Իտալիան չի երկարաձգի Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ժամկետը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգման կասեցման մասին գրում է Al Jazeera-ն։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը», – Վերոնայում կայացած միջոցառման շրջանակում հայտարարել է Իտալիայի վարչապետը։

Նշվում է, որ համաձայնագիրը ենթադրում է ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիական հետազոտությունների փոխանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *