Ժաննա Բուտուլյանը փոթորկել է համացանցը

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը ով հայտնի է իր էպատաժային և համարձակ կերպարներով, կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում:

Այս անգամ առիթը նրա հերթական հանգիստն է, որտեղից արված լուսանկարները վայրկյանների ընթացքում տարածվել են սոցիալական ցանցերում: Ժաննան իր Instagram-յան էջում կիսվել է կադրերով, որտեղ ներկայացել է բավականին ինքնատիպ և ընդգծված ոճով:

Դերասանուհու սլացիկ կազմվածքն ու ընտրված հանդերձանքը անտարբեր չեն թողել նրա բազմահազարանոց լսարանին:

Հետևորդները բաժանվել են երկու ճամբարի. ոմանք հիանում են նրա գեղեցկությամբ և համարձակությամբ, իսկ ոմանք էլ ակտիվորեն քննադատում են չափազանց բաց կերպարների համար:

Հրապարակումներում Ժաննան շեշտը դրել է ամառային թեթևության և միաժամանակ շքեղության վրա: Նրա յուրաքանչյուր լուսանկար ուղեկցվում է հարյուրավոր մեկնաբանություններով, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ դերասանուհին հայկական շոու-բիզնեսի ամենաազդեցիկ և քննարկվող դեմքերից մեկն է:

Մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 6.6%

2026 թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 11.6%: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

 

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

  • շինարարություն՝ 24%,
  • ծառայություններ՝ 7.8%,
  • արդյունաբերություն՝ 7%,
  • առևտրի շրջանառություն՝ 0.2%։

2026 թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 6.8%-ով. արտահանումը նվազել է 12.6%-ով, իսկ ներմուծումը՝ 3.2%-ով:

 

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5%:

 

Մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 6.6%

2026 թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 11.6%: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

 

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

  • շինարարություն՝ 24%,
  • ծառայություններ՝ 7.8%,
  • արդյունաբերություն՝ 7%,
  • առևտրի շրջանառություն՝ 0.2%։

2026 թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 6.8%-ով. արտահանումը նվազել է 12.6%-ով, իսկ ներմուծումը՝ 3.2%-ով:

 

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5%:

 

Հանրապետության հրապարակում «Գորշ գայլերի» նշանը ցույց տվող օգտատիրոջ լուսանկարը հին է․ Factor

Factor.am-ը գրում է․ Ապրիլի 24-ից հայկական մեդիատիրույթում սկսել է տարածվել թուրք օգտատիրոջ կողմից հրապարակված մի լուսանկար, որտեղ նա ցույց է տալիս «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական շարժման տարբերանշանը։

Իրականում այդ լուսանկարը նոր չէ. այն արվել է 2025 թ. սեպտեմբերին։

 2026 թ. ապրիլի 23-ին X հարթակում  Ուղուր Գյուզել անվանումով օգտատերը հրապարակել է լուսանկար, որտեղ նա Հանրապետության հրապարակում ձեռքով ցույց է տալիս «Գորշ գայլերի» նշանը։ Նա լուսանկարին կից գրառում է արել. «Դա հրապարակը չէ՞»։ Նա ցանցերում ներկայանում է որպես քաղաքական մեկնաբան և վերլուծաբան ինչպես նաև թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ, թեև 2024-ին դուրս է եկել կուսակցությունից։

 Չնայած օգտատերը լուսանկարը հրապարակել է այս տարվա ապրիլի 23-ին՝ այն արվել է 2025 թ. սեպտեմբերին, երբ նա այցելել էր Հայաստան և վլոգ պատրաստել Երևանի մասին։ Ապրիլի 24-ին X-ում այն լայն տարածում ստացավ հայ օգտատեր Ալին Օզինյանի հետևյալ գրառմամբ. «Կանգնած լինելով Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, պարոն Ուգուրը ապրիլի 24-ին իրականացրեց թուրքական ռասիզմի խորհրդանշական գործողությունը։ Նա ո՛չ ծեծի ենթարկվեց, ո՛չ էլ ձերբակալվեց։ Նա հսկայական գովազդ արեց այն մասին, թե որքան հուսալի է Երևանը թուրք զբոսաշրջիկների համար։ Թող երկար ապրի:)»։ 

