Ես շատ էի սպասել եւ շատ էի ուզում այս օրը չեմպիոն դառնալ․ Էմմա Պողոսյան

Ես շատ էի սպասել եւ շատ էի ուզում այս օրով հաղթող դառնայի: Այս հաղթանակը նվիրում եմ մեզ բոլորիս, մեր հայ ազգին։

Այսպես իր հաղթանակը մեկնաբանեց Եվրոպայի նորընթա չեմպիոն Էմմա Պողոսյանը:

Վրաստանի Բաթումի քաղաքում Էմմա Պողոսյանը հավասարը չունեցավ 86 կգ քաշային կարգում եւ երկամարտի 248 կգ արդյուքով նվաճեց ոսկե մեդալ: Սա Էմմայի առաջին մեդալն է մեծահասակներում:

«Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: Մարզիչների հետ մեծ աշխատանք էինք տարել այս հաղթանակին հասնելու համար: Չեմ ցանականում այսքանով բավարարվել, կփորձեմ ձգտել ավելիին: Մարզումներին ամենաշատը հրել էի 136 կգ, այստեղ հրում վարժությանը 141 կգ արդյունք ցույց տվեցի: Դա ինձ համար նորություն էր եւ երիտասարդների ռեկորդ էր»,- ասաց Էմմա Պողոսյանը:

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մուտքին հարակից տարածքը բարեկարգվել է, վնասված քարերը՝ վերանորոգվել

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մուտքին հարակից տարածքը բարեկարգվել է․ վնասված քարերը վերանորոգվել և ամբողջությամբ կարգի են բերվել Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի կողմից։

Այս մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենը։

Հայաստանը 2025-ին աշխարհում 16-րդն է՝ տնտեսական զարգացման տեմպով․ Արժույթի միջազգային հիմնադրամ

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների Հայաստանը 2025թ-ին աշխարհում 16-րդն է եղել տնտեսական զարգացման տեմպով։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ եվրոպայի երկրներից զիջում ենք միայն Իռլանդիային։

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղամ՝ www.imf.org։

Մենք լիովին համակարգում ենք մեր գործողությունները ԱՄՆ-ի հետ Իրանի հարցում. Նեթանյահու

Մենք լիովին համակարգում ենք մեր գործողությունները ԱՄՆ-ի հետ Իրանի հարցում. Նեթանյահու

Մենք լիովին համակարգում ենք մեր գործողությունները ԱՄՆ-ի հետ Իրանի հարցում. Նեթանյահու

Մենք լիովին համակարգում ենք մեր գործողությունները ԱՄՆ-ի հետ Իրանի հարցում. Նեթանյահու

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․ Ադամ Սահակյանի մայր

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․ Ադամ Սահակյանի մայր

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․ Ադամ Սահակյանի մայր

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․ Ադամ Սահակյանի մայր

«Փաշինյանի ուղերձի շեշտադրումները կա’մ բխում են անտեղյակությունից, կա’մ համընկնում են թուրքական շահերի հետ». Ռուբեն Մելքոնյան

«Փաշինյանի ուղերձի շեշտադրումները կա'մ բխում են անտեղյակությունից, կա'մ համընկնում են թուրքական շահերի հետ». Ռուբեն Մելքոնյան

«Նիկոլ Փաշինյանի ուղերձում հնչած կարծիքը լիովին սխալ է և կրկնում է տարբեր տարիներին տարբեր մարդկանց կամ պետությունների կողմից՝ առանց խորքային դիտարկումներ անելու հնչած կարծիքը, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այլ պետությունների հրահրման, հայերի ակտիվացման և այլ հետևանքներով»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մեծ եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է։

«Իրականությունը լիովին այլ է և այն հասկանալու համար պետք է դիտարկել այն համատեքստը, որ գոյություն է ունեցել Օսմանյան կայսրությունում՝ սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից։ Այդ համատեքստը հետևյալն է, որ փլուզվող, թուլացող Օսմանյան կայսրությունը որպես քաղաքական գործիքակազմ որդեգրեց ցեղասպանություններ անելու հնարավորությունը և դարձավ ցեղասպան մտածողության պետություն և այդ կոնցեպտն ապացուցված, հիմնավորված է գիտության կողմից․․․ Հայերին մեղադրել, որ իրենք դարձել են զոհ այլ պետությունների խարդավանքների, ես կարծում եմ՝ արդար չէ․․․»,- նշել է Մելքոնյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է այժմ այդ թեզը շրջանառվում, Մելքոնյանը պատասխանել է. «Այդ թեզը նաև գրեթե լիովին համապատասխանում է թուրքական թեզի հետ, որով Թուրքիան փորձում է արդարացում գտնել, որ ոչ թե իրականացրել է իր քաղաքացիների հանդեպ ցեղասպանություն, այլ իբրև թե անվտանգությունից ելնելով, քանի որ իր քաղաքացիները ապստամբել են, անցել են թշնամիների կողմը, անհրաժեշտությունից ելնելով սկսել է տեղահանման գործընթաց․․․

Եվ այսօրվա այդ ուղերձում հնչած շեշտադրումները կա՛մ բխում են անտեղյակությունից, կա՛մ կրկնում են այդ մաշված թեզերը և լիովին կարող ենք ասել՝ համընկնում են թուրքական շահերի հետ։

Այդ թեզերը, երբ մեկնաբանում ես, ըստ էության, մեղավորը դառնում են հայերը և օտար պետությունները, որոնք խարդավանքներ են այսպես հրահրում, իսկ Թուրքիայի պատասխանատվությունը նույնիսկ չի էլ նշվում, չի էլ հստակ ուրվագծվում։

Ես կարծում եմ՝ փորձում են տեղավորել իրենց, այսպես կոչված, խաղաղության կոնցեպտի շրջանակներում՝ փորձելով իբրև թե դրական ուղերձներ հղել Թուրքիային, բայց դա անօգուտ գործ է, սխալ քաղաքականություն է․․․ Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ շարունակում են հակահայկական իրենց քաղաքական գիծը»։

Հունգարիան առաջին անգամ կարող է կույր նախարար ունենալ․ կանայք ևս շատ են


Հունգարիայի «Տիսա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որը հաղթեց ընտրություններում, երկրի պատմության մեջ առաջին անգամ կույր քաղաքական գործիչ Վի…