ՀՀ իշխանությունը ապրում է այլ իրականության մեջ․ Էհսան Մովահեդիանը՝ Իսրայելի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության մասին

ՀՀ իշխանությունը ապրում է այլ իրականության մեջ. ասել է Միջազգային հարաբերությունների իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը՝ արձագանքելով Իսրայելի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը։

«Երևանը, Իսրայելի անկախության օրվա կապակցությամբ, իր պատրաստակամությունն էր հայտնել ընդլայնել կապերը և փնտրել համագործակցության նոր հնարավորություններ Թել Ավիվի հետ։

Ի՜նչ դառը հեգնանք։ Մինչ ամբողջ աշխարհը դատապարտում է Իսրայելի հանցագործությունները, ՀՀ կառավարությունն ապրում է այլ իրականության մեջ… Այս շնորհավորանքը հնչում է Երուսաղեմի հայկական թաղամասում սեփականության հետ կապված խնդիրների, այն զավթելու փորձերի և հայ հոգևորականության նկատմամբ արմատական հրեաների ագրեսիվ վերաբերմունքի ֆոնին», – գրել է նա Telegram-ի իր ալիքում։

«Իրանցի զինվորականները Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երկու նավ են կալանել». ԻՀՊԿ

«Իրանցի զինվորականները Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երկու նավ են կալանել». ԻՀՊԿ

Իրանցի զինվորականները Հորմուզի նեղուցում երկու նավ են կալանել, որոնք փորձել են առանց թույլտվության անցնել։ Այս մասին հայտնում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը։

Զինվորականները նշել են, որ «Հորմուզի նեղուցում կարգուկանոնի և անվտանգության խախտումն Իրանի համար կարմիր գիծ է»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը հավաքագրում է ՔՊ-ի կողմից ճնշումների կամ խոստումների դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը հավաքագրում է ՔՊ-ի կողմից ճնշումների կամ խոստումների դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը հավաքագրում է ՔՊ-ի կողմից ճնշումների կամ խոստումների դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը հավաքագրում է ՔՊ-ի կողմից ճնշումների կամ խոստումների դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները

Մասնավորապես տարօրինակ են հնչում Երևանի այն հայտարարությունները, թե «ՀԿԵ»-ի կառավարումը հանրապետության համար իբր «մրցակցային կորուստներ» է առաջացնում․․․

Մեր մեծերն ասում էին՝ քո ձեռքից թշնամին էլ հաց չի առնի


Պետական շենքում էինք ապրում։ Պատահում էր, որ բնակիչներից մեկը խորոված էր անում։ Երեխեքով հոտի վրա հավաքվում ու անհագ աչքերով սպասում, որ շամփուրից խորոված մի…

Լիբանանն ու Իսրայելը կրկին կբանակցեն Վաշինգտոնում


Քաղաքականություն


Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին կլինի ԱՄՆ պատվիրակության կազմում Իսրայելի և Լիբանանի միջև առաջիկա ուղիղ բանակցություններին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի խոսնակին։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան և Պետդեպարտամենտի խորհրդական Մայքլ Նիդհեմը նույնպես կմասնակցեն ապրիլի 23-ին, հինգշաբթի, Վաշինգտոնում, Պետդեպարտամենտում նախատեսված բանակցություններին։

Ինչպես նախորդ փուլում, Իսրայելը և Լիբանանը կներկայացվեն ԱՄՆ-ում իրենց դեսպանների կողմից։ Սա դեսպանների միջև բանակցությունների երկրորդ փուլը կլինի վերջին երկու շաբաթվա ընթացքում։



Մայիսի 20-ից հետո իշխանությունները կարող են սկսել ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացը․ պաշտոնյա

Նրա խոսքով՝ ներկայումս գործում է Վարչական դատարանի որոշումը, համաձայն որի՝ Կառավարության լիազոր մարմնին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը․․․

Lufthansa-ն ամառային սեզոնի ընթացքում 20 000 հազար ոչ շահավետ չվերթ կչեղարկի


Բիզնես


Գերմանիայի գլխավոր ավիափոխադրող Lufthansa ընկերությունն ամառային սեզոնի ընթացքում 20 000 հազար ոչ շահավետ չվերթ կչեղարկի ավիավառելիքի խնայողության համար, որը թանկացել է Իրանում ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը։ 

Թռիչքների կրճատումը կվերաբերի Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայաններին և կգործի մինչև հոկտեմբերի վերջը։ Միևնույն ժամանակ ընկերությունը նոր չվերթեր կգործարկի Ցյուրիխից, Վիեննայից ու Բրյուսելից և դեպի այդ քաղաքներ։

Lufthansa-ի ներկայացուցիչները կարծում են, որ այս չվերթերի չեղարկման միջոցով հնարավոր կլինի խնայել ավելի քան 40 000 տոննա ավիավառելիք։ Ընդ որում, ավիաընկերության արդյունավետությունը, որը չափվում է հասանելի ուղևորային կիլոմետրերով (այս ցուցանիշը հավասար է հասանելի նստատեղերի քանակի և տրանսպորտային միջոցի անցած կիլոմետրերի բազմապատկմանը), կնվազի մեկ տոկոսային կետից էլ պակաս ցուցանիշով։

Ընկերությունն արդեն չեղարկում է մինչև մայիսի 31-ը նախատեսված չվերթերը։ Օրինակ՝ ապրիլի 20-ին Lufthansa-ն չեղարկել է առաջին 120 ամենօրյա չվերթերը։ Մասնավորապես, ժամանակավորապես դադարեցվել են Ֆրանկֆուրտից դեպի լեհական Բիդգոշչ և Ժեշով քաղաքներ, ինչպես նաև դեպի նորվեգական Ստավանգեր թռիչքները։ Այլ փոփոխությունների մասին ընկերությունը կտեղեկացնի ապրիլի վերջին։



«Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ վերանայել խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը»․ Արցախ Միություն

«Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ վերանայել խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը»․ Արցախ Միություն

«Արցախ Միություն» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ Արցախ Միությունը շեշտում է, որ այս նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության բացարձակ լռության և Հայաստանի իշխանությունների կողմից հնչող փաստացի խրախուսական հայտարարությունների ու անգործության ուղղակի հետևանքն են։
     Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը և հիմնահատակ քանդումը ոչ միայն Արցախի ժողովրդի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է, այլև միջազգային իրավունքի և դատական ակտերի բացահայտ խախտում։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են հատկապես հետևյալ միջազգային փաստաթղթերը.
     – 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» և դրան կից արձանագրությունները.
     – 2003 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակագիրը՝ «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ».
     – Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան.
     – Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023թ. Նոյեմբերի 17-ի հրամանները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության թիրախավորումը:
     Արցախ Միությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը և ձեռնարկել հետևյալ անհապաղ քայլերը.
     – Դադարեցնել ագրեսորին խրախուսող հռետորաբանությունը, որը միջազգային հարթակներում ստեղծում է անպատժելիության պատրանք և լեգիտիմացնում է Ադրբեջանի հանցավոր վարքագիծը.
     – Անհապաղ դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ գործող միջպետական գանգատի շրջանակներում նոր միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով՝ հիմնվելով Ստեփանակերտի Մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման թարմ ու ապացուցված փաստերի վրա.
     – ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ որպես ԱՄԴ հրամանների պարբերական և կոպիտ խախտող պետություն.
     – Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը դարձնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի անկյունաքարային նախապայման և այն ներառել միջնորդ ԱՄՆ-ի հետ երկխոսության օրակարգում:
     Միջազգային կառույցների և դոնոր կազմակերպությունների շարունակական լռությունը հավասարազոր է հանցակցության։ Մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը միջազգային հանցագործություն է, որը սպառնում է համամարդկային քաղաքակրթությանը։ Մենք կոչ ենք անում.
     – Կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ.
     – Անհապաղ ապահովել միջազգային անկախ դիտորդական առաքելության մուտքը բռնազավթված տարածքներ՝ մնացած հուշարձանների վիճակը գնահատելու և հետագա հանցագործությունները կանխելու համար:
     Հայաստանի Հանրապետությունը, որպես հայկական ժառանգության ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու առաջնային սուբյեկտ և ԱՄԴ դիմումատու կողմ, պարտավոր է գործել վճռական կերպով։ Անգործությունը և լռությունը միայն նոր դռներ են բացում հաջորդող հանցագործությունների համար»։