Մադյարը սպառնացել է պաշտոնանկ անել Հունգարիայի նախագահին, եթե նա հրաժարական չտա


Քաղաքականություն


Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որը շուտով կստանձնի վարչապետի պաշտոնը, հայտարարել է, որ պաշտոնանկ կանի նախագահ Տամաշ Շույոկին և մի շարք այլ պաշտոնատար անձանց, եթե նրանք կամավոր չթողնեն իրենց պաշտոնները։ Այս մասին նա գրել է X հարթակում:

«Մինչև մայիսի 31-ը Օրբանի խամաճիկները կարող են կամավոր կերպով հեռանալ իրենց պաշտոններից։ Սա վերաբերում է Հունգարիայի նախագահին, Գերագույն դատարանի նախագահին, Արդարադատության գործերի ազգային վարչությանը, Սահմանադրական դատարանի նախագահին և գլխավոր դատախազին», – գրել է նա։

Մադյարը հավելել է, որ խորհրդարանական ընտրություններում հունգար ժողովուրդը «քվեարկել է քաղաքական լիարժեք փոխակերպման օգտին»։ «Եթե այս պաշտոնյաները մինչև մայիսի 31-ը կամավոր կերպով չհեռանան, ապա միլիոնավոր հունգարացիներից ստացած մանդատի հիման վրա մենք նրանց կհեռացնենք պաշտոնից», – հավելել է Մադյարը։

 



Մակրոնը կժամանի Հայաստան | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Մակրոնը կժամանի Հայաստան

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Փոխվարչապետն ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պետական այցի շրջանակներում Հայաստանում գտնվելու կարևորությունը:

Այցին ընդառաջ անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի։

Իրանում մահապատժի են ենթարկել մզկիթ հրկիզելու համար մեղադրվող տղամարդուն

Իրանում մահապատժի է ենթարկվել մի տղամարդ՝ Թեհրանում մզկիթ հրկիզելուն մասնակցության և հունվարյան հակակառավարական ցույցերի ժամանակ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար․ գրում է Euronews-ը՝ հղում անելով Իրանի դատական ​​համակարգին։

Դատական ​​համակարգի Mizan լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ամիրալի Միրջաֆարի անունով տղամարդը կախաղան է հանվել երեքշաբթի:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Միրջաֆարին ձերբակալությունից հետո խոստովանել է, որ մասնակցել է հունվարյան բողոքի ցույցերին, վնասել է հանրային սեփականությունը և բենզինով լցված շշերով հրկիզումներ է կատարել։

Հերթական ապատեղեկատվական արշավը վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմ


Հայաստան


Համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի մասին տեղեկատվություն է տարածվել, որը, ինչպես նշում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ։ 

 

«Սա հերթական ապատեղեկատվական արշավն է՝ երկրի վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմ»,- Ֆեյսբուքում գրել է նա։



Թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 21-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 21-ի դրությամբ՝ ըստ Bloomberg-ի։

  • Bitcoin (BTC)` $75 825
  • Ethereum (ETH)` $2 313
  • Binance Coin (BNB)`$631

Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել Pudgy Penguins-ը (PENGU)՝ +10%:
Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել DeXe-ն (DEXE)՝ — 3%:

Մարկ Ռյուտեն ապրիլի 21-ից 22-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում


Քաղաքականություն


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 21-ից 22-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում: Նա հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, արտգործնախարար Հաքան Ֆիդանի և պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:

Նշվում է, որ այցը նվիրված է անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցությանը:



Թրամփը խանգարում է սեփական բանակցողներին. սոցցանցերի գրառումները վտանգի տակ են դրել Իրանի հետ միջուկային գործարքը. CNN

Իրանական կողմին դուր չի եկել, որ նախագահը բանակցություններ է վարում սոցցանցերի միջոցով և տպավորություն ստեղծում, թե իրենք համաձայնել են այն պայմաններին, որոնք դեռևս ընդունված չեն․․

Փարաքարում ջրի տակ հայտնված մեքենայից դուրս են հանել կնոջը


Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Փարաքարում մեքենան մնացել ջրի տակ։ Քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը։