Հերթական դեմարշը հոգեւոր դասի դեմ. Հրապարակ

Ամենայն հայոց կաթողիկոսի եւ հոգեւոր դասի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը, ինչպեսեւ սպասելի էր, չհեռարձակվեց հարկատուներիս հաշվին գործող Հանրայինի ուղիղ եթերով։

Հանրայինի եթերում այդ ընթացքում հեռարձակվեց հարցազրույց հուշահամալիրի տարածքից Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի մի պաշտոնյայի` ոմն Հովհաննես Ալեքսանյանի հետ: Կադրերում չերեւաց Մայր Աթոռի պատվիրակության այցը: Մինչդեռ Մայր Աթոռը նախապես հայտնել էր, որ ժամը 10:30-ին Գարեգին Երկրորդը անմար կրակի մոտ մատուցելու է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Հիշենք, որ Փաշինյանն անցած տարվանից պահանջում է Գարեգին Երկրորդի հրաժարականը։ Կաթողիկոսին հեռացնելու դրույթը տեղ է գտել անգամ նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: Եկեղեցին դատապարտել է այն՝ դա համարելով սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաեւ՝ խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում։ Արդեն երկրորդ տարին է՝ Հանրայինը Վեհափառի ամանորյա ուղերձն էլ չի հրապարակում։

Նկատենք նաեւ, որ ապրիլի 24-ի նախօրեին լուրեր տարածվեցին, թե Հանրայինը կրճատել է ապրիլքսանչորսյան եթերի հեռարձակման ժամանակը, իսկ Հ1-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը մի վրդովված-վիրավորված տեքստ տարածեց, թե ստում եք` ամեն ինչ առաջվա նման հեռարձակվելու է, եւ անգամ օրվա խորհրդի հետ կապված ֆիլմերն են ցուցադրվելու: Պարզվեց` լուրերն այնքան էլ հեռու չէին իրականությունից:

Ի՞նչ է կատարվում ինստիտուտում․ անձնակազմը. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Մեկ տարի է, ինչ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում իրավիճակը չի կայունանում։ Ինստիտուտի անձնակազմը պարբերաբար գործադուլ է անում, քանի որ ամիսներով աշխատավարձ չեն ստանում։

Դեռեւս մեկ տարի առաջ մեզ ահազանգած բուժառուն պատմում էր․ «Բոլոր հիվանդների անունից եմ ես խոսում, անընդհատ խաբում են աշխատողներին, գումար չեն տալիս, ես իրենց չեմ մեղադրում։ Այսօր հաշմանդամները, ոտքի վրա կանգնել չկարողացող հիվանդներն առավոտից այս վիճակում են։ Հիվանդները պետք է դուրս գրվեն, գնան։ 18 օրով է բուժումը, եթե չստանան, կիսատ մնացած` պետք է գնանք, բայց 300 հազար գումար ենք վճարել։ Մենք եկել ընդունվել ենք` արդեն 14 օր էս խեղճերին ասում են` էսօր-էգուց»։

Այս խոսակցությունից անցել է մոտ մեկ տարի, սակայն խնդիրը չի լուծվել, մեզ կրկին ինստիտուտից ահազանգել են՝ նշելով, որ բուժանձնակազմից շատերը աշխատավարձ չստանալու պատճառով դիմում են գրել եւ հեռացել։

Կենտրոնի տնօրենը Լեւոն Սարգսյանն է, որին, ըստ մեր զրուցակցի, ո՛չ տեսել են, ո՛չ էլ ճանաչում են։ Փորձեցինք կապ հաստատել ինստիտուտի աշխատակազմի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին կա՛մ չպատասխանեցին, կա՛մ անհասանելի էին»։

«Փաշինյանի ուղերձի բովանդակությունն առանձնապես չի տարբերվում Էրդողանից»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)

«Փաշինյանի ուղերձի բովանդակությունն առանձնապես չի տարբերվում Էրդողանից»․ Էդգար Ղազարյան

«Ընդհանրապես ապրիլի 24-ին Էրդողանն էլ է ուղերձով հանդես գալիս և Նիկոլ Փաշինյանի ուղերձի բովանդակությունն արդեն առանձնապես չի տարբերվում Էրդողանի ուղերձի բովանդակությունից, որովհետև ինքն էլ է ձեռնպահ մնում ցեղասպանություն եզրույթը գործածելուց, ավելի շատ գործածում է Մեծ Եղեռն եզրույթը»,- անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին՝ ասել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Այսօր կարևոր է ազնվորեն պատասխանել մի քանի հարցի․ Արման Թաթոյան

Այսօր մենք հիշում ու ոգեկոչում ենք Ցեղասպանությանը զոհ դարձած մեր անմեղ նահատակներին, բայց պետք է առաջ շարժվենք, ոչ թե անցյալում մնանք։ Այսօր կարևոր է ազնվոր…

ՆԱՏՕ գագաթաժողովի առանցքային թեման կդառնա պաշտպանական ծախսերի վերաբաշխումը. Սթուբ

Գալիք գագաթաժողովի կարեւոր հարցը դառնալու է պաշտպանական ծախսերի վերաբաշխումը…

«Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է». Հովիկ Աղազարյան

«Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է». Հովիկ Աղազարյան

Ինչպես հայտնել էինք, Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին: Լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իշխանության ու ընդդիմության շանսերը, ասել է. «Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, ապա Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է, եթե «Մեր ձևով»-ը համախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, ապա Նիկոլ Փաշինյանը շանս չունի»:

Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը․ «Ազատություն»