Ծրագրել էին սպանել արքայադուստր քույրերին


Նիդերլանդների իրավապահ մարմինները ձերբակալել են արքայադուստր Ամալիայի և նրա քրոջ՝ արքայադուստր Ալեքսիայի մահափորձը ծրագրելու մեջ կասկածվող անձի։ Ըստ «Algemee…

Արաղչին ու Կալասը հեռախոսազրույց են ունեցել

Արաղչին ու Կալասը հեռախոսազրույց են ունեցել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Արաղչին։

Զրույցի ընթացքում կողմերը «մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային վերջին իրադարձությունների վերաբերյալ», ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով

Ռուսաստանը մայիսի 1-ից դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» մայրուղային նավթատարով։

«Սա պայմանավորված է այսօր առկա տեխնիկական հնարավորություններով», ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նրա խոսքով՝ ղազախական նավթը, որը «Дружба» նավթատարով տեղափոխվում էր Գերմանիա, մայիսի 1-ից կուղղվի այլ ազատ լոգիստիկ ուղղություններ։

Ղազախստանի էներգետիկայի նախարարի խորհրդական, նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ասել Սերիկպաևան նշել է, որ հանրապետությունը «Дружба» համակարգով փոխադրումների դադարեցման պատճառով մայիսին 260 հազար տոննա նավթ կվերաբաշխի այլընտրանքային երթուղիներով՝ դեպի Ուստ-Լուգա նավահանգիստ (Բալթիկ ծով) և Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) համակարգ։

«Ընդգծում ենք, որ փոխադրման երթուղիների փոփոխությունը չի ազդում նավթի արդյունահանման տարեկան ծրագրի կատարման վրա։ Գործող տրանսպորտային ենթակառուցվածքը Ղազախստանին թույլ է տալիս լիարժեք ապահովել արտահանման կայունությունն ու հումքի անխափան մատակարարումները համաշխարհային շուկաներ», – նշել է նա։

Ղազախստանը 2023 թվականից նավթ էր մատակարարում Գերմանիա «Տրանսնեֆտ» ԲԲԸ մայրուղային նավթատարների համակարգով՝ դեպի «Ադամովա Զաստավա» նավթի հանձնման կետ։ 2026 թվականի առաջին եռամսյակում Ղազախստանը կրկնապատկել է արտահանումն այդ երկիր՝ հասցնելով այն 730 հազար տոննայի։ 2025 թվականին Գերմանիա ղազախական նավթի մատակարարումների ծավալը (Շվեդտ քաղաքի նավթավերամշակման գործարան) կազմել է 2,1 մլն տոննա։ Ընթացիկ տարում նախատեսվում էր «дружба» նավթատարով բեռնել մոտ 3 մլն տոննա նավթ։

«Ակնհայտ ա, որ սենց բանի պահանջ ունեն մարդիկ». Նիկոլ Փաշինյան

«Ակնհայտ ա, որ սենց բանի պահանջ ունեն մարդիկ». Նիկոլ Փաշինյան

«Լավ ա, տրամադրությունը մարդկանց լավ ա. ակնհայտ ա, որ սենց բանի պահանջ ունեն մարդիկ»,- Հրապարակում, մայիսմեկյան շքերթի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշխատավորի օրվան նվիրված միջոցառմանը ներկայացված են տարբեր ընկերություններ։

«Ի՞նչ շքերթ, ո՞ւր է մեր աշխատավոր ժողովուրդը․ խանութներն ու բանկերն են մասնակցում»․ քաղաքացի (տեսանյութ)

«Ի՞նչ շքերթ, ո՞ւր է մեր աշխատավոր ժողովուրդը․ խանութներն ու բանկերն են մասնակցում»․ քաղաքացի

«Ի՞նչ շքերթ է, որ շքերթ է՝ ո՞ւր են մեր դերասանները, երգիչները, բժիշկները, շինարարները, ուսուցիչները, ո՞ւր է մեր աշխատավոր ժողովուրդը։ Խանութներն են ու բանկերը, ուրիշ բան չկա»,- Աշխատավորի օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։ «Ասում են՝ երեխաները թող ուրախանան, բայց երեխաներին ուրախանալու բան էլ չկա, չգիտեմ, երեխաները ինչո՞վ պիտի ուրախանան»,- նշեց նա:

Հրադադար՝ պատժամիջոցների մեղմացման դիմա՞ց․ ԱՄՆ-ն ակտիվանում է


Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկում են Ուկրաինայում հրադադարի ռեժիմը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Ուկրաինայի կառավարության լավատեղյակ աղբյուրը ՌԲԿ-…

Շքերթ՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Շքերթ՝ Հանրապետության հրապարակում

Մեկնարկել է Աշխատավորի օրվան նվիրված տոնական շքերթը։ Ամիրյան փողոցից տարբեր կազմակերպություններ շքերթով անցնում են Հանրապետության հրապարակով։

Միջոցառմանը ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Wildberries-ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները


Wildberries մարկետփլեյսը դադարեցրել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհատ ձեռնարկատեր Շու…

«Երգ կա չէ՞՝ ժամը երկուսին հրապարակ գամ վարդերով, վարդերով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Երգ կա չէ՞՝ ժամը երկուսին հրապարակ գամ վարդերով, վարդերով». Նիկոլ Փաշինյան

«Ինչ վատ կլիներ, որ այսօր այստեղ գային գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունները, ցույց տային իրենց արտադրանքը, հաստատ կուզենան»,- Հրապարակում, մայիսմեկյան շքերթի ժամանակ, որտեղ մասնակցում են տարբեր ընկերություններ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչ վատ կլիներ՝ գային վարդերով: Մի հատ երգ կա չէ՞՝ ժամը երկուսին Հրապարակ գամ վարդերով, վարդերով, ինչ-որ՝ ելակներով, ելակներով, դեսերտային պղպեղներով, պղպեղներով…»,- կատակեց Փաշինյանը:

Ամենաբարձր վարձատրվող ընկերությունները աշխարհում

Ժամանակակից աշխատաշուկայում բարձր աշխատավարձ առաջարկող ընկերությունները հիմնականում կենտրոնացած են տեխնոլոգիական, ֆինանսական և խորհրդատվական ոլորտներում։ Այս կազմակերպությունները մրցում են լավագույն մասնագետներին ներգրավելու համար՝ առաջարկելով ոչ միայն բարձր աշխատավարձ, այլև բոնուսներ, բաժնետոմսեր և այլ արտոնություններ։


Google

  • Միջին աշխատավարձ՝ մոտ 150,000 – 350,000 դոլար տարեկան
  • Ոլորտ՝ տեխնոլոգիա, AI
    Google-ը շարունակում է մնալ բարձր վարձատրությամբ ընկերությունների առաջատարներից՝ հատկապես ծրագրավորողների և AI մասնագետների համար ։

Meta

  • Միջին աշխատավարձ՝ մոտ 140,000 – 330,000 դոլար
  • Ոլորտ՝ սոցիալական մեդիա, VR/AR
    Meta-ն առաջարկում է բարձր բազային աշխատավարձեր և մեծ բաժնետոմսային փաթեթներ ։

Apple

  • Միջին աշխատավարձ՝ մոտ 145,000 – 310,000 դոլար
  • Ոլորտ՝ տեխնոլոգիա
    Apple-ում աշխատավարձերը բարձր են հատկապես ինժեներների և դիզայներների համար ։

Microsoft

  • Միջին աշխատավարձ՝ մոտ 135,000 – 300,000 դոլար
  • Ոլորտ՝ ծրագրային ապահովում, ամպային ծառայություններ
    Microsoft-ը մեծ ներդրումներ է կատարում AI ոլորտում՝ առաջարկելով մրցունակ աշխատավարձեր ։

NVIDIA

  • Միջին աշխատավարձ՝ մինչև 360,000 դոլար
  • Ոլորտ՝ AI չիպեր, կիսահաղորդիչներ
    AI բումի արդյունքում NVIDIA-ն դարձել է ամենաբարձր վարձատրվող ընկերություններից մեկը ։

OpenAI

  • Միջին վարձատրություն՝ մինչև 400,000+ դոլար (երբեմն ավելի բարձր ընդհանուր փաթեթներով)
  • Ոլորտ՝ արհեստական բանականություն
    OpenAI-ում աշխատողների ընդհանուր փոխհատուցումը կարող է հասնել նույնիսկ միլիոնավոր դոլարների՝ բաժնետոմսերի շնորհիվ ։

Goldman Sachs

  • Միջին աշխատավարձ՝ մոտ 120,000+ դոլար
  • Ոլորտ՝ ֆինանսներ
    Ներդրումային բանկերը շարունակում են մնալ բարձր վարձատրությամբ ոլորտի առաջատարներից ։

Boston Consulting Group

  • Միջին աշխատավարձ՝ մոտ 130,000 – 150,000 դոլար
  • Ոլորտ՝ խորհրդատվություն
    Խորհրդատվական ընկերությունները վճարում են բարձր աշխատավարձեր՝ բարձր ինտելեկտուալ աշխատանքի համար ։

Ֆինանսական առանձնահատկություններ

  • Տեխնոլոգիական ընկերություններում աշխատավարձը հաճախ բաղկացած է՝
    բազային աշխատավարձ + բոնուս + բաժնետոմսեր (RSU)
  • Որոշ ընկերություններում ընդհանուր փոխհատուցումը կարող է հասնել $300,000–$500,000+ տարեկան
  • AI ոլորտում աշխատավարձերը արագ աճում են՝ մասնագետների մեծ պահանջարկի պատճառով

 Ընդհանուր միտումներ

Վերլուծությունները ցույց են տալիս, որ՝

  • ամենաբարձր վարձատրվող ընկերությունները հիմնականում տեխնոլոգիական են,
  • AI և տվյալների ոլորտները առաջարկում են ամենաբարձր աշխատավարձերը,
  • ֆինանսական և խորհրդատվական ընկերությունները շարունակում են մրցունակ մնալ,
  • գլոբալ մրցակցությունը բարձրացնում է աշխատավարձերի մակարդակը։

Այսպիսով, բարձր վարձատրվող ընկերությունները ոչ միայն ապահովում են ֆինանսական կայունություն, այլև ձևավորում են ապագայի աշխատաշուկան՝ կենտրոնանալով նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա։