Ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Բուլղարիայի ընտրությունների հաղթողին՝ արդյունքների հրապարակումից մի քանի ժամ անց

Այդուհանդերձ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներն ուշադրություն են հրավիրել մի ակնառու հակասության վրա․․․

Լիբանանն ԱՄՆ-ում իր նախկին դեսպանին նշանակել Է Իսրայելի հետ բանակցությունների ղեկավար

Հիշեցնենք, որ Իսրայելի և Լիբանանի միջև գործում է 10 օր առաջ հաստատված զինադադարը․․․

Հնդկաստանը կապ է պահպանում Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար

Նրա խոսքով՝ Նյու Դելին մշտական կապի մեջ է Թեհրանի հետ՝ տարածաշրջանում ծովային փոխադրումների անվտանգությունը երաշխավորելու համար․․․

Բաքուն «ցնցումների» մեջ է Բելգիայի և Նիդերլանդների որոշումներից․ աջակցել էին հայ գերիներին


Ադրբեջանը իր խիստ բողոքն է հայտնել Բելգիային և Նիդերլանդներին «նրանց խորհրդարանների կողմից ընդունված հակաադրբեջանական փաստաթղթերի վերաբերյալ, որոնք ազդում են…

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից հետո ՀԱՊԿ-ը կայուն խաղաղություն է ակնկալում Հարավային Կովկասում

Ակնկալում ենք, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը հուսալի ուղի կդառնա Հարավային Կովկասում ամուր խաղաղության և կայունության համար․․․

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները

Ադրբեջանում Բելգիայի և Նիդերլանդների դեսպանները կանչվել են արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում խիստ բողոք է արտահայտվել ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք գնահատվում են` որպես «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացի խաթարմանն ուղղված հերթական անպատասխանատու փորձեր»:

«Այդ փաստաթղթերը հիմնված են լիովին կեղծ և անհիմն գնահատականների վրա և ցույց են տալիս այդ կառույցների ներսում խորապես արմատացած հակաադրբեջանական կողմնակալությունը։ Դրանցում ներկայացված մեղադրանքները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և միջամտություն իրավունքի գերակայությանը», – նշել է նախարարությունը։

Ադրբեջանական կողմը նաև մերժել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեղադրանքները, ինչպես նաև հայկական ծագում ունեցող անձանց անօրինական ձերբակալությունների մասին հայտարարությունները:

Նշենք, որ Բելգիայի ներկայացուցիչների պալատը Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև էր ընդունել:

Նիդերլանդների խորհրդարանում նույնպես բարձրացվել էին հայկական հարցերին առնչվող կարևոր թեմաներ։ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Դոն Սիդերի ներկայացրած երկու միջնորդություններն ընդունվել էին մեծամասնությամբ։

Անանյան. Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են Հայաստանը անկախ պետությունից վերածել վերահսկվող տարածքի

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմում կորուստը, Արցախի կորուստը, անվտանգության խոցելի համակարգը հարց է բարձրացնում՝…

Գետերում ջրի մակարդակի բարձրացման վտանգ․ փրկարարները անցել են արտակարգ ռեժիմով ծառայության

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 20-21-ը հանրապետության գետերի մեծ մասում կանխատեսվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։ Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։

 

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը ստանալուց հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել ՀՀ ՏԿԵ, ՇՄ նախարարությունների և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։

 

«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։