Իսրայելում ԱՄՆ դեսպանին շտապ կանչել են Վաշինգտոն.12-րդ ալիք

Ավելի ուշ Tasnim գործակալությունը հայտնել է, որ Իրանը վերջնական որոշում է ընդունել չմասնակցել չորեքշաբթի Պակիստանում ԱՄՆ-ի հետ անցկացվելիք բանակցություններին…

Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի փոխչեմպիոն է

Սուրեն Աղաջանյան-ը (60 կգ) դարձել է 2026 թ. հունահռոմեական ըմբշամարտում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Տիրանայում կայացած մրցաշարի եզրափակչում 22-ամյա հայ մարզիկը պարտվել է Գեորգի Տիբիլովին (Սերբիա) 2-2 հաշվով։

Մինչ եզրափակիչ հասնելը Սուրենը տարել է 3 վաղաժամ հաղթանակ՝ այդ թվում նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նիհաթ Մամմադլիի (Ադրբեջան) նկատմամբ։

«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան

«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին քաղաքական աշխարհից լավ սպասելիքն այն է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանագիր ստորագրելու և հրադադարի ավարտից հետո (ապրիլի 22)՝ ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա:
     Միջազգային տեղեկատվական հոսքերում անորոշություններն ու հակասությունները շատ են, և դժվար է ասել, թե կողմերն ինչ զիջումների են գնացել կամ գնալու՝ հնարավոր պայմանագրի հասնելու համար: Ակնհայտ է միայն, որ ռազմական գործողությունների վերսկսումն ավելի կորստաբեր է լինելու:
     Պատերազմ, որի վրա «ձեռքերը տաքացնողները», որի արդյունքներից կախված՝ սեփական թաքնված շահերը պլանավորողներն ու ռեգիոնալ նոր իրավիճակից ակնկալիք ունեցողները շատ են, բայց անմիջական տուժողները՝ քիչ: Պատերազմ, որտեղ հաղթողներ, որպես այդպիսին, չեղան ու երևի չլինեն»:

Պատերազմ, որտեղ հաղթողներ, որպես այդպիսին, չեղան ու երևի չլինեն»:

Իրանը լիովին պատրաստ է պատերազմի վերսկսմանը


Իրանը կազմել է նոր թիրախների ցանկ՝ հաշվի առնլեվո պատերազմի վերսկսման հավանականությունը։ Tasnim-ի փոխանցմամբ՝ քանի որ հրադադարի վերջին ժամերը մոտենում են, իսկ…

Ինչպե՞ս պաշտպանվել DDoS հարձակումներից, թվային «խցանումներից»

Ինչպե՞ս պաշտպանվել DDoS հարձակումներից, թվային «խցանումներից»

ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է․ «DDoS-ը (Distributed Denial of Service) հարձակման այն տեսակն է, երբ հաքերները փորձում են խափանել կայքի կամ հավելվածի աշխատանքը՝ այն ծանրաբեռնելով հսկայական քանակությամբ կեղծ հարցումներով։
     ​Պարզ օրինակ. պատկերացրեք մի փոքր խանութ, որտեղ միաժամանակ կարող է սպասարկվել 5 հաճախորդ։ Հանկարծ խանութ են մտնում 500 հոգի, ովքեր ոչինչ չեն գնում, այլ պարզապես կանգնում են ու աղմկում։ Իսկական հաճախորդները չեն կարողանում ներս մտնել, իսկ վաճառողը չի հասցնում սպասարկել։ Խանութի աշխատանքը կաթվածահար է լինում։
     Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր (համակարգիչներ, սմարթֆոններ, նույնիսկ «խելացի» սառնարաններ) և դրանք վերածում «զոմբի-սարքերի» (Botnet)։ Առանց սեփականատիրոջ գիտության՝ այդ բոլոր սարքերը միաժամանակ սկսում են հարցումներ ուղարկել թիրախավորված կայքին (օրինակ՝ բանկին կամ պետական կառույցին), մինչև այն «չի դիմանում» և անջատվում է։
     ​Ինչո՞ւ է դա վտանգավոր քաղաքացու համար.
     Ծառայությունների անհասանելիություն. Դուք չեք կարողանում կատարել հրատապ վճարում կամ օգտվել պետական ծառայությունից։
     Ձեր սարքը որպես «զենք». Եթե ձեր համակարգիչը պաշտպանված չէ, հաքերները կարող են այն օգտագործել այլ երկրների կամ կառույցների վրա հարձակվելու համար։
     ​Ինչպե՞ս պաշտպանվել.
     Օգտագործեք հակավիրուսային ծրագրեր. Դրանք թույլ չեն տա, որ ձեր սարքը դառնա «զոմբի-ցանցի» մասնիկ։
     Մի՛ ներբեռնեք անհայտ ծրագրեր. Հենց դրանց միջոցով է ձեր սարքը հայտնվում հաքերների վերահսկողության տակ։
     Եղեք համբերատար. Եթե տեսնում եք, որ պաշտոնական կայքը դանդաղ է աշխատում հարձակման ժամանակ, մի՛ փորձեք վայրկյանը մեկ թարմացնել (Refresh) էջը. դրանով դուք ակամա ավելի եք ծանրաբեռնում համակարգը։
     ​Հ.Գ. Նմանատիպ հարձակումները կարող են միտված լինել նաև պետության ներսում քաղաքացիների շրջանում անվստահության ու անպաշտպանվածության մթնոլորտ ստեղծելուն»։
    
    

Իրանը հայտարարել է, որ մերժում է կապիտուլյացիային ուղղված բանակցությունները. Reuters

Նա Վաշինգտոնին մեղադրել է «պատերազմը դադարեցնելուն ուղղված տարաձայնությունները լուծելու փոխարեն ամեն օր նոր խոչընդոտներ ստեղծելու մեջ»…

Գեներալ Մաջիդ Մուսավին դիմել է Իրանի հարավային հարևաններին

«Եթե այս պահից սկսած թշնամին սխալ քայլ անի և ագրեսիա իրականացնի այս սուրբ հողի դեմ, այս անգամ մեր թիրախը կլինի այնտեղ, որտեղ դուք կասեք»,- նշել է Մուսավին իր ուղերձում…