Հարավային Կովկասում ներկայումս չի դիտվում ոչ լիարժեք խաղաղություն, ոչ էլ բացահայտ առճակատում․ Հաջիև

Ուկրաինական հատուկ ծառայությունների տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանը ամսվա մեջ նախապատրաստում է յոթ խոշոր հարված հասցնել Ուկրաինային։ Այս մասին հայտարար…

ՌԴ-ն ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը. Կարապետյան

Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս. Սամվել Կարապետյան

Իր խելքի հիման վրա է ասում. Կարապետյանը` Փաշինյանին

Ինչպես աջակիցները դիմավորեցին Սամվել Կարապետյանին
Թուրքիայում հերթական ընդդիմադիր համայնքապետն է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։
Ուշաք նահանգի Էշմե շրջանի ղեկավար Յըլմազ Թոզանը, ով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ է, ձերբակալվել է «կաշառք/ապօրինի եկամուտ ստանալու» հանցագործության հատկանիշներով հարուցված հետաքննության շրջանակում։
Նրա հետ միասին ձերբակալվել է նաև կինը՝ Բուրջու Թոզանը և ևս 3 անձ։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել համայնքապետարանում՝ առգրավելով թվայնացված նյութեր։ Քրեական գործով մեկ անձ դեռևս որոնվում է։ Քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարբեր քրեական գործերի շրջանակում ձերբակալվել էր «ԺՀԿ»-ի 2 ներկայացուցիչ. Իզմիրի Բորնովա շրջանի քաղաքապետ Օմեր Էշքին ձերբակալվել էր «բանկոմատի աշխատակիցների» գործով, իսկ Անկարայում ԺՀԿ-ի նահանգային կառույցի ղեկավար Ումիթ Էրքոլը՝ «İZBETON» ընկերության հետ անչվող «համագործակցային խախտումների» մասով հարուցված հետաքննության շրջանակում։
Ermenihaber
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել այն բանից հետո, երբ Հայաստանի Սահմանադրությունից վերացվեն տարածքային պահանջները:
Այս մասին հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի վերափոխման ուղղությամբ, այդ թվում՝ Բաքվիի և Երևանի միջև երկկողմ առևտրային կապերի զարգացման համար։
«Այս համատեքստում արդեն սկսվել են նաև երկկողմ առևտրային հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բնականաբար, դեռևս կան չլուծված հարցեր։ Դրանք կապված են Հայաստանի Սահմանադրության հետ։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների ամբողջական վերացումից հետո մենք պատրաստ կլինենք ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը»,- ասել է նա։