Նոր կենսաչափական անձնագիրն՝ առանց Արարատ լեռան (տեսանյութ)

Նոր կենսաչափական անձնագիրն՝ առանց Արարատ լեռան

ՀՀ-ում կենսաչափական անձնագրերերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին աշխատանքային քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով կենսաչափական անձնագրերում կատարված փոփոխությունները, նշել է․ «Հաջորդիվ Արագած լեռն է՝ իր չորս գագաթներով նաև Արագած բարձրացող քաղաքացիները»,- նշել է վարչապետը։

Նշենք, որ հաջորդ էջում Խոր Վիրապն է՝ հակառակ կողմից, առանց Արարատ սարի պատկերի։

«Մենք այնպիսի ռակուրս ենք ընտրել՝ մեր քաղաքականությունների, որ կադրում արտացոլված լինի մանավանդ ՀՀ-ի ինքնիշխան տարածքը»- նշել է Փաշինյանը:

Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներ

Ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ:

«Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։ Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են:

Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։

Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ ժամը 19:00-20:00-ից սկսած, Բյուրեղավանում եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Երեկոյան՝ ժամը 22:00-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, ուստի պատասխանատուներն իրավիճակի մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն: Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է: 

Տարբեր հասցեներում ջրից նմուշառումներ են արվել: Նախքան նմուշառումների պատասխանը ստանալը Բյուրեղավանի համայնքապետարանը և պոլիկլինիկայի տնօրենը հորդորում են չօգտագործել ջուր կամ այն օգտագործել եռացնելուց հետո:

ՀՎԿԱԿ-ից տեղեկացրել էին, որ հոսպիտալացվել է 11 անձ:  «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացրել էր, որ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել:

ԱՄՆ-ն անպաշտպան է գերձայնային զենքի և արդիական թևավոր հրթիռների առջև․ Պենտագոն

ԱՄՆ-ի կողմից մշակվող նոր սերնդի Golden Dome («Ոսկե գմբեթ») հակահրթիռային պաշտպանության համակարգին նվիրված նիստի ժամանակ սենատորները նրան խնդրել են նկարագրել երկրի ներկայիս հակահրթիռային ներուժը․․․

«Արևմուտքի երկրները կորցնում են դիրքերը՝ իրենց տեղը զիջելով աճի նոր կենտրոններին»․ Պուտին

Արևմուտքի երկրները կորցնում են իրենց առաջատար դիրքերը՝ զիջելով իրենց տեղը նոր աճի կենտրոններին՝ Գլոբալ Հարավի պետություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Բաց երկխոսություն» միջազգային ֆորումի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում։

«Նախկին մոտեցումներն ու գործարար կյանքի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների հաստատված նորմերն ու կանոնները աստիճանաբար կորցնում են իրենց ուժը, այդ թվում՝ արևմտյան պետությունների գործողությունների պատճառով, որոնք կորցնում են իրենց առաջատար դիրքերը և տեղը զիջում աճի նոր կենտրոններին՝ Գլոբալ Հարավի երկրներին», – նշել է Ռուսաստանի առաջնորդը։

Նրա խոսքով՝ ի հայտ է գալիս գլոբալ զարգացման ավելի բարդ, բազմաբևեռ ճարտարապետություն, որում մեծ դեր են խաղում այն ​​պետությունները, որոնք հասկանում և գնահատում են ազգային ինքնիշխանության կարևորությունը տարբեր ոլորտներում և ունակ են որոշել իրենց զարգացման վեկտորները։ «Իհարկե, ակնհայտ է. ոչ մի երկիր չի կարող զարգանալ միայնակ՝ այլ պետությունների հաշվին կամ նրանց վնասելով։ Ավելին, ժամանակակից գլոբալ մարտահրավերները պահանջում են համատեղ արձագանք և համատեղ ջանքեր», – հավելել է Պուտինը։

Պահանջել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների և հայ ռազմագերիների ազատ արձակումը․ 6 հայկական կուսակցությունների համատեղ նամակը

Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններն այսօր համատեղ նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը, Երեւանում կայանալիք Եվրոպական Քաղաքական…

«Մենք ենք մեր սարերը» գործակալության հրատապ կոչը միջազգային կառույցներին՝ փրկել Արցախի մշակութային ժառանգությունը

Կանխելու Արցախի հայկական ժառանգության հերթական անդառնալի կորուստը…