Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է


Հայաստան


Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Լեփսիուսի փողոցի բնակիչ տղամարդը, նախորդ օրը Այնթապ գյուղում գողացված դրամապանակում եղած բանկային քարտից գումար է կանխիկացրել։

Հետագա միջոցառումների արդյունքում 42-ամյա տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Նորաշխարհյան փողոցում, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած մեքենայով տեղափոխվեց Մասիսի բաժին։

Նա խոստովանեց, որ նախորդ գիշերը՝ ժամը 01։40-ի սահմաններում, վերցրել է դրամապանակը և բանկային քարտից կանխիկացրել 114 հազար դրամ։

Գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է։ 42-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ամփոփիչ փուլի իրականացմանը։ Հավաքագրված միջոցներն ուղղվել են համերգի կազմակերպմանը, ինչպես նաև  նախորդ տարի մեկնարկած ծառատունկի ծրագրի ամբողջական իրականացմանը։

Ապրիլ ամսվա ընթացքում հավաքված մեկ դրամները փոխանցվելու են «Դավիթբեկյան խաղեր» ՀԿ-ին։ Վերջինս ամեն տարի Սյունիքում կազմակերպում և իրականացնում է մեկամսյա ռազմամարզական խաղեր 14-17 տարեկան պատանիների համար Հայաստանի տարբեր մարզերից։ «Մի դրամի ուժի» շրջանակում տրամադրված աջակցությունը հնարավորություն կտա հիմնադրամին ընդլայնելու իր գործունեությունը՝ ընդգրկելով ավելի շատ պատանիների։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ասաց․ «Հասարակական կազմակերպության նախաձեռնությունները նպաստում են պատանիների թիմային մտածողության զարգացմանը, ազգային արժեքների նկատմամբ գիտակցության խորացմանը, ինչպես նաև երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը համայնքային կյանքում: Վստահ ենք, որ այս համագործակցությունն ունենալու է բազմակողմանի  դրական ազդեցություն և՛ երիտասարդների կրթության ապահովման, և՛ համայնքների զարգացման համար։ Բացի այդ, մենք ֆինանսական գրագիտության դասընթացներ ենք անցկացնելու խաղերի մասնակից պատանիների համար»։

«Դավիթբեկյան խաղեր» ՀԿ-ի նախագահ Դավիթ Հակոբյանը նշեց․ «Դավիթբեկյան խաղերը» և «Մի դրամի ուժը» կրում են նույն փիլիսոփայությունը։ Ինչպես «Մի դրամի ուժի» դեպքում յուրաքանչյուր փոքր ներդրում սկիզբ է տալիս զգալի փոփոխությունների, այնպես էլ «Դավիթբեկյան խաղերում» պատանիներն ամեն օր ձեռք են բերում նոր հմտություններ ու գիտելիքներ և ի վերջո, դառնում ուժեղ և պատրաստված անհատներ։ Շնորհակալություն ենք հայտնում IDBank-ին և Իդրամին «Մի դրամի ուժի» նախաձեռնության շրջանակներում մեր ՀԿ-ին աջակցություն ցուցաբերելու համար»։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Ճարտարապետը մեղադրվում է ութ կանանց սպանության մեջ


Միացյալ Նահանգներում դատարանի առաջ է կանգնել նախկին ճարտարապետ Ռեքս Խոյերմանը։ Նա մեղադրվում է ութ կանանց սպանության մեջ։ Այս մասին հայտնում է The Wall Stree…

Վարչապետի թեկնածու. Հայ ազգային կոնգրեսը ձայներ չի վերցնի ընդդիմությունից

Այժմ խոսում են երեք խոշոր ճամբարների մասին՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի…

Նեթանյահուն հրամայել է Իսպանիայի ներկայացուցիչներին վտարել Կիրյաթ Գաթի համակարգող կենտրոնից

Նա, ով հարձակվում է Իսրայելի վրա՝ փոխանակ հարձակվի ահաբեկչական ռեժիմների վրա, տարածաշրջանի ապագայի հարցերում մեր գործընկերը չի լինի, ասել է նա…

Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում


Սպորտ


«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է, որ թիմի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է անգլիական ակումբի կայքում։

Շոտլանդիայի ազգային հավաքականի ավագը մերսիսայդյան ակումբը կլքի առաջիկա ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ռոբերտսոնն «Էնֆիլդում» հանդես է գալիս վերջին 9 մրցաշրջանների ընթացքում։

Այս տարիների ընթացքում նա «Լիվերպուլի» հետ նվաճել է անգլիական Պրեմիեր լիգայի երկու չեմպիոնական տիտղոս, Չեմպիոնների լիգայի գավաթը, Անգլիայի գավաթն ու երկու Անգլիայի լիգայի գավաթ:

 

Բացի այդ, շոտլանդացին դարձել է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի և Անգլիայի Սուպերգավաթի հաղթող։ Ակումբի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ չնայած մոտալուտ հեռանալուն, ֆուտբոլիստն ամբողջությամբ կենտրոնացած է և նպատակադրված է օգնել թիմին՝ մրցաշրջանը հնարավորինս լավագույն արդյունքով ավարտելու համար։