Լիբանանում սպանվածների և վիրավորների թիվը գերազանցել է 8000-ը

Թաիլանդական Փխուկեթ կուրորտում սկսվել է ավանդական գնիջեցումը։ Թանկարժեք հյուրանոցներում կեցության արժեքը գնիջեցման այս սեզոնին սովորաբար էժանացվում է 50 տոկո…

Միլանի «Ինտերը» նախատեսում է շարունակել համագործակցությունը թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ։ Ակումբը գոհ է ռումինացի մասնագետի աշխատանքից և…
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին խորհրդարանի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նախքան ձայների հաշվարկի ավարտը։
«Վարչապետ Վիկտոր Օրբանը հեռախոսով շնորհավորեց մեզ մեր հաղթանակի կապակցությամբ», – գրել է Մադյարը Ֆեյսբուքում։
Հունգարիայի Ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ հաշվարկված քվեների 53.45% արդյունքով «Տիսա»-ն հաղթել է խորհրդարանի ընտրությունում՝ ստանալով 138 մանդատ և սահմանադրական մեծամասնություն:
Օրբանի գլխավորած իշխող «Ֆիդես» կուսակցությունը ստացել է 54, իսկ «Մեր երկիրը» կուսակցությունը՝ 7 մանդատ։
«Տիսա» կուսակցությանը շնորհավորել են նաև Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահները, Եվրահանձնաժողովի ղեկավարը:
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով ՔՊ նախընտրական ծրագրի ևս մեկ նախաձեռնության մասին։ Խոսքը վերաբերում է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգին։
«Պետությունները, որոնք վստահ են իրենց հարատևության վրա, և քաղաքացիները, որոնք վստահ են իրենց պետության հարատևության վրա, ունենում են նման համակարգեր։ Դու կարող ես գումար կուտակել ապագայում կարևոր ծախսերի համար, խոսքն այս դեպքում երեխայի կրթության կրթավճարներին է վերաբերում»,- մանրամասնել է Թորոսյանը։