Ատրակցիոնը կոտրվել է հենց ընթացքի պահին․ կան տուժածներ


Իսպանական Սեւիլիայում «Կատապուլտա» անվանումով ատրակցիոնը խափանվել է՝ կտրվել են ատրակցիոնի պարանները՝ հենց ընթացքի պահին։ Տուժել է 4 մարդ։ «Կատապուլտան» ունի…

ՌԴ պաշտպանության նախարարը և Պետդումայի նախագահը այցով մեկնել են ԿԺԴՀ

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Պետդումայի նախագահն ապրիլի 26-ին կմասնակցի․․․

Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ բանակցողների հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիան իրեն դիվանագիտական միջնորդ է դիրքավորում ԱՄՆ-ի և Իրանի միջև

Տաթև Հակոբյանը հանեց մարզակոշիկները` ազդարարելով պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին

Տաթև Հակոբյանը հանեց մարզակոշիկները` ազդարարելով պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին

Արարատի ստորոտին հայտնաբերվել են Նոյան տապանի աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող ստորգետնյա սրահներ (լուսանկար)

Արարատի ստորոտին հայտնաբերվել են Նոյան տապանի աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող ստորգետնյա սրահներ

Արարատ լեռան հարևանությամբ գտնվող Դուրուփինարի բնական կազմավորման շուրջ իրականացվող հետազոտությունները սենսացիոն ընթացք են ստացել: Ամերիկացի հետազոտողների խումբը՝ Էնդրյու Ջոնսի գլխավորությամբ, հայտարարել է ստորգետնյա անցումների և սրահների ցանցի հայտնաբերման մասին: Ըստ նրանց՝ գտածոն զարմանալիորեն համապատասխանում է Նոյյան տապանի ներքին կառուցվածքին: Գրունտի խորքային զոնդավորման ռադարների (GPR) միջոցով գիտնականներին հաջողվել է հողի հաստ շերտի տակ տեսնել կանոնավոր կառուցվածքներ, որոնք հիշեցնում են տապանի հարկերն ու խցերը:
     Հետազոտողների պնդմամբ՝ հայտնաբերված սրահները պատահական բնույթ չեն կրում. դրանք ձևավորում են որոշակի համակարգ և տանում դեպի մի կենտրոնական հատված: Ինֆրակարմիր թերմոգրաֆիայի միջոցով ստացված տվյալները ևս հաստատում են հողի տակ նավի իրանի նմանվող կառույցի առկայությունը: Ըստ Ծննդոց գրքի՝ տապանը պետք է ունենար երեք հարկ և բաժանված լիներ առանձին սենյակների՝ Նոյի ընտանիքի և կենդանիների համար: Ջոնսի խումբը 6 մետր խորության վրա հայտնաբերել է երկրաչափական ճշգրիտ պատկերներ, որոնք կարող են լինել հենց այդ աստվածաշնչյան հարկերի մնացորդները:
     Լրացուցիչ փորձաքննությունը ցույց է տվել, որ տվյալ տարածքի հողի մեջ կալիումի մակարդակը չափազանց բարձր է, ինչը բնորոշ է մեծաքանակ քայքայված փայտանյութի առկայությանը: Թեև գիտական աշխարհի մի մասը շարունակում է պնդել, որ Դուրուփինարը զուտ բնական երկրաբանական երևույթ է, հետազոտողները վստահ են՝ հայտնաբերված կառուցվածքները մարդու ձեռքի գործ են: Հաջորդ փուլում նախատեսվում է իրականացնել խորքային հորատում, որպեսզի տեսախցիկների միջոցով վերջնականապես պարզվի՝ արդյո՞ք այս ստորգետնյա սրահները հազարամյակներ առաջ ապաստան են տվել մարդկությանը մեծ ջրհեղեղի ժամանակ:

Իրանը չի փոխի Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր որոշումը․ խորհրդարանի փոխխոսնակ

Իրանը չի փոխի Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր որոշումը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը։

«Մենք չենք վերադարձնի Հորմուզի նեղուցը նախկին վիճակին, և սա ղեկավարության հրամանն է»,-նշել է նա։

Նա նաև նշել է, որ Թրամփի հայտարարությունները հակասական բնույթ ունեն, որոնք պնդում են, որ Իրանի միջուկային ներուժը ոչնչացվել է, բայց շարունակում են դիմակայել երկրի միջուկային օբյեկտների դեմ։

Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր


Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչում հայ բռն…