Գազի գնի բարձրացման հետ կապված խոսակցությունները չափազանցված են

Հայաստանը պաշտոնական խողովակներով գազի գնի թանկացման ազդակներ չի ստացել, հետևաբար այդ հարցին առնչվող խոսակցությունները չափազանցված են։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով  հասարակության ներսում պարբերաբար շրջանառվող գազի գնի հնարավոր բարձրացման հարցին։ 

«Գազպրոմ Արմենիա»-ի գործընկերների հետ մեր աշխատանքները բավականին լավ են ընթանում։ Ընթացիկ շահագործումների մասով կայուն գազամատակարարում ենք ունեցել նախորդ տարվա ընթացքում՝ չնայած եղանակային վայրիվերումներին։ Նաև ներդրումային ծրագրերի մասով ենք «Գազպրոմ Արմենիա»-ի գործընկերների հետ աշխատում։ Մեր աշխատանքի մեջ խնդրահարույց պրոբլեմներ չեմ տեսնում»,- ասաց ՏԿԵ նախարարը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ունի այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ, որոնց շնորհիվ կկարողանա կոմպենսացնել գազի գնի թանկացումը, եթե նման բան տեղի ունենա, Խուդաթյանն ասաց. «Անկախ էներգակիրների գնի թանկացումից՝ ցանկացած երկիր պետք է փորձի իր սեփական էներգետիկ ռեսուրսներն ապահովել։ Մեր դեպքում խոսքը վերաբերում է նախևառաջ արևային կայաններին։ Նախորդ տարի ՀՀ-ում արտադրվել է 10 միլիարդ կվ/ժ էներգիա, որից ավելի քան 1,6 միլիարդ կվ/ժ էներգիան արտադրվել է արևային կայանների միջոցով։ Թվերի խորությունը պատկերացնելու համար հավելեմ, որ Մեծամորի ատոմակայանն արտադրել է ընդհանուր արտադրանքի շուրջ 29 տոկոսը, և արդեն մեր արևային կայաններն արտադրում են Մեծամորի ատոմակայանի արտադրանքի շուրջ 60 տոկոսը, ինչը կարևոր է։ Նախորդ տարիներին արևային էներգետիկայի ոլորտի տարբեր հատվածներով ազատականացված շուկայում գործարքների թվի, մատակարարների քանակի առումով, ինչպես նաև տնային տնտեսություններում արևային կայանների տեղադրման քանակով ունեցել ենք կրկնակի աճ։ Նախորդ տարին փակել ենք 1100 մեգավատ դրվածքային հզորությամբ կայանների առկայությամբ, որոնց թիվն այս պահին ավելացել է ևս 100-ով»,- ասաց ՏԿԵ նախարարը։

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության վերջին նիստերից մեկում հաստատվեց նաև օրենսդրությունը մշակելու հետ կապված հարցը, ուստի առաջիկայում ԱԺ-ին կներկայացվի կուտակիչ կայանների լիցենզավորման կարգին առնչվող նախագիծը։ Կուտակիչ կայանների լիցենզավորումն, ըստ Խուդաթյանի, հնարավորություն կտա նոր ներդրումներ ունենալ այդ կայանների կառուցման մասով։

«Կուտակիչ կայաններով հնարավոր կլինի արևային կայաններից ստացվող էլեկտրաէներգիան դարձնել հաստատուն գրաֆիկով էներգիա, ինչն ավելի կօգնի Հայաստանի տնտեսությանը։ Աշխատանքն այդ առումով կդառնա ավելի արդյունավետ։ Հիմա ցերեկային ժամերին ունենում ենք արևային էներգիայի արտադրանքի պիկ, հետևաբար ստիպված ենք լինում մեր հիմնական արտադրական հզորությունների դեպքում օրվա այդ ժամերին դրանց արտադրողականությունն իջեցնել, կամ առհասարակ հանել էներգետիկ համակարգից, մինչդեռ կուտակիչ կայանների գոյությունը մեզ հնարավորություն կտա հաստատուն գրաֆիկով օգտագործել արևային կայանների միջոցով արտադրված էլեկտրաէներգիան, ուստի մենք էլ փորձում ենք օրենսդրական կարգավորումներով նպաստել ոլորտի արագ զարգացմանը»,- ասաց Խուդաթյանը։     

«Ձեզ մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

«Ձեզ մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք»․ Մեսրոպ Մանուկյան

«Ձեզ մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք, օրենքն էլ ունեք, կամ լոբի»,- ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում ստեղծված իրավիճակին։ «Էն՝ վատ կառավարողի պիտակը ստվերի պես ձեզ հետևելու է, Իսակովի պողոտան վառ օրինակ, որ սարքել եք, բայց ինչ վիճակի մեջ ա»,- հավելեց նա։

Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունների նախապատրաստական ​​աշխատանքները մտել են վերջնական փուլը

Այս աղբյուրների համաձայն, կիրակիից մինչև երկուշաբթի երեկո Պակիստան են ժամանել անձնակազմ, սարքավորումներ…

Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին

Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի կողմից իրանական կոնտեյներային նավի կալանումը որակել է որպես ծովահենություն և կոչ է արել Վաշինգթոնին ազատ արձակել նավը և անձնակազմին։

«Այդ գործողությունը, որն ուղեկցվել է նավի անձնակազմի և նրանց ընտանիքների ահաբեկմամբ, ահաբեկչության գործողություն է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նախազգուշացնելով Միացյալ Նահանգների կողմից այս անօրինական և հանցավոր գործողության ծանր հետևանքների մասին, ընդգծում է իրանական նավի, դրա անձնակազմի և նրանց ընտանիքների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Թեհրանը նշել է, որ Իրանը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար, և որ տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման ամբողջական պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն։

Չարենցի փողոցում բախվել են BMW-ն և Honda Fit-ը․ կան վիրավորներ․ BMW-ի անվահեծաններից մեկը կոտրվել է ու շպրտվել

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք…

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2026թ․–ի առաջին եռամսյակի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի I եռամսյակի արդյունքներով Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշային աղյուսակը: Հայաստանի բանկերի համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 103,48 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 101,18 մլրդ դրամի համեմատ՝ աճելով 2,27%-ով:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի՝ 2026 թվականի I եռամսյակի արդյունքներով զուտ շահույթի ցուցանիշով (հարկումից հետո) առաջատարների հնգյակում են ներառվել Արդշինբանկը, Ամերիաբանկը, Ակբա բանկը, Արարատբանկը և Ինեկոբանկը:

2026 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի ամենաշահութաբեր բանկն է դարձել Արդշինբանկը: Բանկի զուտ շահույթը կազմել է 33,12 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 7,33%-ով:

Երկրորդ տեղում Ամերիաբանկն է՝ 19,22 մլրդ դրամ շահույթով, ինչը 19,99%-ով գերազանցում է 2025 թվականի մարտի վերջի արդյունքը:

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ակբա բանկը, որը 2026 թվականի I եռամսյակի արդյունքներով ստացել է 7,59 մլրդ դրամի շահույթ, որը նախորդ տարվա I եռամսյակի համեմատ նվազել է 2,49%-ով:

Չորրորդ տեղում Արարատբանկն է՝ 5,12 մլրդ դրամ զուտ շահույթով, ինչը 64,07%-ով բարձր է 2025 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքից:

Առաջատարների հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որի շահույթը կազմել է 4,93 մլրդ դրամ, անկումը 2025 թվականի I եռամսյակի համեմատ՝ 33,96%:

Բանկերի շահույթի վարկանիշի կազմման աղբյուր է հանդիսանում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները. 2026 թ. I եռամսյակի օպերատիվ տվյալներ» տեղեկագիրը, որը կազմվել է հայկական բանկերի կողմից ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակվող հաշվետվությունների հիման վրա:

Սույն տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]):