«ԱՄՆ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա». Բեսենթ

«ԱՄՆ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա». Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգթոնը կշարունակի Իրանի վրա առավելագույն տնտեսական ճնշում գործադրել։

«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կշարունակի առավելագույն ճնշում գործադրել «Տնտեսական կատաղություն» արշավի շրջանակում՝ համակարգված կերպով նվազեցնելու Թեհրանի կարողությունը միջոցներ ստեղծելու, տեղափոխելու և երկիր վերադարձնելու ուղղությամբ»,- գրել է Բեսենթը՝ X սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կշարունակեն իրանական նավահանգիստների շրջափակումը։ «Իրանի ծովային առևտրի սահմանափակումն անմիջականորեն ազդում է ռեժիմի եկամտի հիմնական աղբյուրների վրա»,- նշել է նախարարը։

«Ցանկացած անձ կամ նավ, որը նպաստում է այս հոսքերին գաղտնի առևտրի և ֆինանսավորման միջոցով, ռիսկի է դիմում ենթարկվելու ԱՄՆ պատժամիջոցներին»,- հավելել է նա։

Կրթության ոլորտի պետաշխատողը՝ գլխավոր հաշվապահը, հափշտակել է մոտ 190 մլն դրամ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն․ տեղեկացնում են Դատախազությունից։

«Մասնավորապես՝ պարզվել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր հաշվապահը, տարեկան ֆինանսավորումների արդյունքում չօգտագործված միջոցներից Կոմիտեի գանձապետական հաշիվներին 2019 թվականից մինչև 2024 թվականը վերադարձված 210.946.800 ՀՀ դրամը չի փոխանցել ՀՀ պետական բյուջե: Փոխարենը՝ կազմել է կեղծ հանձնարարագրեր և ներկայացրել գլխավոր քարտուղարների հաստատմանը: Վերջիններս իրենց հերթին, գործելով անզգուշությամբ և տեղյակ չլինելով պաշտոնյայի հանցավոր մտադրությունների մասին,  հաստատել են ներկայացված վճարման հանձնարարականները, որի արդյունքում  վերը նշված գումարը փոխանցվել է գլխավոր հաշվապահի անվամբ գրանցված հաշիվներին:

Արդյունքում՝ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի պաշտոնատար անձը պետական բյուջե վերադարձման ենթակա 210.946.800 գումարից, ինչպես նաև Կոմիտեի գանձապետական այլ հաշիվներից հափշտակել է ընդհանուր շուրջ 187.506.457 ՀՀ դրամ և տնօրինել սեփական հայեցողությամբ։

Գլխավոր հաշվապահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսնգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է պաշտոնավարման կասեցումը: Վերջինս նախաքննության ընթացքում վերականգնել է պետությունից հափշտակված գումարից 110.100.000 ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով դատաքննության ընթացքում վերականգնել պատճառած գույքային վնասի մնացորդը։

Պաշտոնեական անփութության և պետությանն առնաձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նաև տարբեր ժամանակահատվածներում «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնները զբաղեցրած 2 անձանց:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությանում:

 

«Սկզբում ջրահեռացումն են կառուցում, հետո ասֆալտ փռում, ա՛յ․․․»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

«Սկզբում ջրահեռացումն են կառուցում, հետո ասֆալտ փռում, ա՛յ․․․»․ Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Շուրջ 10 օր փակեցին Իսակովի պողոտայի մի կողմը՝ ենթադրաբար «ասֆալտ փռելու» համար, փողերը «մսխեցին», արդյո՞ւնքը․․․
     Եկեք շնորհավորենք ՔՊ-ին Երևանում առաջին լճակի բացման կապակցությամբ․․․
     Իսկ Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ է սա այն 8 խոստացած ջրամբարներից առաջինն էր․․․
     Հ․Գ․ Հատուկ «ասֆալտչիկի» կեղծ բրենդի դափնեկիր ՔՊ-ականների համար՝ սկզբում ջրահեռացումն են կառուցում, հետո ասֆալտ փռում, ա՛յ․․․
     8 տարի՝ 8 մլրդ դոլար պարտք․․․»։

ՄԻՊ-ն Ադրբեջանից առաջարկ չի ստացել Բաքվում պահվող հայերի հարազատների տեսակցության հարցով գործակցության վերաբերյալ․ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին

Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Ուղերձի շրջանակներում ներկայացված են մի շարք դիտարկումներ ՄԻՊ հաստատության մանդատի և լիազորությունների վերաբերյալ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև․ հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ արձագանքելով Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտից ուղարկած ուղերձին։

«Նախ, կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից հավատարմագրված է կառույցի անկախությունը հաստատող A կարգավիճակով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշված կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի Հանարապետության օրենսդրությամբ և միջազգային չափանիշներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված մանդատի շրջանակներում։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։

Ավելին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն և այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանարապետությունում։

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ խաղաղության գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները կարող են ունենալ առանցքային դերակատարություն՝ խստորեն պահպանելով նշված մարմինների գործունեության համար ամրագրված միջազգային չափանիշները, էթիկական սկզբունքները և այդ դերակատարությունն իրականացնելով անկախության, անկողմնակալության, չեզոքության, բազմակողմանիության և համագործակցության սկզբունքների հիման վրա։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, լինելով Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես անկախ մարմին հավատարմագրված հաստատություն, ոչ թե ստեղծված իրավիճակում է չափազանց կարևոր համարում մարդասիրական և իրավական բոլոր մեխանիզմների անհապաղ գործարկումը, այլ մշտապես է գործադրել հետկոնֆլիկտային և խաղաղության գործընթացներում ունեցած իր գործիքակազմերը, այդ թվում՝ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների ապահովման տեսանկյունից։ Այս առնչությամբ հրապարակման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում։

Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը կառուցված է նաև խորհրդապահության և «մի՛ վնասիր» սկզբունքների վրա, ինչը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պահպանվում է այժմ և պահպանվելու է ապագայում՝ բոլոր գործընթացների շրջանակներում։

Տարակուսած ենք ուղերձի տեքստում ներկայացված հետևյալ մտքից. «Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը»։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։

Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ Կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, այն տվյալ պետության օմբուդսմանի գործառույթն է և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մշտապես բաց է եղել և բաց է գործընկեր ՄԻՊ հաստատությունների հետ ցանկացած համագործակցության և հաղորդակցության համար, եթե դա իրականացվում է վերը նշված չափանիշներին խստորեն հետևելով՝ անկախություն, անկողմնակալություն, չեզոքություն, էթիկական սկզբունքների պահպանում։

Հավելենք նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգերը պահանջում են, որպեսզի ազատազրկման ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով առկա լինի միջազգայնորեն ճանաչված՝ անկախության սկզբունքի հիման վրա գործող անկախ մոնիթորինգային մեխանիզմ, ինչը սկզբունքային առաջնահերթություն է նաև այս համատեքստում։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերահաստատում է բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնած իր այն դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Սա առանցքային դերակատարություն ունի ինչպես խաղաղության գործընթացի, այնպես էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների երաշխավորման տեսանկյունից»,- ասված է ՀՀ օմբուդսմենի հայտարարության մեջ։

 

Վենսի այցը Պակիստան հետաձգվել է


Քաղաքականություն


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Պակիստան հետաձգվել է Իրանում խաղաղության բանակցությունների նոր փուլին մասնակցելու վերաբերյալ առկա անհամաձայնությունների պատճառով, գրում է Axios-ը։ Ըստ CNN-ի՝ Վենսը, Ռուբիոն, Հեգսեթը ժամանել են Սպիտակ տուն՝ բանակցությունների հետաձգման ֆոնին քննարկման նպատակով։ 

Միևնույն ժամանակ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սոցիալական ցանցերում գրել է, որ ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցում իրանական նավահանգիստների շրջափակումը ժամանակավոր հրադադարի խախտում է։

«Իրանական նավահանգիստների շրջափակումը պատերազմի ակտ է և, հետևաբար, հրադադարի խախտում։ Առևտրային նավի հարվածը և նրա անձնակազմին պատանդ վերցնելը ավելի լուրջ խախտում է։ Իրանը գիտի, թե ինչպես չեզոքացնել սահմանափակումները, ինչպես պաշտպանել իր շահերը և ինչպես դիմադրել ճնշմանը»,- գրել է նա։



«Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել


Ապրիլի 16-ին, հիմք ընդունելով «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 2113/Մ/25 դիմումը եւ հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի առաջարկությունը՝ Բերդ համայնքի ավ…

Վեդիի «Հրեշտակների ձոր»-ի մոտ ավտոմեքենան կողաշրջվել, ընկել է Բարակաղբյուր գետը


Ավտո


Ապրիլի 21-ին՝ ժամը 18։49-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի «Հրեշտակների ձոր» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Բարակաղբյուր գետը․ տուժածներ չկան։

Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան։



Հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Ներքին Չարբախ-Դարակերտ-Դաշտավան ճանապարհի մի հատվածը

Ճանապարհին այս պահին կատարվում են ջրահեռացման վաքերի տեղադրման, ջրթող…

Հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Ներքին Չարբախ-Դարակերտ-Դաշտավան ճանապարհի մի հատվածը

Ճանապարհին այս պահին կատարվում են ջրահեռացման վաքերի տեղադրման, ջրթող…