հայ աշխատավորների և կտա՞ք նրանց աշխատանքի թույլտվություն, որպեսզի նրանք կարողանան կերակրել իրենց ընտանիքներին։
     5. ԵՄ-ն պնդում է փակել Հայկական ատոմային էլեկտրակայանը, քանի որ այն համարվում է ոչ անվտանգ։ Իսկ Թուրքիայի դեպքում. արդյո՞ք դուք ստիպում եք Թուրքիային դադարեցնել սեփական ատոմակայանի կառուցումը։ Ինչո՞ւ է մեր նկատմամբ նման հատուկ վերաբերմունք։ Եթե մենք փակենք մեր ԱԷԿ-ը, կկառուցե՞ք արդյոք մեզ համար մեկ այլ ատոմային էլեկտրակայան։
     6. Եթե մենք դուրս գանք Ռուսաստանի հետ տնտեսական միությունից, գազի և էլեկտրաէներգիայի գները մեզ մոտ կեռապատկվեն։ Կկարողանա՞ք արդյոք մեզ փոխհատուցել գազի և էլեկտրաէներգիայի գնաճը։ Կարո՞ղ եք երաշխավորել, որ Ադրբեջանից հնարավոր մատակարարվող նավթը, գազը և էլեկտրաէներգիան կլինեն կայուն, մատչելի և չեն օգտագործվի Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
     7. Հայերի համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը նախաձեռնել էր Հայաստանի նախորդ ղեկավար Սերժ Սարգսյանը և ամրագրվել CEPA համաձայնագրով, որը կնքվել է 2011 թվականին՝ ներկայիս ռեժիմի իշխանության գալուց յոթ տարի առաջ։ Ինչո՞ւ եք դուք առաջ մղում այս գործընթացը միայն հիմա, և ինչո՞ւ եք գովազդում վիզային ռեժիմի ազատականացման հարցը ընտրություններից մեկ ամիս առաջ։ Դա արվում է նրա համար, որպեզի հայերը կարողանան ազատ մեկնել Եվրոպա՞, թե՞ օգնելու ներկայիս ղեկավարին վերընտրվել»։

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն


Մայիսի 2-ին, ժամը 17:01-ին ՆԳՆ Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Գեղաշեն գյուղի սարերում սունկ հավաքելու ընթացքում…

Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ (լուսանկար)

Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ

Երևան քաղաքում՝

Մայիսի 3-7-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 3-7-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորդանա Սիլյանովսկա-Դավկովաի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Գորդանա Սիլյանովսկա-Դավկովաի հետ։Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու նպատակով։Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով իր պաշտոնակցին, շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելության և Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին մասնակցության համար։

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթաժողովի մասնակիցներին Երևանում, ուրախ եմ նաև մեր հանդիպման հնարավորության համար և հուսով եմ, որ Ձեր այցելությունը մեր երկիր իր նպաստը կբերի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամության և փոխգործակցության զարգացմանը»,- նշել է նախագահը:

Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշել է, որ տպավորված է Հայաստանով և ընդգծել, որ առկա է Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի համագործակցության մեծ ներուժ, որի լիարժեք իրականացումը կարևոր հարթակ կդառնա երկու երկրների բարեկամության և փոխգործակցության ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցերի։ Քննարկվել է քաղաքական երկխոսության խորացման և տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով առավել համակարգված և արդյունավետ դարձնել համագործակցության մեխանիզմները։Կողմերը կարևորել են Հյուսիսային Մակեդոնիայի բարձրաստիճան պատվիրակության հնարավոր մասնակցությունը COP17 առաջնորդների գագաթնաժողովին՝ ընդգծելով նման ձևաչափերում փոխգործակցության նշանակությունը գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում։Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը՝ կարևորելով Եվրոպական միությունի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ինստիտուցիոնալ խորացումը։ Այս համատեքստում քննարկվել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ որպես ԵՄ թեկնածու երկրի փորձի ուսումնասիրումը, ինչը կարող է օգտակար լինել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացների համատեքստում։

Զրուցակիցները կարևորել են քաղաքացիների միջև անմիջական շփումների խթանումը՝ դիտարկելով մուտքի արտոնագրերի ազատականացման հնարավորությունները, ինչը կնպաստի փոխճանաչման, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանը։Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր գործոն։Կողմերը կարևորել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ նշելով, որ այս ուղղությունը կարող է դառնալ երկկողմ գործընկերության զարգացման նոր և հեռանկարային հարթակ։

Հունաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա ներկայացնրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց Հուշասյանը՝ նշելով այն խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը:

Պարոն Կոնստանտինոս Տասուլասը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Փախածներ, մնայիք կռվեիք, Արցախը բեռ էր. Հայաստանում ամենաթիրախավորվող հատվածն արցախցիներն են. Գեղամ Ստեփանյան

«Արցախի մասին խոսքը թիրախավորվում է, վերադարձը թիրախավորվում է։ Սա ինչ–որ անհատի վատ փորձառության արդյունք չէ, այլ պետության վերևից ներքև իրականացվող քաղաքականություն, որի ամենավառ օրինակը մեզ բոլորիս հայտնի մետրոյի դեպքն է, որը բացահայտեց, թե ով է կանգնած այդ ատելության բուրգի գագաթնակետին, որտեղից է սնուցվում և ինչ նպատակով է արվում»,– «Հայաստանի ձայները» կոնֆերանսում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց նաև, որ վաղը Երևանում սպասվելիք գագաթնաժողովի ժամանակ խոսվելու է այս «անխաղաղ խաղաղության» մասին, բայց ինքը կուզեր մասնակցող եվրոպական երկրների պաշտոնյաններին հարցներ` իրենցից ո՞վ կուզեր, որ իր երկրի նկատմամբ էսպիսի խաղաղություն կիրառվեր։

Իլիանա Յոտովայի հետ ստորագրեցինք Հայաստանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի հետ ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։

«Ուժեղները» մանիպուլյատիվ հայտարարություններով փորձում են իմիտացիա ստեղծել

03.05.2026

Քաղաքականություն

«Ուժեղները» մանիպուլյատիվ հայտարարություններով փորձում են իմիտացիա ստեղծել

Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կանադայի ԱԳ նախարար տիկին Անիտա Անանդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդն ու նշանակությունը:

Երկու երկրների պաշտոնյաները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Տիկին Անիտա Անանդը կարճ շրջայց ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը բարձրաստիճան հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի անգլերեն պատկերագիրքը: