Հոգեկան առողջության ճգնաժամը եվրոպական տնտեսություններին տարեկան արժենում է 76 միլիարդ եվրո․ զեկույց

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) նոր զեկույցի համաձայն՝ հոգեկան վատ առողջությունը Եվրոպայի հանրային առողջապահության և տնտեսության լրջագույն մարտահրավերներից է․ գրում է Euronews-ը։

Ըստ զեկույցի՝ հոգեկան վատ առողջության պատճառով եվրոպական տնտեսությունները տարեկան կորցնում են մոտ 76 միլիարդ եվրո, ինչը կազմում է առողջապահության ընդհանուր ծախսերի մոտ 6%-ը։ Այս ծախսերի զգալի մասը պայմանավորված է նրանով, որ հոգեկան խանգարումները սրում են այլ ֆիզիկական հիվանդություններ, ինչը բուժումը դարձնում է ավելի բարդ և թանկ։

Կազմակերպության հաշվարկների համաձայն՝ այս վիճակը զգալի ազդեցություն կունենա նաև աշխատաշուկայի վրա՝ հանգեցնելով ՀՆԱ-ի տարեկան միջինը 1.7%-ով անկման 2025-2050 թվականներին։ ՀՆԱ-ի այս անկումը հիմնականում պայմանավորված կլինի զբաղվածության կրճատմամբ և արտադրողականության անկմամբ։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը գնահատում է, որ խոշոր դեպրեսիվ խանգարումները, տագնապային և ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած խանգարումները ԵՄ-ում առողջ կյանքի տևողությունը կնվազեցնեն 2.5 տարով հաջորդ 25 տարիների ընթացքում, ինչը համարժեք է տարեկան մոտ 28․000 վաղաժամ մահվան։

 

 

«Այս գործընթացը չի կարելի դիտարկել առանց Ադրբեջանի գործոնի»․ Արմեն Հովասափյան

«Այս գործընթացը չի կարելի դիտարկել առանց Ադրբեջանի գործոնի»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս հայտնի դարձավ, որ Կարսում տեղի է ունեցել Կարս-Գյումրի երկաթուղային գծի վերականգնման և շահագործման հարցերով հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի նիստ։ Լրատվական դաշտում թեմայի հետ կապված համապատասախան մեկնաբանություններն ու դիտարկումները բավականին քիչ էին, ինչը առիթ հանդիսացավ գոծընթացի վերաբերյալ մի քանի առանցքային դիտարկումներ ներկայացնելու։
     Նախ պետք է փաստենք, որ Կարս–Գյումրի երկաթուղու շուրջ ընթացող գործընթացը չափազանց պարզունակ է ներկայացվում՝ իբրև տնտեսական «ապաշրջափակում», մինչդեռ իրականում գործ ունենք դասական աշխարհաքաղաքական տեխնոլոգիայի հետ, որտեղ ենթակառուցվածքը հանդես է գալիս ոչ թե որպես նպատակ, այլ՝ միջոց։
     Պատմական փորձը հուշում է, որ նման նախագծերը գրեթե երբեք չեն սահմանափակվում տնտեսական տրամաբանությամբ․ դրանք միշտ եղել են ազդեցության տարածման, տարածքների վերահսկման և քաղաքական ենթակայության կառուցման գործիքներ։ Ասվածի դասական օրինակներից է Բեռլին–Բաղդադ երկաթուղու նախագիծը, որը ձևակերպվում էր որպես տնտեսական զարգացման նախաձեռնություն, բայց իրականում դարձավ մեծ տերությունների մրցակցության առանցքային օղակ՝ ներթափանցման և վերահսկողության ենթակառուցվածքային հիմք։ Հարավային Կովկասում նույն տրամաբանությունը մենք արդեն տեսել ենք Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու դեպքում, որը ոչ միայն տնտեսական նախագիծ էր, այլև քաղաքական մեկուսացման ինստիտուցիոնալացում՝ ուղղված Հայաստանի դուրս մղմանը տարածաշրջանային հաղորդակցություններից։
     Այստեղ էական է հասկանալ, որ Թուրքիան հանդես չի գալիս որպես սովորական տնտեսական գործընկեր․ այն գործում է որպես համակարգ ձևավորող դերակատար, որի ռազմավարությունը կառուցված է հաղորդակցական ուղիների վերահսկման միջոցով տարածաշրջանային ճարտարապետության վերաձևման վրա։
     Ըստ էության՝ տնտեսական շահույթի մասին հնչող թեզերը մեծամասամբ քարոզչական են և ընդամենը ծառայում են գործընթացի լեգիտիմացմանը։ Փոքր շուկա ունեցող և սահմանափակ արտադրական ներուժ ունեցող Հայաստանը չի կարող դառնալ այդպիսի գծի հիմնական շահառու․ առավել հավանական է հակառակ գործընթացը՝ հայկական տարածքը վերածվում է տարանցիկ միջավայրի, որտեղ հիմնական արժեքը ստեղծվում և վերահսկվում է արտաքին դերակատարների կողմից։
     Ավելին, այս գործընթացը չի կարելի դիտարկել առանց Ադրբեջանի գործոնի, քանի որ թուրքական ռազմավարությունը Հարավային Կովկասում վաղուց արդեն գործում է սիներգիկ տրամաբանությամբ։ Տրանսպորտային կապերի վերականգնումը իրականում տեղավորվում է մի ավելի լայն նախագծի մեջ, որի նպատակն է ձևավորել միասնական հաղորդակցական տարածք՝ Անկարայից մինչև Կասպից ծով և դրանից այն կողմ։ Այս համատեքստում Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնուրույն սուբյեկտ, այլ որպես տարածք, որի միջոցով կարելի է ապահովել այդ կապի ամբողջականությունը։
     Եթե գործընթացը դիտարկենք պանթուրքական և պանթուրանական ռազմավարության շրջանակում, պատկերը դառնում է ավելի հստակ։ Թուրքական պետությունների կազմակերպությունը վերջին տարիներին ձևավորվում է ոչ միայն որպես քաղաքական հարթակ, այլ որպես ինտեգրված տնտեսական և ենթակառուցվածքային համակարգ, որի առանցքային նպատակը աշխարհագրական շարունակականության ապահովումն է։ Այդ շարունակականությունը հնարավոր չէ առանց Հայաստանի տարածքի որևէ ձևով ներգրավման, և Կարս–Գյումրի գիծը հենց այդ ներգրավման ամենափափուկ, բայց նաև ամենաարդյունավետ ձևերից մեկն է։ Այստեղ ռազմական ճնշումը փոխարինվում է տնտեսական և լոգիստիկ ներթափանցմամբ, որը արտաքինից ավելի «անվնաս» է թվում, բայց երկարաժամկետում կարող է ունենալ ավելի խորքային հետևանքներ։
     Ամենակարևոր շերտը, սակայն, մնում է քաղաքակրթականը։ Տրանսպորտային ինտեգրացիան միշտ իր հետ բերում է նաև մշակութային, տեղեկատվական և գաղափարական հոսքեր, որոնք ժամանակի ընթացքում սկսում են վերաձևել հասարակության ինքնության հիմքերը։ «Խաղաղության» և «բապաշրջափակման» դիսկուրսը, որը ակտիվորեն շրջանառվում է նման նախագծերի շուրջ, հաճախ օգտագործվում է որպես գործիք՝ պատմական հիշողության սուր անկյունները հարթեցնելու և հակասությունները նորմալացնելու համար։ Սա դասական մեխանիզմ է, որով քաղաքական խնդիրները տեղափոխվում են մշակութային դաշտ և աստիճանաբար չեզոքացվում։ Արդյունքում ձևավորվում է մի իրավիճակ, որտեղ պետությունը դադարում է իր անցյալի և շահերի կրող լինելուց և վերածվում է արտաքին նախագծերի սպասարկող միջավայրի»։

Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով


Սպորտ


Լոնդոնի «Չելսիի» ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով: Այս մասին հայտնում է հայտնի մարզական լրագրող Բեն Ջեյքոբսը:

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը չի համակերպվել պատժամիջոցի հետ և փետրվարի 26-ին բողոքարկել է FA-ի որոշումը: Գործն արդեն փոխանցվել է Սպորտային արբիտրաժային դատարան (CAS), սակայն դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ:

 

Մուդրիկի դոպինգ-թեստի դրական արդյունքի մասին լոնդոնյան ակումբը հայտարարել էր 2024 թվականի դեկտեմբերին. նրա օրգանիզմում հայտնաբերվել էր արգելված նյութերի ցանկում ընդգրկված մելդոնիում:

Ուկրաինացու վերջին պաշտոնական հանդիպումը դարձավ Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի խմբային փուլի՝ գերմանական «Հայդենհայմի» դեմ խաղը (2:0), որտեղ նա դարձել էր գոլի հեղինակ:

Մուդրիկը «Չելսի» էր տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից» հսկայական գումարի դիմաց. անգլիական ակումբը վճարել էր 70 միլիոն եվրո, և ևս 30 միլիոն եվրո նախատեսված էր որպես բոնուս:




Թափանցիկության ու հաշվետվողականության ոլորտում աննախադեպ քայլ


Ապրիլի 28-29 Երևանում անցկացվել է Կենտրոնական Ասիայի երկրների Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շահառուների կլոր – սեղան աշխատաժողո…

Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար

Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար

Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Հարգելի’ քաղաքացիներ,
     Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան:
     Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանարապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք:
     Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ ապրիլի 30-ի կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար»:

Թուրքիայի նախագահը հրավիրվել է Երևան

Թուրքիայի նախագահը հրավիրվել է Երևան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։ Այս խումբը ստեղծվել է եվրոպական երկրների միջև ռազմավարական համագործակցությունը, երկխոսությունը և համակարգումը ամրապնդելու համար, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպումը կազմակերպվում է խորը աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում, և դրա հիմնական թեմաներն են լինելու ժողովրդավարական դիմակայունության բարձրացումը, կապերի ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության հզորացումը։

Երևանում կայանալիք միջոցառմանը Էրդողանի մասնակցության վերաբերյալ Անկարայից պաշտոնական հայտարարություն դեռ չի ստացվել:

Նշենք, որ գագաթնաժողոը տեղի կունենա մայիսի 4-ին՝ «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո, որը կվարեն ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արթուր Բրադերզի»-ից Արտակ Սարգսյանը` Բագրատ սրբազանի, փողերի լվացման և Փաշինյանի մասին


«Արթուր Բրադերզի»-ից Արտակ Սարգսյանը` Բագրատ սրբազանի, փողերի լվացման և Փաշինյանի մասին