Մալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկանների


Քաղաքականություն


Մալիում տուարեգ ապստամբները, որոնք դաշնակից են «Ալ-Քաիդայի» հետ կապված «Իսլամի և մուսուլմանների աջակցության խմբի» ջիհադիստների հետ, իրականացրել են վերջին տարիներին երկրի իշխող ռազմական խունտայի ուժերի դեմ ամենամեծ հարձակումները: Կիրակի՝ ապրիլի 26-ին, մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարայի մահվան մասին, որը համարվում է Ռուսաստանի առանցքային դաշնակիցը:

AFP-ին նշում է, որ ապրիլի 25-ին սկսված բախումները շարունակվում են բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ երկրի հարավում և հարավ-արևելքում գտնվող Գաո, Սևարե և Կիդալ քաղաքներում, չնայած Մալիի խունտայի պնդումներին, որ իրավիճակը վերահսկելի է:

Ապրիլի 26-ին տուարեգները հայտարարել էին Մալիի ռազմական խունտային աջակցող ռուս վարձկանների հետ «համաձայնագրի» կնքման մասին, ըստ որի՝ Մալիի բանակը և նրա ռուս դաշնակիցները «Աֆրիկյան կորպուսից» կարող են լքել Կիդալի մոտակայքում գտնվող պաշարված ճամբարը: Կիդալը՝ ապստամբների ամրոցը, 2023 թվականից գտնվում է կառավարության վերահսկողության տակ: Ռուսական ռազմականամետ Telegram ալիքները հաղորդել են, որ Մալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկանների: «Անձնակազմը և վարձկանների խումբը զոհվել են»:

Մալիում ջիհադիստների և տուարեգների համակարգված հարձակումները դատապարտել են Եվրամիությունն ու ՄԱԿ-ը:



Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտե


Հայաստան


Ձերբակալվել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Կանդազ մականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանին, ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Մի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդում



Պակիստանը թույլատրել է ապրանքների տարանցումը դեպի Իրան իր տարածքով

Պակիստանը որոշում է կայացրել թույլատրել ապրանքների տարանցումը դեպի Իրան իր տարածքով՝ անդրսահմանային առևտրի ընդլայնման նպատակով։ Այս մասին հայտնում է պակիստանյան Express Tribune թերթը՝ հղում անելով իսլամական հանրապետության առևտրի նախարարությանը։

Նշվում է, որ «Իրանի հետ տարանցիկ առևտրի մասին, 2026» որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես։ Այն թույլ է տալիս երրորդ երկրներից ապրանքներ տեղափոխել Պակիստանի տարածքով և դրանք հասցնել Իրանի տարածքում նշված կետեր, ինչը կարևոր քայլ է անդրսահմանային առևտրի ընդլայնման ճանապարհին։

Ինչպես հստակեցնում է պարբերականը, այս որոշման իրականացման համար Պակիստանի դաշնային կառավարությունը փոփոխություններ է կատարել 1950 թվականի «Իմպորտի և էքսպորտի վերահսկողության մասին» օրենքում՝ դրանով իսկ ապահովելով տարանցիկ համաձայնագրի իրավական հիմքը։

Ըստ պաշտոնյաների, որոնց վկայակոչում է թերթը, որոշումը կիրառվելու է այն ապրանքների նկատմամբ, որոնք արտադրվել են Պակիստանի սահմաններից դուրս և Պակիստանի տարածքով տարանցիկ տեղափոխվում են Իրան։

Նշվում է, որ ծովային և ցամաքային անցակետերից առանցքային կդառնան Գվադարը, Կարաչին և Պորտ-Քասիմը, որոնք կծառայեն որպես հիմնական տարանցիկ կետեր՝ ապահովելով ճկունություն առևտրականների և լոգիստիկ օպերատորների համար։

Իրանում ինտերնետի անջատումը շարունակվում է արդեն գրեթե երկու ամիս․ NetBlocks

Սա համաշխարհային դիտարկումների պատմության մեջ ամենաերկարատև համազգային անջատումն է, որը երբևէ գրանցվել է որևէ երկրում․․․

«Խնդրում եմ՝ մնալ թեմայի շրջանակներում»․ Աննա Հակոբյան

«Խնդրում եմ՝ մնալ թեմայի շրջանակներում»․ Աննա Հակոբյան

«Ասուլիսն ունի մեկ թեմա, և բոլորին ուզում եմ խնդրել՝ հարցերի փուլում մնալ այդ թեմայի շրջանակներում»,- այսօր «Անկախ դիտորդ» դաշինքի` «Իմ քայլը» հիմնադրամի դեմ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ հրավիրած ասուլիսի մեկնարկին հայտարարել է Աննա Հակոբյանը՝ հավելելով՝ ակնկալում է, որ իր խնդրանքը հարգանքի կարժանանա։

«Խնդրում եմ՝ մնալ թեմայի շրջանակներում»․ Աննա Հակոբյան

«Խնդրում եմ՝ մնալ թեմայի շրջանակներում»․ Աննա Հակոբյան

«Ասուլիսն ունի մեկ թեմա, և բոլորին ուզում եմ խնդրել՝ հարցերի փուլում մնալ այդ թեմայի շրջանակներում»,- այսօր «Անկախ դիտորդ» դաշինքի` «Իմ քայլը» հիմնադրամի դեմ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ հրավիրած ասուլիսի մեկնարկին հայտարարել է Աննա Հակոբյանը՝ հավելելով՝ ակնկալում է, որ իր խնդրանքը հարգանքի կարժանանա։

Աննա Հակոբյանը քննարկում է Դանիել Իոաննիսյանի դեմ քրգործ հարուցելու հնարավորությունը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը դիտարկում է «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը՝ «հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասի համար»․ այսօր հրավիրած հրատապ ասուլիսում ասաց Աննա Հակոբյանը։

Ըստ նրա՝ իր կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ, ինչը «սահմանադրական իրավունքի խախտում է»։

Լրագրողի հարցին՝ եթե մարդիկ «Իմ քայլը» հիմնադրամից բարեգործություն ստանան, չե՞ք ասոցացվելու իշխանությունների կողմից ընտրակաշառքի հետ, նա պատասխանեց․ «Դուք դրանով խախտում եք իմ սահմանադրական իրավունքը։ Գնացեք ժողովրդին հարցրեք՝ ասոցացվո՞ւմ եմ, թե՞ ոչ՞»։

 

ԱՄՆ դրամահատարանը ոսկի է գնում լատինաամերիկյան թմրակարտելներից․ NYT

Պարբերականը հիշեցնում է, որ դեռևս 1985 թվականին ԱՄՆ Կոնգրեսն արգելել էր դրամահատարանին ձուլակտորներ պատրաստել արտասահմանյան ծագման ոսկուց․․․

Ձգձգում են. վաղեմության ժամկետը կլրանա


Իրավապաշտպանները մտահոգիչ են համարում այն իրավիճակը, երբ հանրային նշանակություն ունեցող տեղեկատվությունը չի հասանելի դառնում հասարակությանը։ Այս մասին խոսվեց…

Փաշինյանի շարասյունը վայրագ երթևեկում է նաև Սոնա Մնացականյանի դեպքից հետո, մարդիկ ապահով չեն. իրավապաշտպան

Պաշտոնյաների ծառայողական մեքենաները նման վայրագ արագությամբ շարունակում են երթևեկել…