Այս մարդիկ մաքրում են Ալիևի դեմքը. Սուրենյանցը՝ Ադրբեջանից վերադարձածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս մարդիկ մաքրում են Ալիևի դեմքը. Սուրենյանցը՝ Ադրբեջանից վերադարձածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շները հոշոտել են տղամարդուն․ ստացել է ծանր վնասվածքներ


Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելյան մասում գտնվող Նյուարկ քաղաքում պիտբուլ տեսակի շները հոշոտել են տղամարդուն։ Այս մասին հայտնում է NJ.com թերթը։ Համաձայն հ…

Շները հոշոտել են տղամարդուն․ ստացել է ծանր վնասվածքներ


Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելյան մասում գտնվող Նյուարկ քաղաքում պիտբուլ տեսակի շները հոշոտել են տղամարդուն։ Այս մասին հայտնում է NJ.com թերթը։ Համաձայն հ…

Ամեն ինչ պետք է անեմ, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճեմ․ Ամոյանը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում առաջիկա Եվրոպայի առաջնությանը:

Մենք լավ մարզահավաքներ ենք անցկացրել: Այժմ անցկացնում ենք մեր 5-րդ հավաքը, որով պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Հիմա լավ մարզավիճակում եմ: Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով մրցաշարին մասնակցելն ավելի պարտավորեցնող է: Բոլորն էլ առավել տրամադրված են քո դեմ գոտեմարտում ու ավելի պատրաստված են մոտենում մրցմանը: Հիմա ավելի դժվար է Եվրոպայի չեմպիոն դառնալը: Ամեն ինչ պետք է անեմ, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ամոյանը:

Վերջինիս խոսքով` իր ներկայիս քաշային կարգում` 77 կգ քաշում, Եվրոպայի չեմպիոնի 6-7 հավակնորդ կա:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 20-26-ն Ալբանիայում:

Մադյարը ծաղրել է Օրբանին

Հունգարիայի ընտրություններում հաղթած ընդդիմադիր «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարը քննադատել է Վիկտոր Օրբանին՝ հայտարարելով, որ վերջինս չափազանց տարվել է արտաքին քաղաքական հռետորաբանությամբ՝ ի վնաս երկրի ներքին խնդիրների։

«Օրբանը խաղում էր ինչ-որ «հնգաչափ շախմատային պարտիա», և դա, հավանաբար, դարձավ նրա պարտության պատճառներից մեկը։ Նա խոսում էր ամեն ինչի մասին՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Իրանի, շահի, այաթոլլայի, ԱՄՆ-ի ընտրությունների։ Եթե նրան գիշերը արթնացնեին, նա հավանաբար կասեր, որ ինքն է հաղթել ԱՄՆ-ի ընտրություններում, այլ ոչ թե Դոնալդ Թրամփը», — նշել է Մադյարը։

Ըստ նրա՝ Օրբանը քննարկում էր ամեն ինչ, բացի այն խնդիրներից, որոնք իրականում հուզում են Հունգարիայի բնակիչներին։