ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել

Անընդունելի է մեր ժողովրդի կամքը կոտրելու նրա ցանկացած դրսևորում


Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ընթացքում «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում խիստ քննադատել է վարչապետ Նի…

«Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել»․ Նազելի Բաղդասարյան

«Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել»․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «X սոցիալական հարթակում որոշ օգտահաշիվների կողմից տարածվում է ակնհայտ կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություն այն մասին, թե իբր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում է կատարել՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։
     Հայտնում եմ, որ նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նման բովանդակությամբ քննարկում չի եղել։ Տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
     Նշված պնդումն ունի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI-ի բնորոշ հատկանիշներ։ Մասնավորապես, հաշվի առնելով դրա տարածման մեթոդաբանությունը՝ X հարթակում մի շարք օգտահաշիվների կողմից նույնաբովանդակ կամ փոխկապակցված ձևակերպումներով ամպլիֆիկացված տարածումը, չստուգված աղբյուրի վրա հիմնված պնդման շրջանառումը, դիտարկում ենք որպես համակարգված տեղեկատվական մանիպուլյացիայի փորձ։
     Հորդորում ենք լրատվամիջոցներին, հանրային դերակատարներին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից, հատկապես այն դեպքերում, երբ դրանք վերաբերում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային կայունությանը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ցուցում է ՀՀ կառավարությանը, թե ինչ պետք է անի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

Ադրբեջանի ԱԳՆ-ն համարձակություն է ունեցել նշել, թե ինչ պետք է անի ՀՀ կառավարությունը…

«Թուրքն ապրիլի 24-ին ծնված հայ երեխայի ձայնից ավելի է սարսափում, քան թնդանոթի ձայնից»․ մի ընտանիքի պատմություն

Գյումրեցի Փահլեվանյան Սուրիկը 1956 թվականի ապրիլի 24-ին եղբայրներին հավաքել ու խմում էր․ կինը՝ Ասլանյան Էմման, լույս աշխարհ էր բերել աղջկան՝ Քնարիկին: Հետո դա լինելու էր միակ ապրիլի 24-ը, երբ Սուրիկը խմելու էր ուրախության համար․

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ընտանիքի պատմությունն է նկարագրել Գյումրիի «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Դրանից հետո բոլոր տարիներին Քնարիկի ծնունդը չէր նշվում: Սուրիկն ուղղակի բաժակ էր բաձրացնում, հազար ողորմի տալիս Ցեղասպանության անմեղ զոհերին ու աղջկան ասում․ «Նան ջան, բարո՛վ ես ծնվել»։

1974-ին, երբ Սովետում փոխում էին անձնագրերն ու ծննդականները, Սուրիկը աղջկան տանում է փաստաթղթերը փոխելու։ Անձնագրայինի աշխատակցուհին զգուշորեն դիմում է  Սուրիկին.

– Հայրիկ ջան, եթե կուզե՞ս, ապա կռնանք Քնարիկի ծնունդի օրը օրըմ շուտ կամ օրըմ ուշ գրենք՝ ապրիլի 23 կամ 25․ որ գոնե ծնունդը նշել կռնանա:
– Չէ աղջիկ ջան, գըրե 24: Թուրքը էդ օրը ծնված հայ էրեխու ձայնից ավելի կըսարսափի, քան՝ թնդանոթի ձենից։

Այսօր մայրս՝ Փահլեվանյան Քնարիկը, դառնում է 70 տարեկան․առո՛ղջ էղի, մեր ջան ու մեր բոլորի գլխից անպակաս:

Հ․Գ․ Հազար ողորմի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին: Սուրիկ ջան, Էմմա ջան, շիրիմներիդ հանգստութուն էղնի»,- պատմությունն ավարտել է Մխիթարյանը։

Շուտափույթ կայունացումը Մերձավոր Արեւելքում համապատասխանում է բոլորի շահերին. Մակրոն

Մերձավոր Արեւելքում կայունությանը շտապ վերադառնալը համապատասխանում է բոլոր երկրների շահերին…

Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի եւ Իրաքի ներկայացուցիչների հետ

Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի ԱԳ փոխնախարարի եւ բանակի հրամանատարի հետ…

«Հայոց ցեղասպանությունը ժխտելն ուղղակի անամոթություն է». թուրք պատմաբան

«Հայոց ցեղասպանությունը ժխտելն ուղղակի անամոթություն է». թուրք պատմաբան

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ermenihaber-ը զրուցել է թուրք պատմաբան Սաիթ Չեթինօղլուի հետ, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հետազոտություններով և ուսումնասիրություններով։

– Պարոն Չեթինօղլու, որպես թուրք պատմաբան, ի՞նչ է նշանակում և խորհրդանշում ձեզ համար ապրիլի 24-ը։

– Ապրիլի 24-ը նշանավորում է 20-րդ դարից մինչև մեր օրերը հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության սկիզբը, որը մինչ օրս մնացել է չփոխհատուցված և ժխտված՝ քաղաքակիրթ աշխարհի աչքերում։ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի դեմ համընդհանուր դավադրության առաջին օրն է։ Կարծես մի կոճակ սեղմված լիներ՝ հայկական կուսակցությունները, ասոցիացիաները և թերթերը փակվել են, հասարակության առաջնորդներն ու մտավորականները ձերբակալվել և ուղարկվել են դեպի անհայտություն և դա մահվան ճանապարհներ ուղարկվելու տարելիցն է։

Ապրիլի 24-ի դավադրությունը կոտրեց հայ ժողովրդի դիմադրության ներուժը ցեղասպանության դեմ, և համայնքի առաջնորդների ներգաղթից հետո ավելի հեշտ դարձավ հայ ժողովրդին զրկել ամեն ինչից և քարավաններով ուղարկել մահվան՝ «տեղահանության» անվան տակ։ Ցավոք, հարյուր տարի անց մեր օրերում Արցախի հայության դեմ կիրառված ցեղասպանությանը «քաղաքակիրթ» աշխարհը ականատես եղավ առանց ամոթի։ Եվ «քաղաքակիրթ» հորջհորջվող այդ աշխարհի երեսին այն կմնա որպես անջնջելի սև բիծ։

– Եթե դուք հայ ժողովրդի զավակ լինեիք, ո՞րը կլիներ այս վերքը բուժելու ձեր ճանապարհը։

– Ցեղասպանության 111-րդ տարելիցին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը դեռ ժխտելն ուղղակի անամոթություն է։ Այն պետք է ճանաչվի։ Հայ ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանությունը դադարեցնելու և փոխհատուցելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը մարդկության պարտքն է։

– Թուրքիայի կառավարությունը փոխվում է, բայց Հայոց ցեղասպանության ժխտումը մնում է նույնը: Ի՞նչ եք կարծում, երբևէ կգա՞ մի օր, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

– Ես այնքան էլ իրատեսական չեմ համարում, որ Թուրքիան մեկ գիշերվա ընթացքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Շատ կարևոր պատճառներ դժվարացնում են ճանաչումը: Այս գործոններից նույնիսկ մի քանիսը նշելը բավարար է բացատրելու համար, թե ինչու է ճանաչումը անհնար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: