Արշակ Սրրբազանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Արշակ Սրրբազանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

Արմավիրի դատական նիստերի դահլիճում ընթանում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստը:

Նախորդ անգամ դատավորն ինքնաբացարկ է հայտնել, որի արդյունքում գործը հանձնվել է այլ դատավորի: Նոր դատավորն է Արթուր Ադամյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր փաստաբան Արսեն Բաբայանը, «Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018թ․ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցների ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել՝ կատարելով իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։

Հիշեցնենք, որ այս գործով Սրբազանը 3 ամիս գտնվել է կալանքի տակ»։

Եվրոպան կարող է խրախուսել ԱՄՆ-ին հետևել միջազգային իրավունքին․ Փեզեշքիանը՝ Մակրոնին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի «բարի կամքի բացակայությունը» և «մաքսիմալիստական ​​դիրքորոշումը» խոչընդոտել են անցյալ շաբաթ Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնագրի վերջնական կնքմանը գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով IRNA լրատվական գործակալությանը։

Նրա խոսքով՝ սպառնալիքները, ճնշումը և ռազմական գործողությունները միայն կսրեն տարածաշրջանում ԱՄՆ-ի «ստեղծած խնդիրները»։

«Դիվանագիտությունը վեճերի կարգավորման նախընտրելի ուղին է», – ասել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ և խրախուսել ԱՄՆ-ին՝ հետևել միջազգային իրավունքին։

Իրանը պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, սակայն «իրավական նորմերի շրջանակներում»․ Փեզեշքիան

Իրանը հավատարիմ է մնում վեճերը դիվանագիտական ճանապարհով լուծելու սկզբունքին․․․

«Կապույտ վերնաշապիկովը քիչ է մնում լաց լինի»․ Զարուհի Մուրադյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Կապույտ վերնաշապիկովը քիչ է մնում լաց լինի»․ Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Ազգային ողբերգություն:
     Կապույտ վերնաշապիկովը քիչ է մնում լաց լինի․․․․

Իսկ որոշները թուլացել հաճույք են ստանում»։

Արյունալի հրաձգություն՝ դպրոցում․ տուժել են աշակերտներ, ուսուցիչներ


Թուրքիայի արևելքում՝ Սիվերեկ քաղաքում, տեղի է ունեցել զինված հարձակում դպրոցի վրա. նախկին աշակերտը կրակ է բացել՝ վիրավորելով 16 մարդու։ Աշակերտների մեծ մասը…

Չինաստանը Հորմուզի նեղուցի շրջափակումն անվանել է վտանգավոր և անպատասխանատու գործողություն

Ռազմական ներկայության ընդլայնումն ու նպատակային շրջափակումները միայն կխորացնեն հակասություններն ու կմեծացնեն լարվածությունը․․․

Սամվել Կարապետյանը պետք է հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին․ նրա խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկ

Սամվել Կարապետյանը պետք է հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին․ նրա խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկ | Armat Media

Աղինի մոտ 6 կյանք խլած վթարից տուժած կնոջ գիտակցությունը մթագնած է, միացված է արհեստական շնչառական ապարատին

Նախնական տեղեկություններով  BMW եւ «Օպել» մակնիշի մեքենաները հանդիպակաց են…

Իտալիան չի երկարաձգի Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ժամկետը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգման կասեցման մասին գրում է Al Jazeera-ն։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը», – Վերոնայում կայացած միջոցառման շրջանակում հայտարարել է Իտալիայի վարչապետը։

Նշվում է, որ համաձայնագիրը ենթադրում է ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիական հետազոտությունների փոխանակում։