Փողը կա, իսկ որա՞կը. ի՞նչ է փոխում ուսուցիչների ատեստավորումը

Լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով․ «Մեր այսօրվա ռեկորդը՝ Դավթաշենից Խորենացի հասանք 2 ժամ 45 րոպեում»։

Իսրայելի զինվորականները երկու զինվորի դատապարտել են 30-օրյա կարգապահական կալանքի՝ Լիբանանում քրիստոնեական կրոնական խորհրդանիշը վնասելու համար։ Բանակի պաշտոնա…
Նախատեսվում է Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրական մակերեսի ստորգետնյա ընդլայնում՝ Հանրապետության հրապարակի հնավայրի ընդգրկմամբ: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հանրապետության հրապարակի տակ կա հնավայր, և մենք ուզում ենք այդ հնավայրը կազմակերպելու միջոցով նաև ստորգետնյա թանգարան ունենալ, որը հետաքրքիր կլինի այցելուների համար:
Մտադրություն կա մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից հնավայրի հին պատերի, հին բնակավայրի ճանապարհներով մուտք ապահովել դեպի Պատմության թանգարան»,- ասաց նա:
Այս համատեքստում Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է 45 թանգարանային և գրադարանային աշխատողների աշխատավարձերի կրկնապատկում ատեստավորման միջոցով: