«Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին

Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում էին այցելել այնտեղ ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ՀՀ իշխանությունը Երևանի սրտում փողոցները փակել խորոված ու տաշի-տուշի էր անում՝ դրանով մոլեգին կերպով շարունակելով հայ ժողովրդին նսեմացնելու, աշխարհի աչքի առաջ խայտառակելու իր ծրագիրը։

Այս մասին գրում է Yerkir.am-ը։

Խորովածը խժռելու «արարողությանը» հաջորդել էր «տժժալու արարողակարգը»՝ համերգ, որտեղ, ինչպես երևում է տարածվող կադրերից, ակտիվ մասնակցություն են ունեցել նաև «Գորշ գայլեր» թուրքական պանթյուրքիստական, նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպության հետևորդներ, որոնք բացահայտ ի ցույց են դրել իրենց նշանը։

Հիշեցնենք՝ մամուլում մինչ այդ ակտիվորեն շրջանառվեց տեղեկություն, ըստ որի հայ֊վրացական Բագրատաշեն – Սադախլո մաքսակետում արձանագրվել են մարդկանց մեծ կուտակումներ, մասնավորապես Երևան են գալիս մեծ թվով ազգությամբ ադրբեջանցիներ, որոնք սահմանը հատում են երրորդ պետությունների անձնագրերով։

Ըստ թղթակցի` հարյուրավոր ադրբեջանցիներ պատրաստվել են ներկա գտնվել Երևանի Հանրապետության հրապարակում ապրիլի 25֊ին նախատեսված համերգին։

Ականատեսի փոխանցմամբ՝ ճանապարհին ևս նկատվել են մեծաթիվ քանակի ադրբեջանցիներ, որոնք կանգ են առել և լուսանկարվել, տեսանյութեր են նկարահանել, խանութներում լսվել են ադրբեջաներեն երկխոսություններ։ Հետաքրքիր է, որ ինչպես անցակետում, այնպես էլ ճանապարհին ադրբեջանցիները իրենց բավական ինքնավստահ են զգացել, միմյանց հետ շփվել բացառապես ադրբեջաներենով:

Փաստորեն, թուրքական ծայրահեղական թևին հարող այս երիտասարդները Նիկոլ Փաշինյանի իշխանության հունիսին վերարտադրվելու դեպքում ազատորեն վխտալու են Հայաստանում` կարճ ժամանակահատվածում ներսից գրավելով երկիրն ու նոր արհավիրքի առաջ կանգնեցնելով սեփական Հայրենիքի վերջին կտորի վրա ապրող հայ ժողովրդին։

Թե՛ Նիկոլը, թե՛ ընդդիմությունը ունի հոգեբանական բարդույթ՝ ցույց տալու լեփ-լեցուն հրապարակ. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը «Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը» վերտառությամբ հրապարակում է արել։

«Համերգներին սակավամարդությունը, կամ մեծ բազմությունը ոչ մի կապ չունի իրական էլեկտորալ պատկերի հետ: Համերգը միջոցառում է, որին մասնակցում է և՛ զբոսաշրջիկը, և՛ ընտրելու իրավունք չունեցողը, և՛ վարչական ռեսուրսը, և՛ 18 տարին չլրացած հանդիսատեսը և, իհարկե, նիկոլականները, որոնք հաստատ կան, նրանք ոչ մի տեղ չեն անհետացել:

Ուրիշ հարց է, որ 2018-ից հետո թե՛ Նիկոլը, թե՛ ընդդիմությունը ունի հոգեբանական բարդույթ՝ ցույց տալու լեփ-լեցուն Հանրապետության հրապարակ: Ասել կուզի՝ տեսեք, թե ինչքան մարդ է մեզ սատարում: Ենթադրենք 100.000 մարդ է այդ պահին համերգին ու բոլոր 100.000-ն էլ ինչ որ մի հրաշքով ընտրող են ու ընտրելու են Նիկոլին: Մնում է աննշան մի բան՝ գտնել ևս 500.000 ձայն:

Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է:

Հարգելի ընդդիմություն, գտե՛ք ձեր այդ 500.000-ը: Թող իրենք ոչ էլ երևան: Գյումրիում ոչ էլ երևում էին: Բայց գտանք ու կարողացանք համոզիչ փաստարկներով բերել տեղամաս:

Եթե ձեր կազմակերպած համերգին էլ Հրապարակում 100.000 մարդ լինի, ապա, միևնույն է, նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը»,- գրել է Մխիթարյանը։

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը ոչնչացրել է ավելի քան 200 ուկրաինական ԱԹՍ

Գիշերը ՌԴ ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի և Սև ծովի վրա որսացել և ոչնչացրել են ավելի քան 200 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշեր՝ ապրիլի 25-ի ժամը 20:00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 7:00-ը (Մոսկվայի ժամանակով), ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 203 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Վոլոգդայի, Վլադիմիրի, Վորոնեժի, Կալուգայի, Լիպեցկի, Նովգորոդի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի և Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի մարզի, Ղրիմի Հանրապետության և Սև ծովի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Սպիտակ տանը կրակոցներ արձակած տղամարդը եղել է 2024 թ. դեկտեմբերի «Ամսվա ուսուցիչ»

ԱՄՆ դատախազությունից հայտնել են, որ Սպիտակ տանը կրակոցներ արձակած անձի դատավարությունը տեղի կունենա ապրիլի 27-ին։

Նրան մեղադրանք է առաջադրվել հրազեն օգտագործելու և դաշնային աշխատակցի վրա զենքով հարձակվելու համար, հաղորդում է CBS News-ը:

Ըստ CBS News-ի տվյալների՝ Ալենը ուսուցիչ է աշխատել C2 Education դասավանդման ընկերությունում և 2024 թվականի դեկտեմբերին ճանաչվել է «Ամսվա ուսուցիչ»։

Տղամարդ ձերբակալությունից հետո իրավապահներին հայտնել է, որ ցանկանում էր կրակել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների վրա։

Տղաս արդեն ընկերս է. Գոռ Հակոբյանի նոր լուսանկարը որդու հետ

Ճանաչված դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը, որը հայտնի է ոչ միայն իր ստեղծագործական հաջողություններով, այլև որպես օրինակելի հայր, սոցցանցերի իր էջում նոր հրապարակում է արել։

Նա կիսվել է իր ավագ որդու՝ Ֆելիքսի հետ արված լուսանկարով, որը վայրկյանների ընթացքում դարձել է համացանցի սիրված կադրերից մեկը։

Ձեզ ենք ներկայացնում մանրամասներ:

Թամարա Քալանթարյան

«Խոպանչու հոգեբանությամբ ո՞նց պիտի կառավարվի երկիրը»․ Վահե Հովհաննիսյան

«Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է
     Վեհափառի՝ իր խորությամբ ու վեհությամբ առանձնացող երեկվա ուղերձում կար նման ձևակերպում. «Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը…»
     Հայկական հարյուրամյա քաղաքական մտքի և 1991-ից սկսած՝ պետական մտքի ամենակարևոր հարցն է. ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս հնարավոր եղավ և ի՞նչ հետևություն անել, որ չլինի այլևս երբեք։
     Մենք ո՛չ ազնվություն ունենք, ո՛չ էլ հասունություն՝ այս ամենակարևոր հարցերին պատասխանելու։
     Ցեղասպանություն տեսած ժողովուրդն ինչպե՞ս կարող էր Արցախի կորուստը թույլ տալ։ Կարսի կորուստ թույլ տված ժողովուրդը ո՞նց կարող էր հետևություն արած չլինել և ընդամենը 100 տարի անց թույլ տալ Արցախի կորուստ։
     Մենք հարաճուն կորցնում ենք մեր տարածքները և հայկական բնակչությունը մեր տարածքներում։ Սա է պատմական դինամիկան։ Նման ընթացքի դեպքում ի՞նչ կլինի 50 տարվա ընթացքում, կարելի է կռահել։
     Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է։ Մենք ունեինք իսկապես հաղթելու մեկ ճանապարհ՝ ստեղծել ժամանակակից, կենսունակ պետություն։ Ի՞նչ արեցինք մենք։ Մեզ մի պահ թվաց, թե միայն բանակի կամ սպառազինության շնորհիվ կլուծենք հարցերը։ Դա անլուրջ էր, գուցե՝ նորաստեղծ երկրի չհասունացած մտածողություն։
     Դարերով պետություն չունեցող ժողովուրդը մի հրաշքով 20-րդ դարում անկախ պետություն է ստանում, հաղթում է պատերազմում, իսկ հետո ազգային իդեա սարքում գրին քարտն ու ՌԴ քաղաքացիությունը։
     Ի՞նչ դեֆեկտ է սա մեր մտածողության մեջ։ Ինչո՞ւ է մեր վերնախավերի, կրթված հանրության մոտ այդքան բացակայում պետական մտածողությունը։
     Ո՞նց է պատահում, որ տարբեր կալիբրի պաշտոնյաներ, գործից դուրս գալուց հետո, հանգիստ արտագաղթում են։ Էդ խոպանչու հոգեբանությամբ ո՞նց պիտի կառավարվի երկիրը։
     Ցեղասպանության 111-րդ ամյակին մենք շարունակում ենք իներցիայով կրկնել՝ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Նախ՝ քաղաքակիրթ աշխարհի մեծ մասն արդեն ճանաչել է, հետո՝ էդ նույնը ճանաչած աշխարհի առաջ տեղի ունեցավ Արցախի հայաթափումը և այսօր տեղի է ունենում Արցախի հայկականության ֆիզիկական ոչնչացումը։ Եվ ի՞նչ։ Եթե աշխարհի տարբեր պետություններից ու կազմակերպություններից օրը տասը ցավակցական հեռագիր գա, մենք դրանից լա՞վ ենք զգալու։ Դա, ի վերջո, նույն աշխարհն է, որ հանգիստ հետևեց թե՛ Արցախի հայաթափմանը, թե՛ Գազայում խաղաղ բնակչության ոչնչացմանը։
     Ե՞րբ և ինչպե՞ս պետք է հասկանանք, որ պետությունն է անվտանգության ամենաիրական համակարգը։ Բայց՝ առողջ, ժամանակակից պետությունը։
     Ե՞րբ և ինչպե՞ս պետք է հասկանանք մեր առանցքային ռիսկերը և դրանք չեզոքացնելու եզակի ճիշտ քայլերը։
     Հայ հասարակության մի զգալի մաս հանուն Նիկոլի (հանուն պաշտոնի, նյութական շահի) կարող է ուրանալ ամեն ինչ, անել ամեն այլանդակություն, նվաստանալ, ինքնաոչնչացվել։
     Մի օր պիտի հասկանանք՝ որտե՞ղ, ինչպե՞ս ձևավորվեց այդ շերտը՝ պատվերով Արցախն ատող, պատվերով Արարատ լեռ ուրացող, պատվերով սեփական հիշողությունը ջնջող, պատվերով արքեպիսկոպոս կալանավորող, պատվերով Վեհափառին վիրավորող։
     Հասկանալի է, որ սա հայ ժողովրդի էնդեմիկ առանձնահատկությունը չէ։ Նույնը կարող է կատարվել բոլոր բարձիթողի հասարակություններում, որտեղ պետությունը չի ձևակերպել իր նպատակներն ու չի աշխատել այդ նպատակներին համապատասխան հասարակության ձևավորման ուղղությամբ։ Այդ ժամանակ կհայտնվեն ավելի լուրջ պետություններ, որոնք ձևակերպել են սեփական շահը, ու «կշտկեն» հարևան երկրի հասարակության այդ բացը։
     Պետության նպատակներին համարժեք ու դրանց կայացմանը նպաստող հասարակության ձևավորումը պետության կարևորագույն խնդիրն է։ Այսօր Հայաստանում կատարվում է ուղիղ հակառակը. հստակ քայլերով ձևավորվում է պետության ոչնչացմանը ծառայող հասարակական մոդել։
     Մենք պիտի անպայման ունենանք այդ քննարկումը՝ մեր անցած երեսնամյա ճանապարհի մասին։ Ու այդ հարցի խիզախ քննարկման և խիզախ, ազնիվ պատասխանի դեպքում գուցե գանք Վեհափառի բարձրացրած հարցի պատասխանը. ո՞նց կարող էր նման բան տեղի ունենալ։ Եվ ի՞նչ անել, որ նոր ողբերգության ընթացքը կասեցվի»։

Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հանրապետության տարածքում ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ապրիլի 26-ի ուշ երեկոյան, 27-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 28-ի և 29-ի առավելապես երեկոյան ժամերին, 30-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Ապրիլի 30-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։