«Հանրապետությունը» ընտրությունների մասնակցության մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

ՀԱԿ-ը ընտրությունների մասնակցության մասին դիմումը և եւ թեկնածուների գրանցման…

«Իրանը Մերձավոր Արևելքում թիրախների ցանկ է կազմել՝ ԱՄՆ-ի հարձակումների դեպքում»․ #Fars

«Իրանը Մերձավոր Արևելքում թիրախների ցանկ է կազմել՝ ԱՄՆ-ի հարձակումների դեպքում»․ #Fars

Իրանի զինված ուժերը պատրաստել են օբյեկտների ցանկ, որոնք պետք է թիրախավորվեն, եթե ԱՄՆ-ն վերսկսի ռազմական գործողությունները, հաղորդում է Fars-ը։ Նշվում է, որ ցանկը կազմելիս հաշվի է առնվել փոխադարձության սկզբունքը։

«ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու դեպքում, Իրանը կհարվածի սիոնիստական ռեժիմի և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան դաշնակիցների էլեկտրակայաններին։ Իրանական նավթի և գազի ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում՝ սիոնիստական ​​ռեժիմի և տարածաշրջանի երկրների հիմնական նավթի և գազի օբյեկտների թիրախավորում։ Իրանցի զինվորականների և քաղաքացիական գործիչների սպանության դեպքում՝ սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի այլ դաշնակից երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության կենտրոնների ոչնչացում։ Տարածքային ներխուժման դեպքում (օրինակ՝ կղզիների կամ նավահանգիստների գրավում). ավիակիրների և հարձակողական ուղղաթիռների վրա զանգվածային և համակցված հարձակում։ Իրանի շարունակական ծովային շրջափակման դեպքում. Բաբ Էլ-Մանդեբի նեղուցի փակում և, անհրաժեշտության դեպքում, Հորմուզի նեղուցի լիակատար փակում՝ ականապատմամբ։ Տարածաշրջանում ԱՄՆ բազաներից ցամաքային ներխուժման դեպքում՝ դիմադրության ուժերի հետ համատեղ ցամաքային գործողություններ», – նշում է լրատվամիջոցը։

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Tour of Armenia հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2026 թվականի սեպտեմբերի…

Ծանրամարտի ԵԱ. Էմմա Պողոսյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Լիանա Գյուրջյանը 5-րդն է

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը:

86 կգ քաշային կարգում հանդես եկող Պողոսյանը երկամարտում գրանցել է 248 կգ արդյունք: Պոկում վարժությունում հայ ծանրորդուհին անսխալ է կատարել բոլոր երեք մոտեցումները (102 կգ, 105 կգ, 107 կգ) և արժանացել փոքր բրոնզե մեդալի: Հրում վարժությունում Էմմա Պողոսյանն անգերազանցելի էր. նա հաջողությամբ գլխավերևում է պահել 132 կգ, 134 կգ և 141 կգ կշռող ծանրաձողերը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ և ապահովելով չեմպիոնությունը երկամարտում:

Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Լիանա Գյուրջյանը, երկամարտի 236 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում Գյուրջյանը ֆիքսել է 101 կգ, իսկ հրում վարժությունում հաջող է իրացրել երկու մոտեցում՝ բարձրացնելով 130 կգ և 135 կգ, ինչի արդյունքում արժանացել է փոքր արծաթե մեդալի:

«Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության անհրաժեշտ նվազագույն միավորների շեմը կիջեցվի

Վերջին հինգ տարիների «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառություն անցնելու համար դիմում ներկայացրած անձանց քանակական վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ…

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ տարեկան ծրագրերը

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով…

«Մշակութային ցեղասպանության ակտ՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչմանն ընդառաջ»․ Արեգ Սավգուլյան

«Մշակութային ցեղասպանության ակտ՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչմանն ընդառաջ»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարատև խաղաղության օրակարգի շրջանակներում «բարեկամ» ադրբեջանցիները Ստեփականերտում ոչնչացրել են Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը։ Մշակութային ցեղասպանության ակտ՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչմանն ընդառաջ։
     Հայաստանից քաղհասարակության անվան տակ ինչ-որ կասկածելի տարրեր են գնում և հանդիպում ադրբեջանցի պաշտոնյաների հետ, հետո գալիս դրանց գովքն են անում, ուղերձներ փոխանցում Ալիևների և դրանց պալատականների անունից։ Տաճարը ոչնչացնելու մասո՞վ էլ էիք պայմանավորվել, այ սուլթանական խամաճիկներ։ Գանձասարը, Դադիվանքը և Ամարասը ե՞րբ են պղծելու։
     «Ջահերով երթը» խորհրդանշական ակցիա է, որն արտացոլում է Հայի հավաքական, միասնական և պայքարող տեսակը, այն տեսակը, որը չի նահանջում, չի վախենում և չի դավաճանում։
     Հ.Գ. Իշխանությունները քարոզում են անցյալի ողբերգությամբ չտառապել, ուրեմն դուք շարունակեք ուրախանալ և խորոված-փարթիների լայն ու կեղծ ճանապարհով գնալ, իսկ մենք կընտրենք Հայրենիքի փրկության շավիղը»։

Եթե ԱՄՆ-ը Թուրքիայի առջև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պայման դնի, Անկարան մեծ ընտրություն չի ունենա․ փորձագետ

Նույնը վերաբերում է Եվրոպային․․․