Այս գրառումը հավաքել է ավելի քան 68 հազար դիտում։ Նույն օրն այն սկսեց շրջանառվել նաև հայալեզու մեդիայում, այդ թվում՝ Ֆեյսբուքում։ Սոցիալական ցանցում այս լուսանկարի տարածումը հատկապես ակտիվացավ երեկ՝ ապրիլի 26-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Խախտվել են իմ իրավունքները. Աննա Հակոբյանը հաղորդում կներկայացնի Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել
Իոաննիսյանը օրերս հայտնել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է արձանագրել
«Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության ընթացքում։ Այդ հիմքով դաշինքը
դիմել է վարչական դատարան՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյան-ին վարչական պատասխանատվության
ենթարկելու պահանջով։

 

Ի պատասխան՝ Աննա Հակոբյանը հրատապ ասուլիս է հրավիրել՝
հայտարարելով, որ իր փաստաբանական թիմը պատրաստվում է հաղորդում ներկայացնել Դանիել
Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ։

 

Նրա խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամը քաղաքական ուժերի
հետ նույնականացնելու փորձերը կարող են իրավական հետևանքներ ունենալ։ Նա նշել է, որ
եթե դատարանում ապացուցվեն ենթադրյալ խախտումները, իրեն կարող է սպառնալ մինչև 6 մլն
դրամ տուգանք։

 

Հակոբյանը նաև հայտարարել է, որ խախտվել են իր՝ Սահմանադրությամբ
և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները՝ մասնավորապես ընտրական իրավունքի
ազատ իրականացման, արտահայտվելու ազատության և մարդու արժանապատվության պաշտպանության
սկզբունքները։

 

Նրա պնդմամբ՝ տեղի ունեցածը կարող է դիտարկվել նաև
որպես հոգեբանական ճնշում և իրավունքների սահմանափակում՝ հղում անելով համապատասխան
միջազգային իրավական փաստաթղթերին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Աննա Հակոբյանը հանձնարարել
է իր փաստաբանական թիմին ուսումնասիրել երկու ուղղություն՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ
քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը և «Անկախ
դիտորդ» դաշինքի դեմ դատական հայց ներկայացնելը՝ հիմնադրամի գործարար համբավին պատճառված
վնասը փոխհատուցելու պահանջով։

 

«Վճռական եմ պաշտպանել իմ իրավունքները՝ որպես կին,
որպես քաղաքացի, որպես ընտրող և որպես հիմնադրամի ղեկավար», – հայտարարել է նա։

Կալուգացի Սամոյի աջակիցները Երևանում համբուրվող նույնասեռականների նկարներ են փակցում

Ընդդիմադիր մամուլում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ Երևանի տարբեր մասերում փակցվել են համբուրվող նույնասեռականների նկարներ։


«Ուժեղ Հայաստանի» մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա Կալուգացի Սամոյի օտարերկրյա փիառ մասնագետների մտահղացումն է, նրանք հաշվարկել են, որ ՔՊ-ն աննախադեպ վստահելիության վերելքի վրա է և դա խաթարելու համար փորձում են խաղարկել հայ հասարակության պահպանողական լինելու քարտը։ Նրանք ՔՊ-ի ընտրությունների սիմվոլ «սրտիկը» մտցրել են նույնասեռականների համբույրի կադրի մեջ և դրանք Երևանում փակցնելով փորձում են մարդկանց մոտ ասոցացիաներ ստեղծել։


Մեր աղբյուրը սակայն չկարողացավ պատասխանել հարցին, թե լուսանկարները պատրաստաված են արհեստական բանականությա՞մբ, թե՞ Կալուգացի Սամվելի թիմակիցներն են նկարվել դրա համար։

Հստակ է մի բան՝ Կալուգացու աջակիցները ոչ մի կարմիր գիծ չունեն։

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 2-ից կգործարկի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Սրբուհի Գալյանին «Սիմոն Երևանցի» հուշամեդալ է հանձնվել

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ստեփանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՊՈԱԿ-ում: Նախարարը ծանոթացել է արխիվի շենքային պայմաններին, այդ թվում՝ հիմնանորոգված առաջին հարկին և քաղաքացիների սպասարկման սրահին, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Տնօրենի խոսքով՝ վերանորոգված տարածքը ոչ միայն հարմարավետ է դարձրել համապատասխան ստորաբաժանումների աշխատանքը, այլև նոր կահավորված սրահը, էլեկտրոնային համակարգերով հագեցված աշխատանքային գոտիները և արդիականացված միջավայրը թույլ են տալիս ավելի արագ, հարմար և արդյունավետ ծառայություններ մատուցել քաղաքացիներին, այցելուներին և հետազոտողներին:

Նախարարին ներկայացվել է այս պահին գործող ցուցադրությունը՝ «Բացառիկ վավերագրեր Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերից»։ Ցուցադրության մեջ ընդգրկված են արխիվի առանձնահատուկ եզակի ֆոնդերից ընտրված ինքնատիպ վավերագրեր՝ սկսած պահպանվող ամենահին փաստաթղթից մինչև մերօրյա բնագիր, գունեղ փաստաթղթեր ու լուսանկարներ։ Ցուցասրահում առանձին անկյուն է հատկացված նաև իրավական փաստաթղթերին։

Ազգային արխիվի զարգացմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքներում նշանակալի ներդրում ունենալու համար Արթուր Ստեփանյանը նախարարին է հանձնել Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված «Սիմոն Երևանցի» հուշամեդալ։

Ազգային արխիվում կամավորները ներկայում իրականացնում են նաև Պրոբացիայի ծառայության փաստաթղթերի թվայնացման աշխատանքներ: Նախարարը զրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել կամավորներին իրենց կատարած աշխատանքի համար:

Շրջայցի ավարտին նախանշվել են Ազգային արխիվի գործունեությունը պատշաճ և որակով իրականացնելու հետագա աշխատանքները:

Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑ


Ս.թ. ապրիլի 22-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ, ընդունել է որոշում, համաձայն որի՝ նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները նվազեցվում են մինչև 40%-ով, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով։ Այդ մասին հայտնում են ՀԷՑ-ից:

 

Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ՝ փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից։

 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

 

Այսօրվանից սկսած, սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները՝ նախապես հայտարարված չափերով։

 

Տեղեկացնում ենք, որ 27.04.2026 թվականից հետո ներկայացված միացման հայտերի նկատմամբ կիրառվելու են բացառապես նոր՝ սահմանված միացման վճարները, որոնք ամրագրվելու են միացման պայմանագրերում։

 

Միաժամանակ հայտնում ենք, որ մինչև 27.04.2026 թվականը ներկայացված միացման հայտերի դեպքում սպառման համակարգի՝ բաշխման ցանցին միացման վճարները կհաշվարկվեն նախկին՝ փոփոխությունից առաջ գործող սակագներով՝ անկախ այն հանգամանքից, թե միացման պայմանագիրը երբ է ձևավորվում և ներկայացվում սպառողին։

_____________________________________________

 

Հիշեցնենք, որ Որոշման արդյունքում ունենք հետևալ փոփոխությունները.

Առանձնատների և 0.22 կՎ լարման առևտրային սպառողների միացման վճարներ.

  • Միաֆազ (0.22 կՎ)՝

 

Ստանդարտ միացման վճարը 10 կՎԱ հզորության դեպքում՝

 

Երևան

 

գործող միացման վճարը՝ 277 հազ. ՀՀ դրամ

 

ըստ որոշման վճարը կկազմի՝ 166 հազ. ՀՀ դրամ

 

ՀՀ այլ տարածքներ

 

գործող միացման վճարը՝ 229 հազ. ՀՀ դրամ

 

ըստ որոշման վճարը կկազմի՝ 124 հազ. ՀՀ դրամ

 

  • 14 կՎԱ հզորության դեպքում՝

 

Երևան

 

գործող միացման վճարը՝ 300 հազ. ՀՀ դրամ

 

ըստ որոշման վճարը կկազմի՝ 199 հազ. ՀՀ դրամ

 

ՀՀ այլ տարածքներ

 

գործող միացման վճարը՝ 234 հազ. ՀՀ դրամ

 

ըստ որոշման վճարը կկազմի՝ 140 հազ. ՀՀ դրամ

 

Նվազեցում՝ միջինը 40%

________________________________________

Բազմաբնակարան շենքերի բնակարանների և առևտրային սպառողների միացման վճարներ.

Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարը՝

 

  • Միաֆազ (0.22 կՎ) հզորության դեպքում՝

10 կՎԱ հզորություն

 

Երևան

 

գործող միացման վճարը՝ 672 հազ. ՀՀ դրամ

 

ըստ որոշման վճարը կկազմի՝ 406 հազ. ՀՀ դրամ

 

ՀՀ այլ տարածքներ

 

գործող միացման վճարը՝ 448 հազ. ՀՀ դրամ

 

ըստ որոշման վճարը կկազմի՝ 275 հազ. ՀՀ դրամ

 

14 կՎԱ հզորություն

 

Երևան

 

գործող միացման վճարը՝ 769 հազ. ՀՀ դրամ

 

ըստ որոշման վճարը կկազմի՝ 424 հազ. ՀՀ դրամ

 

ՀՀ այլ տարածքներ

 

գործող միացման վճարը՝ 520 հազ. ՀՀ դրամ

 

ըստ որոշման վճարը կկազմի՝ 318 հազ. ՀՀ դրամ

 

Նվազեցում՝ միջինը 41%

________________________________________

  • Բազմաբնակարան շենքերի 0.4 կՎ լարման առևտրային սպառողների միացման վճարներ

Երևան

 

գործող միացման վճարը՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 300 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 89 հազ. ՀՀ դրամ

 

ըստ որոշման վճարը կկազմի՝

Հաստատուն ծախսերի մեծությունը ՝ 229 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 61 հազ. ՀՀ դրամ

 

ՀՀ այլ տարածքներ

 

գործող միացման վճարը՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 300 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 42 հազ. ՀՀ դրամ

 

ըստ որոշման վճարը կկազմի ՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 229 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 28 հազ. ՀՀ դրամ

 

Նվազեցում՝ միջինը 30%

________________________________________

  • 0.4 կՎ լարման առևտրային սպառողների միացման վճարներ.

Երևան

 

գործող միացման վճարը՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 300 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 46 հազ. ՀՀ դրամ

 

ըստ որոշման վճարը կկազմի ՝

Հաստատուն ծախսերի մեծությունը ՝ 229 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 16 հազ. ՀՀ դրամ

 

ՀՀ այլ տարածքներ

 

գործող միացման վճարը՝

Հաստատուն ծախսերի մեծությունը ՝ 300 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 20 հազ. ՀՀ դրամ

 

ըստ որոշման վճարը կկազմի՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 229 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 9 հազ. ՀՀ դրամ

 

Նվազեցում՝ միջինը 55%»,- նշում են ՀԷՑ-ից:

 


Կանդազը ձերբակալվեց, հայտնի է՝ ինչու

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ բերման էր ենթարկվել «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ վերջինս  ձերբակալվել է:  

Վարույթն առնչվում է ընտրակաշառք տալ-ստանալուն: